ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Միավորվել ընդհանուր նպատակի շուրջ

01 Ապրիլ 2025

Երկար ժամանակ ընդդիմանալուց հետո Հայաստանի իշխանությունը համաձայնեց Խաղաղության պայմանագրի 17 կետերից վերջին երկու պահանջի հետ։ Ակնհայտ է, որ այդ կետերի ընդունումը դժվար էր անգամ 2020 թվականից Արցախն ու Հայաստանը ծանր պարտությունների և կորուստների տարած իշխանությունների համար։ Իրականում մենք չենք էլ իմանում, թե ինչ է իրենից ներկայացնում այս պայմանագիրը, որի բովանդակությունը մինչև վերջ գաղտնի է պահում այն ղեկավարությունը, որը ժողովրդից մանդատներ կորզելու նպատակով 2018 թվականին խոստանում էր, թե դրանից հետո պետության համար կարևոր որոշումները կայացվելու են հրապարակայնորեն, անմիջականորեն ժողովրդի կողմից։ Իհարկե, այս անգամ ևս ադրբեջանական պահանջների առջև նահանջը ներկայացվեց որպես մեծ ձեռքբերում, ինչպես եղել էր մինչ այս, ինչպես անգամ պատերազմում կրած ճակատագրական պարտությունը փորձ արվեց ներկայացնել անգամ որպես հաղթանակ:

Պետական պատասխանատվության զգացումից զուրկ և նրա կենսական շահերի հաշվին իշխանությունը պահպանել ձգտող անհայրենիք խմբակն այլ կերպ չի էլ կարող վարվել, այլապես կփաստի իշխանության աթոռներին իր գտնվելու անթույլատրելիությունը։ Շահագրգիռ ուժերն ու թշնամիները շատ լավ հասկանալով Հայաստանի իշխանությունների անել կացությունը՝ նրա առջև դնում են զիջումների նորանոր պահանջներ, որոնց իրականացման դեպքում Հայաստան պետությունը պարզապես կդադարի գոյություն ունենալ։ Իհարկե, այլևս ծիծաղելի են հնչում 2020 թվականի պատերազմի պարտության կամ Արցախը հանձնելու մեղքը նախկինների վրա բարդելու այս իշխանությունների քաղաքական մանիպուլյացիաները, քան որ ակնհայտ են անգամ պատերազմից հետո նրանց չդադարող պարտությունները, թշնամու ֆիզիկական, դիվանագիտական, գաղափարական, հուգևոր-մշակութային ու բարոյական պահանջների առջև ընկրկելը։ Ըստ էության, 2020 թվականից հետո Հայաստանի իշխանությունները վերածվեցին երկրում ադրբեջանաթուրքական տանդեմի դրածոների՝ հանուն նրանց շահերի դուրս գալով Արցախի, արցախցիների ու Հայաստանի պետական, անվտանգային շահերի, ու արժեքների դեմ։

Հայաստանի և հայության դարավոր թշնամիները շատ լավ տեսնում են, թե ժողովրդային աճող անհանդուժողության, ինչպես և արտաքին, ոչ բարենպաստ զարգացումների պայմաններում ինչպես է նեղանում Հայաստանի իշխանության խուսանավումների դաշտը, և փորձում են աննախադեպ այս իրավիճակից օգտվելով հասնել առավելագույնին, սկզբունքային զիջումների պարտադրանքով կրկին օրակարգ բերելով Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու ծրագիրը։

ԱՄՆ-ում իշխանության փոփոխությունը նշանավորեց մի քանի տասնամյակ աշխարհում ավեր գործած գլոբալիզմի գաղափարաքաղաքական պարտությունը։ Միացյալ Նահանգների իշխանության այսօրվա քաղաքականության շարունակման դեպքում Եվրոպայի գլոբալիստական էլիտան նույնպես ենթարկվելու է վերջնական քայքայման՝ որբ թողնելով Սահակաշվիլու, Զելենսկու և Փաշինյանի նման դրածոներին։ Գլոբալիզմի անառակ զավակները հենց իրենց երկրներում արդեն իսկ մեծ հարված են ստացել USAID-ի նման կառույցի ազդեցության ցանցը ներկայացնող զանազան հասարակական, քարոզչական կառույցների փակմամբ, գլոբալիզմի առաջամարտիկ Սորոսի դեմ ԱՄՆ նոր իշխանության ունեցած մերժողական վերաբերմունքի պատճառով։ Գունավոր հեղափոխություններով իշխանության բերված աշխարհի դրածո կառավարությունները մեծ հարված են ստանում «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների գործունեության դադարեցման դեպքում՝ կորցնելով քարոզչալրատվական հզոր թիկունք։

Այս քաղաքականության շարունակման դեպքում ավտորիտար իշխանիկները զրկվելու են նաև իրենց երկրների ներսում ուզած ապօրինությունները գործելու, արտաքին հովանավորությունից։

Ասվածի վկայությունը կարելի է համարել սույն թվականի փետրվարի 14-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ունեցած ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում։ Փոխնախագահի գնահատականները Եվրոպայում ժողովրդավարության իրավիճակի մասին և կոնկրետ անդրադարձը Ռումինիայի ընտրություններում թեկնածուի օրինական հաղթանակը չեղարկելու փաստին։

Մյուս կողմից՝ ԱՄՆ քաղաքականության շրջադարձը Ռուսաստանի նկատմամբ այլ բանի վկայություն չէր, քան Ռուսաստանի հզորանալու փաստի սթափ գնահատումը։ Ուկրաինական ճակատում շոշափելի արդյունքների հասնող Ռուսաստանում այսօր խոսում են Յալթայի կոնֆերանսից 80 տարի անց աշխարհի նոր վերաբաժանման անհրաժեշտության մասին։ Միայն թե այս նոր վերաբաժանման ժամանակ երրորդ աթոռը կզբաղեցնի ոչ թե Հայաստանի իշխանությանը հայրություն անող Բրիտանիան, այլ՝ Չինաստանը։ Սա ենթադրելի, սակայն դեռ չհասունացած հեռանկարից է, իսկ կոնկրետ փաստերի թվում է Ռուսաստանի ուշադրության մեծացումը Անդրկովասի և, մասնավորապես, Հայաստանի վրա։ Ուշագրավ է, որ վերջերս Ռուսաստանը դիմել է պաշտոնական Հայաստանին տեղեկություններ խնդրելով, թե զորավարժությունների նպատակով ԱՄՆ-ն ի՞նչ զինտեխնիկա է պատրաստվում բերել Հայաստան։ Ռուսաստանից ժամանակ առ ժամանակ ուշադրության արժանի հայտարարություններ են հնչում Արցախի հետ կապված։ Մասնավորապես վերջերս ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսեց, թերևս ոչ ամբողջովին նախկին ձևաչափով, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման մասին. «Մենք միշտ աջակցել ենք այդ ձևաչափին (ԵԱՀԿ ՄԽ), ակտիվորեն աշխատել ենք այնտեղ և երբեք չենք ասել, որ հրաժարվում ենք դրանից»։ Մասնավորապես դեսպանի այս արտահայտությունն է 2025 թվականի մարտի 7-ի լրատվության մեջ մեջբերել ռուսական REX տեղեկատվական գործակալությունը։ Նույն ամսի 18-ին լրատվամիջոցներով տարածվեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, թե. «Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. այն քնած վիճակում է»։ Այսպիսով, Ռուսաստանն ազդանշաններ է ուղարկում այն մասին, որ Արցախի հարցը փակված չէ։

Մի փոքր շեղվելով տվյալ ուղղությամբ՝ հիշենք նաև, որ նման ազդանշաններ հաղորդում են նաև եվրոպական կառույցները, իսկ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը, հետևելով ստորին պալատի որոշմանը, 2025 թ. մարտի 18-ին ընդունեց հետևյալ որոշումը. «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում»։ Հայկական կազմակերպությունների ու հատկապես Հայ դատի հանձնախմբի ջանքերով Արցախի ճակատագրի հարցը շրջանառության մեջ է նաև ԱՄՆ պաշտոնական շրջանակներում։ Իհարկե, այս ամենը ոչ թե ավելորդ լավատեսությամբ պետք է համակեն մեզ, այլ վարակեն հետևողական ու անդադրում աշխատանքի եռանդով։ Իսկ տխուր ու միաժամանակ զավեշտալին այն է, որ այս գործընթացներին հստակորեն դեմ են հատկապես Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները։ Ավելին, Հայաստանի իշխանությունը հավաստում է Մինսկի խումբը լուծարելու և Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների դեմ հարուցված քրեական գործերը ետ կանչելու մասին, ինչն ուղղակիորեն կնպաստի Արցախի հարցը թաղելուն։

Կառչած Ադրբեջանի, Թուրքիայի և արևմտյան հովանավորների փեշերից՝ Հայաստանի իշխանությունը մուրում է «Խաղաղության պայմանագիր», որը նրա գլխավոր փաստարկը պետք է լինի գալիք ընտրություններում ժողովրդի առջև արդարանալու և կրկին նրա մանդատը կորզելու համար։ Ի դեպ, պատասխանելով լրագրողների հարցին, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մարտի 18-ին մշակվող նոր Սահմանադրության մասին ասում է. «Խոսքը «խաղաղությունը չվտանգող Սահմանադրության մասին է»։ Սրանից հետո կասկած կարո՞ղ է լինել, որ նոր Սահմանադրության ընդունման հարցն ուղղակիորեն բխում է Խաղաղության պայմանագիրը ստորագրելու դիմաց Ադրբեջանի իշխանությունների պահանջից։ Վերադառնանք, սակայն, մեր հիմնական ասելիքին։

Հայաստանի իշխանությունը հասկանում է, որ իր ժամանակն անցել է, որ կորցնում է արտաքին հենարանները և օր օրի ավելանում է իր ձախավեր քաղաքականությունից դժգոհ ժողովրդի անհանդուրժողությունը։ Մյուս կողմից, rուսական շրջադարձի հետ ավելանալու է արտաքին երկկողմանի ճնշումը։ Այս պայմաններում ամեն գնով վերարտադրությունն այս ղեկավարության համար դարձել է իր իշխանության գլխավոր հարցը։ Ցանկացած գնով աթոռները պահպանելու փաստը Նիկոլ Փաշինյանը այնուհետև կներկայացնի բոլորին որպես իր արտաքին ու ներքին քաղաքականության նկատմամբ ժողովրդի համաձայնության ու վստահության մանդատ։

Ինչ վերաբերվում է աշխարհաքաղաքական խաղերի մեջ ՔՊ-ի ապագային, ապա այս իշխանությունը պատրաստ է ճարպիկ գառան պես կախվելու յոթ մոր կրծքից։ Ամերիկյան ձախող այցից հետո Նիկոլ Փաշինյանն ընդգծված ձևով փորձում է ստանալ սեփական քաղաքականության մեջ խճճված Եվրոպայի աջակցությունը։ Արդեն առկա են նշանները, ինչպես են նրանք փորձում սրբագրումներ մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Այսպիսով, վերադառնալով մեր գլխավոր ասելիքին, արձանագրենք, որ արտաքին ու ներքին ճնշումների ավելացման և քաղաքական խուսանավումների դաշտի սահմանափակման պայմաններում Փաշինյանի համար հիմնական խնդիր է դառնում գալիք համապետական ընտրություններում հաղթանակն ապահովելու համար հաջողության հասնելը մինչ այդ եղած բոլոր ընտրություններում, որպեսզի հետագա ընտրակեղծարարության համար հնարավորություն ունենա լիարժեքորեն օգտագործելու տեղական իշխանության լծակները։ Հակառակ պարագայում որևէ պարտություն կարող է շղթայական ռեակցիա առաջացնել՝ խանդավառելով հաղթանակի համն առած ժողովրդին։ Այդ առումով նրա ամենամոտակա փորձությունը մարտի վերջին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրություններն են։ Փաշինյանը հասկանում է, որ Հանրապետության երկրորդ քաղաքում պարտվելը կարող է դառնալ իր ընդհանուր պարտության սկիզբը։ Այսօր այդ ուղղությամբ նա մոբիլիզացրել է իշխանական ողջ ռեսուրսը, պաշտոնյաներից և հիմնարկների աշխատողներից ոչ միայն անվերապահ կողմնորոշում է պահանջվում, այլև իշխանական թեկնածուի օգտին հավաքված ընտրողների ցանկեր։ Ակնհայտ է, որ անգամ ընտրական աղաղակող կեղծարարությամբ փաշինյանական ռեժիմի համար դժվար է հանրապետության երկրորդ քաղաքում փոխել ուժերի հավասարակշռությունը։ Կգնա՞ արդյոք նա ավելի մեծ ապօրինությունների՝ ընդհուպ մինչև հիմնական թեկնածուի կամ նորընտիր քաղաքապետի դեմ բոյկոտի բեմականացումների և՝ անգամ ձերբակալության։ Քայլեր, որոնց նա բազմիցս դիմել է մինչ այս։

Այսօր նրա նկատմամբ արտաքին հովանավորությունը թուլացած է, սակայն դեռ պահպանվում է։ Դեռ, որ նրան հանցավոր աջակցություն կարող են մատուցել որոշ դեսպանատների ու երկրում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ի դեպ ժամանակն է, որպեսզի ժողովուրդը համապատասխան երկրների և կազմակերպությունների ղեկավարությունից պահանջի, ետ կանչելու Հայաստանի կոռումպացված, ավտորիտար իշխանությանը հովանավորող իրենց պաշտոնյաներին։

Հայաստանում այսօր ավելի ու ավելի բարձր է հնչում ստվարացող զանգվածների ձայնը, ովքեր գիտակցել են դավաճան իշխանության պատճառով հայրենիքի գլխին կախված սպառնալիքի մեծությունը։ Ստվարանում է ազգային արժանապատվություն ունեցող երիտասարդության բանակը, որը ցանկանում է կանխել հայրենիքին սպասվող ճակատագրական աղետը։ Մինչ հիմա իր նախաձեռնողականությամբ փաշինյանական ռեժիմը միշտ մեկ քայլ առաջ է եղել իր դեմ պայքարողներից։ Նրան հաջողվել է նաև ընդդիմադիր դաշտի էներգիան պառակտել, շեղել իրենից և ուղղել միմյանց դեմ։ Մենք այժմ գտնվում ենք նման իրավիճակում, երբ կամա կամ ակամա ընդդիմադիր դաշտի որոշ ուժեր ժողովրդական ցասման էներգիան շեղում են հիմնական թիրախից և թուլացնում ազգային դաշտը։ Բոլորը պետք է հասկանան, որ չսպանված արջի մորթին չեն կիսում։ Գալիք իշխանության հարցը, այսպես թե այնպես, լուծվելու է ընտրությունների միջոցով։

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ.

-Հայաստանի իշխանության ռեյտինգը գտնվում է անցնող 7 տարիների ամենացածր սահմանագծին,
-Հանրապետության մասշտաբով առավել ընդլայնված է իշխանությունների հրաժարականին ձգտող ժողովրդական զանգվածների շրջանակը,
-առավել մեծ և բազմաշերտ է ակտիվ պայքարի պատրաստ մարդկանց քանակը,
– սահմանափակված է իշխանության ապօրինի գործողությունների համար արտաքին աջակցության հնարավորությունը,
-ծրագրված, ճանապարհային հստակ քարտեզով պայքարի վերսկսումը կնվազեցնի տեղական և համապետական ընտրություններում իշխանությունների հաղթելու հավանականությունը, կկանխի ինքնափրկության համար հայրենիքի շահերը զոհաբերելու իշխանության հնարավորությունը,
-մինչ այս և սրան զուգահեռ պետք է կարևորել տեղական բոլոր ընտրությունները՝ այս շարքում կարևորագույններից մեկը համարելով մարտի 30-ին տեղի ունենալիք Գյումրիի ավագանու ընտրությունները,
-ընտրություններում ջլատված ազգային ուժերի դիմաց իշխանությունը կենտրոնացնելու է իր հնարավորությունները, հետևաբար, հաղթանակի երաշխիքը կարող է լինել միասնական թեկնածուի շուրջ ազգային ուժերի համախմբումը,
– բոլոր պարագաներում ազգային ուժերի հաղթանակը և հայրենիքի փրկությունը հնարավոր են ընդհանուր նպատակի շուրջ ազգային բոլոր ուժերի միասնական հանդես գալը՝ մինչև իշխանափոխությունը։

Գալիք փորձություններին հանդիման մեր ժամանակը սահմանափակ է, և չպետք է այն մսխել սպասելով, թե երբ հեղափոխական իրավիճակն ինքն իրեն կվերաճի հեղափոխական պայքարի։

Դրօշակ թիվ 3, 2025-թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company