ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ասադը միամտորեն վստահում էր Էրդողանին, մինչև որ թիկունքից դաշունահարվեց

17 Դեկտեմբեր 2024

Մինչև 2011 թվականի սիրիական քաղաքացիական պատերազմը, Սիրիան և Թուրքիան երկար տարիներ շատ սերտ հարաբերություններ են ունեցել։

Փոխադարձ այցելությունների շարքում նախագահ Բաշար ալ-Ասադը 2004 թվականին պատմական այց կատարեց Անկարա․ նա Սիրիայի առաջին նախագահն էր, որ այցելեց Թուրքիա: Այնուհետև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելեց Դամասկոս՝ ստորագրելու ազատ առևտրի համաձայնագիրը։ 2007 թվականին Էրդողանը և Ասադը մասնակցեցին Հալեպի միջազգային մարզադաշտի բացման արարողությանը։ Առևտուրը ծաղկում էր վիզային ռեժիմի բացակայության պայմաններում: 2008 թվականին Էրդողանը կնոջ հետ հյուրընկալեց սիրիացի առաջին զույգին՝ թուրքական Բոդրում առողջարանային քաղաքում հանգստանալու համար։ 2009 թվականին երկու երկրները համատեղ զորավարժություններ անցկացրեցին իրենց ընդհանուր սահմանի երկայնքով: Ինձ ասացին, որ նախագահ Ասադը, իր «թուրք դաշնակցին» գոհացնելու համար, նույնիսկ արգելել էր Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքը Սիրիայի գրախանութներում:

2008 թվականին, երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների այս ժամակահատվածանում, Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Դամասկոսում հանդիպել է նախագահ Ասադին։ Կաթողիկոսը հետո ինձ ասաց, որ նախագահ Ասադն իրեն ասել է՝ հայերը մեծ սխալ են գործում՝ հանդես գալով ընդդեմ Թուրքիայի և անընդհատ խոսելով Հայոց ցեղասպանության մասին։ Ասադն ասել է, որ հայերը պետք է մոռանան անցյալը և լավ հարաբերություններ հաստատեն Թուրքիայի հետ, որը նկարագրել է որպես հզոր և կարևոր երկիր։ Նա համարել է, որ Հայաստանի տնտեսությունը մեծ օգուտ կքաղի Թուրքիայի հետ առևտրից։

Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ և ողջ կյանքի ընթացքում այդ զանգվածային հանցագործության զոհերի համար արդարության ջատագով, ես շատ վշտացա՝ լսելով նախագահ Ասադի սարսափելի խորհուրդը Արամ Ա-ին: Նկատի ունենալով այս զրույցը, երբ 2009 թվականի հունիսի սկզբին հնարավորություն ունեցա մեկնել Դամասկոս, խնդրեցի նախագահ Ասադի հետ մտերիմ մի հայ ընկերոջ՝ հանդիպում կազմակերպել ինձ համար նախագահի հետ։

Դամասկոս հասնելուց հետո ընկերս զանգահարեց նախագահական նստավայր՝ հանդիպումը հաստատելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը ընկերոջս ասաց, որ մենակ գա պալատ՝ խոսելու այդ հանդիպման մասին։ Մեկ ժամ անց ընկերս վերադարձավ պալատից և վհատված ձայնով ասաց, որ հանդիպումը չի կայանա, քանի որ աշխատակազմի ղեկավարն ստուգել էր իմ անունը գուգլ որոնմամբ և պարզել, որ ես հարյուրավոր քննադատական հոդվածներ եմ գրել Թուրքիայի և Հայոց ցեղասպանության մասին։ Ուստի նա ընկերոջս հայտնել է, որ ինձ նման հակաթուրքական հայացքների տեր մարդու հանդիպումը նախագահ Ասադի հետ անհնարին է՝ Սիրիայի և Թուրքիայի բարեկամական հարաբերությունների պատճառով։

Բնականաբար, ես շատ հիասթափված էի։ Պատճառը, որ ցանկանում էի հանդիպել նախագահ Ասադի հետ այն էր, որ նրան ասեի՝ սխալ էր ոչ միայն հայերին ուղղված իր խորհուրդը, այլև ինքն անձամբ մեծ սխալ էր գործում՝ վստահելով նախագահ Էրդողանին։ Ես ուզում էի ասել նախագահ Ասադին, որ հայերը շատ լավ գիտեն թուրք ղեկավարների խարդախ բնավորությունը՝ հաշվի առնելով ցեղասպանությունը, որից տառապել է հայ ժողովուրդը: Ուզում էի նաև նախազգուշացնել նախագահ Ասադին, որ կգա այն օրը, երբ իր «լավ ընկեր» Էրդողանը կդավաճանի իրեն և թիկունքից կդաշունահարի։

2009 թվականին ես չէի կարող իմանալ, որ երկու տարի անց Սիրիայում մեծ քաղաքացիական պատերազմ էր տեղի ունենալու Էրդողանի լիակատար աջակցությամբ: Ես վստահ չէի, որ եթե նույնիսկ հնարավորություն ունենայի հանդիպել նախագահ Ասադին և զգուշացնել նրան, նա կլսեր ինձ։ Բայց անկախ դրանից, ես ուզում էի նրան ասել այն ամենը, ինչ մտածում էի։

Հետագայում լսեցի, որ նախագահ Ասադն իրեն հանդիպած մյուս հայերին ևս ասել էր, որ նրանք պետք է բարեկամ լինեն թուրքերի և Թուրքիայի հետ։ Ասադը մասնավորապես քննադատել էր հայերին՝ ապրիլի 24-ին Թուրքիայի դրոշն այրելու համար։

Դամասկոս կատարած իմ այցելությունից հետո նախագահ Ասադը այցելեց Հայաստան 2009 թվականի հունիսի 17-18-ին և նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկեց միջնորդ լինել Հայաստանի և Թուրքիայի միջև՝ երկու երկրների հետ Սիրիայի ունեցած «սերտ հարաբերությունների» պատճառով։ Այնուամենայնիվ, Ասադն արարողակարգային այց չկատարեց Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչն անում են բոլոր օտարերկրյա ղեկավարները՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղկեպսակ դնելու համար։ Սա ևս մեկ օրինակ էր նախագահ Ասադի՝ Թուրքիային չվրդովեցնելու չափազանց զգայունության մասին։ Ասադը նաև բացատրել էր, որ Թուրքիայի հանդեպ տածած հարգանքից ելնելով Սիրիան չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Անցյալ շաբաթ նախկին պատգամավոր և 2009 թվականին նախագահ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ երբ նախագահ Ասադը ոգևորված խոսել է Էրդողանի հետ իր «հոյակապ հարաբերությունների» մասին, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Դուք թուրքերին լավ չեք ճանաչում։ Կգա ժամանակը, և արդյունքով կդատենք»։ Սա նման է այն ուղերձին, որը ես ուզում էի փոխանցել նախագահ Ասադին Դամասկոսում։

Ավելի հետաքրքիր է, որ 2014 թվականի մարտին, Սիրիայի վրա Թուրքիայի կողմից կազմակերպված մի քանի տարի շարունակվող հարձակումներից հետո, երբ Ֆարմանյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Սիրիայում էր և հանդիպել էր նախագահ Ասադին, նա խնդրել էր Ֆարմանյանին նախագահ Սարգսյանին փոխանցել հետևյալ ուղերձը. «Ես շատ լավ եմ հիշում երևանյան մեր առանձնազրույցը [նախագահ Սերժ Սարգսյանի հետ]»։ Այնուհետև Ասադը հավելեց․ «Նախագահ Սարգսյանը ճիշտ էր. մենք թուրքերին լավ չէինք ճանաչում»:
2014 թվականին Սիրիա մեկնած խորհրդարանական պատվիրակության մեկ այլ անդամ՝ Նաիրա Կարապետյանը, հաստատել է նախագահի մասին Ֆարմանյանի հաղորդման ճշգրտությունը։ Ասադը խոստովանել է, որ սխալվել է վստահելով Էրդողանին։

Անշուշտ, 2014-ին շատ ուշ էր նախագահ Ասադի համար գիտակցել, որ չպետք է վստահեր Էրդողանին։ Այդ մեծ սխալը նրա վերջնական տապալման հիմնական պատճառներից մեկն էր:

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company