ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Նոր Ջուղայում նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրութեան 135-ամեակը

20 Փետրվար 2025

Չորեքշաբթի՝ փետրւարի 19-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, հանդիսաւոր տօնակատրութեամբ նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կուսակցութեան հիմնադրութեան 135-ամեակը։

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում զոյգ հայ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանն ու Գեղարդ Մանսուրեանը, օրւայ բանախօս պատմաբան եւ ՀՀ ազգային ժողովի պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը, Թեհրանից ժամանած հիւրեր՝ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանն ու «ԱԼԻՔ» օրաթերթի վարչութեան նախագահ Րաֆֆի Փիրումեանը, շրջանիս Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը, թեմի ազգային մարմինների, միութիւնների եւ դպրոցների ներկայացուցիչներ, յոբելեար կուսակցութեան անդամներն ու ժողովուրդ։

Սկզբում դրօշակաիր խմբի միջոցով սրահ բերւեցին Իրանի Իսլամական եւ Հայաստանի Հանրապետութիւնների, ինչպէս նաեւ ՀՅԴ կուսակցութեան դրօշները, ապա երեկոն պաշտօնապէս բացւած յայտարարւեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգով եւ ՀՅԴ կուսակցութեան քայլերգ «Մշակ Բանւոր»-ով։

Այնուհետեւ երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանը հանդէս եկաւ ողջոյնի եւ ՀՅԴ-ի 135-ամեայ երթին ակնարկող խօսքերով։

Շարունակութեան մէջ բանախօսեց ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։ Նա անդրադառնալով հայոց պատմութեան մէջ ՀՅԴ-ի անփոխարինելի դէրին՝ թւարկեց կուսակցութեան խոշորագոյն գործողութիւններից մի քանիսը եւ ընդգծեց, թէ հայութեան միաւորումը, քաղաքական եւ տնտեսական ազատութեան ապահովումը, պատմական արդարութեան վերականգնումն ու միացեալ-զօրեղ հայրենիքի կերտումը շարունակում են մնալ կուսակցութեան ազգային նպատակների շրջագծում։

Ազգային ժողովի պատգամաւորն իր խօսքի մի այլ բաժնում ընդգծելով, որ այսօր հայրենիքը կանգնած է լրճագոյն մարտահրաւէրների առջեւ, շեշտեց. «Ճիշտ է վերանկախացումից յետոյ մեր երիտասարդ կառավարութիւնների գործողութիւնների մէջ եղել են սխալներ եւ յաճախ ճիշտ չի օգտագործւել ամբողջ ներուժն ու չի ստեղծւել սոցիալական բաւարար արդարութիւն ու մթնոլորտ, սակայն այն ինչ տեղի է ունենում 2018 թւականից գիտակցւած դաւաճանական քայլ է սեփական ժողովրդի հանդէպ։ Հայաստանի այսօրւայ իշխանութիւնն ատում է ամէն հայկականն ու ազգայինը եւ մարտահրաւէր է նետում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, արժէքների ու աւանդոյթների դէմ»։

Պրն. Դանիէլեանն մատնանշելով Հայաստանի տարածքից թշնամուն կատարւող հողային զիջումները՝ յատկապէս շեշտ դրեց այն հանգամանքի վրայ, որ կառավարութեան յանցաւոր արտաքին քաղաքականութեան արդիւնքում վտանգւում են պատմականօրէն մշակութային, տնտեսական եւ քաղաքական ընդհանուր շահեր ունեցած բարեկամ երկրների՝ ի մասնաւորի Իրանի հետ ունեցած մեր սերտ յարաբերութիւնները։

Նա գնահատելով իրանահայ համայնքի գործադրած բոլոր ջանքերը՝ Իրան-Հայաստան յարաբերութիւնների սերտացման ուղղութեամբ, շնորհակալական խօսք ասաց Իրանի Իսլ. Հանրապետութեան իշխանութեանը՝ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետութեան կողքին կանգնելու եւ յատկապէս Սիւնիքի հարցում իրենց դրսեւորած աննահանջ մօտեցման համար։

Բանախօսն իր ելոյթի աւարտին կոչ արեց համայն հայութեանը համախմբւել հայրենիքի փրկութեան օրակարգի շուրջ, քանի որ այլեւս կորցնելու բան չի մնացել։

Երեկոյի գեղարւեստական կատարումների բաժնում ազգային-յեղափոխական երգերի կատարումներով հանդէս եկան համայնքի տաղանդաւոր երգիչներ՝ Զարենուշ Աղուրեանը, Դաւիթ Թորոսեանն ու Վանանդ Իսաղուլեանը՝ նւագակցութեամբ «Անի» նւագախմբի։ Ասմունքով ելոյթ ունեցաւ Վանէ Յովսէփեանը։

Նւագախմբին անդամակցում էին՝ Արին Խաչիկեանը (երգեհոն), Րաֆֆի Խուդաբախշեանը (գիթար), Ասպետ Սիմոնեանն (սակսիֆոն) եւ Էրւին Յովսէփեանը (հարւածային գործիքներ)։

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարներիչ՝ Գեւիկ ստուդիօ

 

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company