ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

ԵՄ գործադիր իշխանության դիրքորոշման փոփոխությունն Ադրբեջանի համար կարող է ցավոտ լինել

23 Հոկտեմբեր 2024

Եվրոպական Միության օրենսդիր մարմնում՝ Եվրոպական խորհրդարանում երեկ ավարտվեց «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևի շուրջ քննարկումը։ Ելույթ ունեցող շուրջ 30 պատգամավորները հիմնականում քննադատում էին Ադրբեջանին, նույնիսկ կոչ անում՝ բոյկոտել Բաքվում կայանալիք COP29-ը։ Թե՝ որքանով էր սպասելի, Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ։

«Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հասցեին կոշտ քննադատութունը սպասելի էր, նման նախադեպեր վերջին տարիների ընթացքում շատ են եղել։ COP 29-ին ընդառաջ երեկվա քննարկումը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստերի ժամանակ բավական ուշագրավ էր, որովհետև շատ կարճ ժամանակամիջոցում բարձրացվեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից հարցերի էն ամբողջ ներկապնակը, որը վերաբերվում էր հայությանը, ՀՀ անվտանգությանը, Արցախին, Արցախահայությանը և այլն։ Այս առումով սպասելի էր։

Հատկանշական է նաև Ադրբեջանի նկատմամբ միջազգային ընկալման փոփոխությունը դեպի բացասականացում, որը բավական ակտիվ տեմպերով է ընթանում, ինչին նաև նպաստել է պաշտոնական Բաքվի այն որոշումը, որով Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, կարծեմ, 76 պատգամավորի մուտքն արգելվել էր Ադրբեջան։ Այս փաստը ևս վերջին ամիսներին կարևոր ազդեցություն ունեցավ Ադրբեջանի նկատմամբ եվրոպական ընկալման վրա»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Մեր դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ֆիքսել, որ Եվրախորհրդարանում երեկվա քննարկումը, այն էլ այդ որակով և պատկերով, նաև ՀՅԴ Հայ դատի գերասենյակների կատարած աշխատանքների արդյունքն էր, Գևորգ Ղուկասյանն ասաց․

«Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը, բառի բուն իմաստով, ամենօրյա կապի մեջ է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ, կատարում է նրանց իրազեկվածության բարձրացմանը միտված աշխատանքներ և կուզեմ նշել, որ դեռևս վերջին գումարումների խորհրդարանների պատգամավորները Հայ դատի Եվրոպայի գրասենյակի միջնորդությամբ պարբերաբար այցելել են Հայաստան և տեղում ծանոթացել իրավիճակին, այսինքն՝ Եվրոպայի խորհրդարանի պատգամավորների շրջանում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ կա օբյեկտիվ իրազեկվածության բավական բարձր մակարդակ, ինչը, բնականաբար, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի տևական նպատակադրված աշխատանքների արդյունք է։ Ես դիտավորյալ չեմ օգտագործում հայամետ ձևակերպումը պատգամավորների հայտարարությունները գնահատելիս, դրանք օբյեկտնիվ հայտարարություններն են, բայց, իհարկե, հաշվի առնելով էն օբյեկտիվ իրավիճակը, որում մենք կանք, այո՛, այդ հայտարարություններն իրենց բնույթով հայամետ են, ի նպաստ մեզ էին և շոշափում էին բոլոր այն խնդիրների շրջագիծը, որ մենք այսօր ունենք»,-ասաց Գևորգ Ղուկասյանը՝ հավելելով․ «Կարևոր էր, որ այդ ելույթներում հստակ գնահատական տրվեց Ադրբեջանի կողմից կատարվածին՝ որպես էթնիկ զտում, ցեղասպանական գործողույթուն, անդարադարձ եղավ ռազմագերիների ազատության խնդրին, պահանջվեց ռազմագերիների ազատարձակում։ Ալիևի ռեժիմն իսկապես բավական կոշտ քննադատության արժանացավ ոչ միայն Հայաստանին, Արցախին վերաբերող հարցերով, այլև՝ միջազգային դիրքավորման տեսանկյունից, խոսքի ազատության սահմանափակման, ճնշումների, քաղբանտարկյալների և այլն, եղան նաև թիրախային պատժամիջոցների պահանջններ։ Մի քանի պատգամավորներ բարձրաձայնեցին ինստիտուցիոնալ սխեմաները, որոնք ադրբեջանական կողմը գործի է դնում եվրոպական պաշտոնյաներին կաշառելու համար։ Խոսք գանց «խավիարային դիվանագիտության» մասին, իսկապես Ադրբեջանն իր ամբողջ «շուքով» ներկայացվեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից։ Իհարկե, COP29-ը բոյկոտելու պահանջը նույնպես առանցքային էր։ Նաև Եվրոպական միության գործադիր իշխանության էներգետիկ գործարքները դադարեցնելու պահանջն էր առանցքային»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե՝ քննարկմանը հնչած ելույթներն արդյո՞ք կզգաստացնի Ադրբեջանին, Գևորգ Ղուկասյանը հետևյալ կարծիքը հայտնեց․

«Կարծում եմ, որ նման քննարկումները, չնայած որ Ալիևը փորձում է ծածկադմփոց անել և տպավորություն ստեղծել, թե առանձնապես իր հոգը չէ, բայց Եվրոպական միությունում Ադրբեջանի մշտական ներկայցուցչի խայտառակ պահվածքը ցույց է տալիս էն ջղաձգումները, որ Ալիևի վարչակազմն ունի եվրոպական պաշտոնյաների ելույթներից հետո։ Մասնավորապես մի քանի խորհրդականների ելույթներից պարզ դարձավ, որ Ադրբեջանի ներկայցուցիչը Եվրոպական միությունում խայտառակ արշավ է սկսել, էլեկտրոնային հասցեներով սպառնալիքներ է ուղարկում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ համապատասխան բանաձևի ընդունման նախօրեին։

Վաղը նախատեսված է Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունում, որը, մինչ այս պահն ունեցած մեր տեղեկություններով, դեռևս բանակցվում է հիմնական քաղաքական խմբակցությունների միջև և հիմնական օբյեկտիվ շեշտադրումներ կան։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի զգաստանալուն, մի շատ կարևոր արձանագրում եմ ուզում անել, քնարկմանը ներկա ԵՄ գործադիր իշխանության ներկայացուցչի հայտարարություններից պարզ է դառնում, որ ԵՄ գործադիր իշխանության դիրքորոշումների որոշակի փոփոխություն կա Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հատկանշական է, որ այս առումով մենք միշտ խնդիր ենք ունեցել։ Իհարկե, Եվրոպական խորհրդարանն իր օբյեկտիվ դիրքորոշումնրերով այլևս հայտնի է, բայց գործադիր իշխանությունն այդքան էլ իր ամբողջ քաղաքականությունը չի տեղավորում եվրոպական խորհրդարանի ցուցումների համատեքստում, մասնավորապես՝ գազային համաձայնագիր, պատժամիջոցների կիրառում, ընդհանրապես Ադրբեջանի քաղաքակնության վերագնահատում, բայց երեկվա քննարկմանը գործադիր իշխանության ներակայցուցչի՝ Նիկոլաս Շմիդի ելույթները մեզ համոզում են, որ ընկալունակությունը ԵՄ գործադիր իշխանության մեր հետ կապված հարցերի վեաբերյալ փոխվել է։ Եվ եթե ամիսներ առաջ զգուշավոր լավատեսությամբ էինք այդ մասին խոսում, հիմա ավելի վստահ կարող ենք փաստել»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանում երեկվա քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Եվրահանձնակատար Նիկոլաս Շմիդը հայտարարեց, որ COP29-ը Բաքվի համար հնարավորություն է ցույց տալու հավատարմությունը մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին։

Գևորգ Ղուկասյանը նկատում է, որ այս առումով Ադրբեջանը շատ լուրջ մտածելու բան ունի, որովհետև ԵՄ գործադիր իշխանության դիրքորոշման որոշակի փոփոխությունն Ադրբեջանի հարցում կարող է Ադրբեջանի համար ցավոտ լինել, ընդհուպ՝ Ադրբեջանի ֆինանսատնտեսական շահերին հարվածելու առումով։

«Ադրբեջանը որոշակի հետևություններ պետք է սկսի անել»,- վստահեցնում է Գևորգ Ղուկասյանը։

Ըստ Գևորգ Ղուկասյանի՝ բանաձևի քվեարկությունը նախատեսված է վաղը, ներկայում բանակցվում է հիմնական քաղաքական խմբակցությունների կողմից, որպեսզի միասնական տարբերակ կազմվի։

«Ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձևը կընդունվի»,-խոսքն ամփոփեց Գևորգ Ղուկասյանը։

Հերմինե Զեյնալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Աշխարհը հասկանում է, որ արցախահայերի ն

168.am-ն Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվեց՝ եթե Հ

13 Ապրիլ 2026
Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի կոչ-

Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժող

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Կիրակի, 12 ապրիլին, իր աւարտին հասաւ համազգային նպատակներու շուրջ սփիւռքի զօրա

12 Ապրիլ 2026
Սփիւռքը կը պահանջէ, որ Հայաստանի քաղաք

ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի փակման խօսքը Սփիւռքի զօրաշարժի նուիր

12 Ապրիլ 2026
Հայ երեք կուսակցութիւններու ներկայացու

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ի առաւօտեան, Հայ երեք կուսակցութիւններու՝ Հայ Յեղափոխական

12 Ապրիլ 2026
Մենք կ’օգտագործենք Սփիւռքին ուժը

Կրնանք ընդունիլ «Իրական Հայաստանի» տեսլականը՝ աշխարհաքաղաքական վանդակի մը մէջ

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ին, Փարիզի մէջ իր աշխատանքներուն սկսաւ Սփիւռքի ազգային զօ

11 Ապրիլ 2026
Նման ազգակործան քաղաքականութիւնը մեզի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին պատգամը՝ ուղղուած Սփիւռքի զօրաշարժի

11 Ապրիլ 2026
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղ

11 Ապրիլ 2026
Այս պայքարի ուղին պահանջում է միասնակա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դա

11 Ապրիլ 2026
Մեր օրակարգը պէտք է ըլլայ յստակ ու անդ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսեփ Տեր Գեւորգեանի բացման խօսքը Սփիւռքի զօրաշարժին նուիրո

11 Ապրիլ 2026
Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ. սա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրվ

11 Ապրիլ 2026
Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժ

Այսօր՝ ապրիլի 11-ին Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժո

11 Ապրիլ 2026
Իրանի հայ համայնքի խնդիրները լուծվում

Ապրիլի 10-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, իրանահայ հա

11 Ապրիլ 2026
Սփյուռքը պետք է դառնա համահայկական օրա

Վերջին տարիներին հայկական աշխարհը հայտնվել է լուրջ ցնցումների մեջ. Արցախի բռնի

10 Ապրիլ 2026
Անուրանալի է հայկական սփյուռքի դերը ար

Ապրիլի 9-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կենտրոն

10 Ապրիլ 2026
Ռազմավարական Տատամսում Եւ Գրաւ․․․

«Որոշումներդ թող արտացոլացնեն քու յոյսերդ, եւ ո՛չ թէ վախերդ» Նելսըն Մանտելա

10 Ապրիլ 2026
Ապրիլը «Հայոց Պատմութեան Ամիս» Հռչակու

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոս Անճելըս գաւառի վերահսկիչներու խորհուրդի (Board of Supervisor

09 Ապրիլ 2026
Դեռ վաղ է խաղաղության մասին խոսել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

09 Ապրիլ 2026
Հաստատվել է «Հայաստան» դաշինքի նախընտր

ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության հ

09 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company