ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ԱՄՆ դատավորը մերժել է ադրբեջանցի փաստաբանի 500 միլիոն դոլարի հայցն ընդդեմ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և 29 այլոց

22 Ապրիլ 2025

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) անցյալ շաբաթ հայտարարել է, որ 2025 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ դաշնային/շրջանային դատարանը մերժել է 500 միլիոն դոլարի հայցը, որը ներկայացրել էր Լագունա Բիչում բնակվող ադրբեջանցի փաստաբան Այնուր Բաղիրզադեն՝ ընդդեմ ANCA-ի և 29 այլոց:

Բաղիրզադեն իր 198 էջանոց հայցադիմումում «անհիմն մեղադրանքներ է ներկայացրել», հայտարարել է ANCA-ն։ «Դատարանը մերժել է հայցվորի [Բաղիրզադեի] երրորդ փոփոխված բողոքը՝ մերժելով այդ հայցը, չընդունելով մնացած միջնորդությունները որպես վիճելի՝ գործը հայտարարելով փակված»: Ավելի ուշ նա թվիթերում գրել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը:

ANCA-ն նշել է, որ ամիսներ շարունակ Բաղիրզադեն զբաղվել էր «հրահրող գրառումների երկար շարանով սոցիալական ցանցերում»՝ Հայաստանը բնութագրելով որպես «քաղցկեղային ուռուցք», որը «պետք է ջնջվի Հարավային Կովկասից»։ X-ի բազմաթիվ գրառումներում նա իրեն անվանել է «ԱՄՆ ներգաղթի և բիզնեսի փաստաբան …. Եթե ճշմարտությունը վախեցնում է ձեզ, ես կսարսափեցնեմ ձեզ…»: Նա նաև գրել է. «Դու պայքարում ես ահաբեկչական կազմակերպության դեմ և պարզում, որ այն ունի իր դատավորները, ոստիկանները, պետական պաշտոնյաները և նույնիսկ կոնգրեսականները»:

Նա ավելացրել է. «Պատկերացրու քո ուժը, որ մարդիկ գնում և կաշառում են դատավորներին՝ քեզ վնասելու համար…»: Նա նույնիսկ ծաղրել է Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ հայերը «կոկորդիլոսի արցունքներ են թափել 1915 թվականի իրադարձությունների մասին»։

Ի լրումն իր բորբոքված հռետորաբանության, Բաղիրզադեն բազմաթիվ թվիթներ է հրապարակել, որոնք մտահոգություն են առաջացնում նրա պրոֆեսիոնալիզմի և մտային վիճակի վերաբերյալ: Օրինակ, նա քննադատել է մի ոստիկանի, որը տուգանք է նշանակել ճանապարհային երթևեկության խախտման համար․ «Ես հենց նոր նամակ ստացա ոստիկանությունից, որ ինձ «տուգանել են» ապօրինի կանգառի համար․ ամբաստանյալ դառնալու ևս մեկ թեկնածու»։ Նա նաև գրել է. «Եթե ոստիկանությունը հետևում է քո քայլերին և այդ տեղեկատվությունը փոխանցում ահաբեկիչներին, սա կոչվում է պետականորեն հովանավորվող ահաբեկչություն»: Դաշնային դատավոր Ռոբերտ Հյուիի վրա ուղղակի հարձակման ժամանակ, որը մերժեց նրա հայցը, Բաղիրզադեն նրան մեղադրեց «կոռումպացված» լինելու մեջ և սպառնաց դատի տալ նրան…

Հետաքրքիր է, որ երբ Բաղիրզադեն 2024 թվականի հունիսի 21-ին ներկայացրել է իր հայցը, նա չի վճարել քաղաքացիական հայցադիմումի համար պահանջվող 350 դոլար գումարը՝ հայտարարելով «in forma pauperis», այսինքն՝ չափազանց աղքատ է վճարելու համար: Դատավորը մերժել է նրա միջնորդությունը։ Նա նոր հայց է ներկայացրել 2024 թվականի հուլիսի 2-ին, որը նույնպես մերժվել է։ Դատարանը նշել է, որ նրա 50,952 դոլարի տարեկան եկամուտը գերազանցում է աղքատության դաշնային շեմը 325 տոկոսով։ Դատավորը նախնական 350 դոլարից բացի սահմանել է 55 դոլար վարչական վճար:

Բաղիրզադեն դատի է տվել հետևյալ 30 անձանց և կազմակերպություններին. «Alphabet ընկերություն, Արամ Համբարյան, Արմեն Սահակյան, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ, Ամերիկայի Հայ դատի Արևմտյան շրջանի հանձնախումբ, Փաստաբանների որոնման ցանց, Կոկո Սյու, Էստրելլա Սանչես, Google ընկերություն, Ջեյք Բալոյան, Ջերեմի Սթոփելման, Legal Match, Մարտինդեյլ-Նոլո, Լոս Անջելեսի շրջանային իրավաբանների միություն, Օրենջ շրջանի իրավաբանների միություն, Սեթ Չավես, Թերեզա Վուկի, Էրուդիտ Լեվինդոֆսկի, Yelp ընկերություն, YouTube, Սունդար Պիչայ, «Զարթոնք» լրատվամիջոց, Զավեն Կուրօղլյան, Վան Մկրտչյան, Անի Չագլասյան, Legalshield, Parker-Stanbury ՍՊԸ, Greystar California ընկերություն, Kia America ընկերություն և ՀՅԴ, Արևելյան ԱՄՆ»։

2025 թվականի փետրվարի 27-ին Դաշնային դատարանը «մերժեց Բաղիրզադեի երկրորդ փոփոխված բողոքը [78 էջանոց]՝ ամբաստանյալների մերժման միջնորդության համաձայն»: Դատարանը որոշել է, որ նրա հայցերը չեն համապատասխանում դաշնային պահանջների իրավական չափորոշիչներին և հայցվորին թույլ է տվել «փոփոխել մեկից հինգ պահանջները՝ սույն հրահանգում նկարագրված թերությունները վերացնելու համար»: Դատարանը հայտնել է, որ նրա հայցը «համարժեքորեն չի ներկայացնում որևէ դաշնային հայց, որը կարող է ճանաչվել նրա կողմից հայցվողներից որևէ մեկի դեմ, ում նա դատի է տվել»: Դատավորը շարունակել է. «Մինչ օրս հայցվորի պնդումները հետևողականորեն չեն համապատասխանել կիրառելի կանոններին, բայց դատարանը, այնուամենայնիվ, ընդունել է դրանք, նույնիսկ առանց հայցվորի կողմից անհամապատասխանությունը ներելու խնդրանքի։ Հետագայում գործող կանոններին կամ կանոնակարգերին չհետևելը կարող է հանգեցնել հայտերի մերժման»:

2025 թվականի ապրիլի 10-ին Բաղիրզադեն ներկայացրեց իր երրորդ փոփոխված բողոքը, որը կազմում էր 198 էջ: Իր վերջին դիմումի մեջ նա որպես նոր ամբաստանյալ ավելացրել էր «Արևելյան ԱՄՆ-ի ՀՅԴ-ին՝ 100 անգամ նշելով այն», թեև դատավորը նրան ասել էր, որ չի կարող նոր ամբաստանյալներ ավելացնել: Նա հայտարարեց, որ Դաշնակցությունը «դարեր շարունակ դավադրություններ է կազմակերպել Ադրբեջանի երկու շրջանների բռնակցման ուղղությամբ»․ անհիմն հայտարարություն, հաշվի առնելով, որ ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ Ադրբեջանը «դարեր շարունակ» գոյություն չեն ունեցել»: Դատարանը հայտարարեց, որ Բաղիրզադեն չի կատարել իր հրահանգները: «Նրա պահանջներից ոչ մեկը չի ընդունվել»:

Դատարանը Բաղիրզադեին նաև մեղադրել է «ավելի քան 30 ամբաստանյալի դատի տալու մեջ, իր բողոքը մի քանի անգամ փոփոխելու և որևէ ամբաստանյալի դեմ որևէ հայց չներկայացնելու համար, որը ենթակա չէ մերժման: Հայցվորը մեղադրում է ամբաստանյալներին համատարած հանցավոր վարքագծի մեջ, և նրա փաստարկները հաճախ ստանում են ամբաստանյալների նկատմամբ ատելության, թշնամանքի, կասկածամտության կամ սարկազմի երանգ՝ ամբաստանյալներին անդրադառնալիս»: Նրա բողոքը «կրկնում է և փորձում արդարացնել իր նախկին հայտարարություններն այն մասին, որ մեկ այլ էթնիկ խմբի հայրենիքը «քաղցկեղային ուռուցք» է, և որ «մենք պետք է հնարավորինս շուտ վերացնենք [այդ էթնիկ խմբի] նախագիծը»: Նա իր բողոքում նաև «աներևակայելիորեն պնդում է, որ բոլոր ամբաստանյալները, որոնցից շատերը միմյանց հետ կապ չունեն և որոնցից մի քանիսը հանրային ընկերություններ են, միասին դավադրություն են կազմակերպել նրան վնասելու նպատակով»։

Դատավորն այնուհետև հայտարարեց, որ Բաղիրզադեի երրորդ բողոքը «ավելի քան երկուսուկես անգամ ավելի երկար է, և կարծես թե պարունակում է նմանատիպ երևակայական մեղադրանքներ՝ ավելի ընդլայնելով ենթադրյալ դավադրությունը»: Ինչպես իր երկրորդ բողոքը, երրորդում ևս «նա շարունակում է իր կյանքի իրադարձությունները վերագրել ամբաստանյալների չարամիտ դավադրությանը՝ նման ենթադրյալ վերագրումների համար առանց որևէ փաստացի հիմքի, օրինակ, մի օր իր բնակարանում ճանճեր գտնելը, հյուրանոցի համարում ուտիճ հայտնաբերելը կամ իր մեքենայի քարշակումը ուրիշի տարածքում կայանելուց հետո»: Նրա երրորդ բողոքը «այժմ ավելի հեռուն է գնում՝ մեղադրելով ամբաստանյալներին (ի թիվս այլ բաների) միջազգային ահաբեկչության, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսը ներգրավելու մեջ՝ իրեն հետապնդելու համար: Հայցվորը նաև ավելացնում է բազմաթիվ «կողմ չհանդիսացող հանցակիցների», այդ թվում Կալիֆորնիայի յոթ նահանգային կամ դաշնային դատավորների․ ենթադրվում է, որ այն անձինք, որոնք նեղացրել են հայցվորին, դրանով իսկ նրա դեմ հանցավոր դավադրության մաս են կազմում: Այլ կերպ ասած, ամբաստանյալները, ըստ երևույթին, պարտավոր են պատասխանել ընդլայնվող միջնորդություններին, որոնք էլ ավելի են շեղվում իրականությունից։ Այս գործոնը խոսում է մերժման օգտին»:

Դաշնային դատավոր Ռոբերտ Հյուին այլ ելք չուներ, քան մերժել Բաղիրզադեի հայցը, հայտարարելով. «Այս հանգամանքներում հայցը մերժելուց բացի ցանկացած այլ գործողություն կհակասեր արդարադատության շահերին»:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իրական Հայաստան Եւ Իրական Ամբարիշտներ

Պետութիւն եւ եկեղեցի հակամարտութիւնը գոյութիւն ունեցած է եկեղեցական նուիրապետո

29 Հոկտեմբեր 2025
Փաշինյանին պետք է արտաքսել եկեղեցուց և

Իրավիճակը Հայաստանում օրեցօր ավելի աղետալի է դառնում։ Երկիրը հարձակման է ենթար

28 Հոկտեմբեր 2025
Այս վեհաժողովն առանց վարանելու պետք է

Բոլորը ցանկանում են խաղաղություն, բայց տևական խաղաղության համար այն պետք լինի

28 Հոկտեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյան

28 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմի

(նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպան

28 Հոկտեմբեր 2025
Հաղորդագրութիւն ՀՄԸՄ-ի Գանատայի շրջանի

Ուրբաթ, 24 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամը 8։30-ին, Լաւալի Հայ կեդրոնի Պարոն

28 Հոկտեմբեր 2025
Քրիստոնէական Զօրակցութեան Միջազգային Կ

Շաբաթ, 25 Հոկտեմբերին, Արամ Ա. վեհափառ հայրապետը իր իջեւանած պանդոկին մէջ ընդո

28 Հոկտեմբեր 2025
Արամ Ա. Կաթողիկոսը Հոլիվուտի Սուրբ Կար

Հինգշաբթի, 23 Հոկտեմբերին, Հոլիվուտի Սուրբ Կարապետ Մայր եկեղեցւոյ մէջ հաւատացե

28 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Անգարա-Պաքու Միացեալ Խաղը` Կազ

Կազայի շուրջ ընթացող քաղաքական առեւտուրներուն մէջ Թուրքիան հետեւողականօրէն կը

28 Հոկտեմբեր 2025
Աստծոյ լոյսը չի մարում, անգամ չարիքի ի

«Եւ դժոխքի դռները չեն յաղթի նրան» (Մատթէոս 16:18) Հայ ժողովրդի պատմութիւնը

27 Հոկտեմբեր 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փորձություն

Հայաստանը, ըստ էության, դանդաղ մտնում է նախընտրական պայքարի հորձանուտի մեջ։ Եթ

27 Հոկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Խոր վշտով տեղեկացանք ՀՅԴ Բիւրոյի երկար տարիների ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգ

26 Հոկտեմբեր 2025
Ընտրությունները կեղծելուց ավելի մեծ հա

Ընտրությունները կեղծելուց ավելի մեծ հանցագործություն է ընտրության արդյունքների

26 Հոկտեմբեր 2025
Մահազդ

Խորը վշտով գուժում ենք հավատավոր դաշնակցական, Արցախյան Քառօրյա և Քառասունչորսօ

25 Հոկտեմբեր 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

«Դրօշակի» 2025 թվականի 10-րդ համարը ներկայացվել է ընթերցողին։ Եթե փորձենք բնոր

25 Հոկտեմբեր 2025
Յանձնառու Հ.Օ.Մ.-ականը

Ահաւասիկ աւելի քան դար մը անց, այսինքն, 115 տարիէ ի վեր Հ.Օ.Մ.-ը կը շարունակէ

24 Հոկտեմբեր 2025
Քննարկվել են հայ–ուրուգվայական հարաբեր

Այսօր, որպես Հայաստան–Արգենտինա և Հայաստան–Ուրուգվայ բարեկամական խմբերի ղեկավա

24 Հոկտեմբեր 2025
Մամուլի ասուլիս՝ «Վենետիկի հանձնաժողով

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ մամուլի աս

24 Հոկտեմբեր 2025
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ

23 Հոկտեմբեր 2025
Վախւորած իշխանութեան տեռորի մարտավարու

Հայոց Առաքելական Եկեղեցու դէմ հերթական արշաւանքի ֆոնին, ականատեսը եղանք արդէն

23 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company