ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ԱՄՆ դատավորը մերժել է ադրբեջանցի փաստաբանի 500 միլիոն դոլարի հայցն ընդդեմ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և 29 այլոց

22 Ապրիլ 2025

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) անցյալ շաբաթ հայտարարել է, որ 2025 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ դաշնային/շրջանային դատարանը մերժել է 500 միլիոն դոլարի հայցը, որը ներկայացրել էր Լագունա Բիչում բնակվող ադրբեջանցի փաստաբան Այնուր Բաղիրզադեն՝ ընդդեմ ANCA-ի և 29 այլոց:

Բաղիրզադեն իր 198 էջանոց հայցադիմումում «անհիմն մեղադրանքներ է ներկայացրել», հայտարարել է ANCA-ն։ «Դատարանը մերժել է հայցվորի [Բաղիրզադեի] երրորդ փոփոխված բողոքը՝ մերժելով այդ հայցը, չընդունելով մնացած միջնորդությունները որպես վիճելի՝ գործը հայտարարելով փակված»: Ավելի ուշ նա թվիթերում գրել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը:

ANCA-ն նշել է, որ ամիսներ շարունակ Բաղիրզադեն զբաղվել էր «հրահրող գրառումների երկար շարանով սոցիալական ցանցերում»՝ Հայաստանը բնութագրելով որպես «քաղցկեղային ուռուցք», որը «պետք է ջնջվի Հարավային Կովկասից»։ X-ի բազմաթիվ գրառումներում նա իրեն անվանել է «ԱՄՆ ներգաղթի և բիզնեսի փաստաբան …. Եթե ճշմարտությունը վախեցնում է ձեզ, ես կսարսափեցնեմ ձեզ…»: Նա նաև գրել է. «Դու պայքարում ես ահաբեկչական կազմակերպության դեմ և պարզում, որ այն ունի իր դատավորները, ոստիկանները, պետական պաշտոնյաները և նույնիսկ կոնգրեսականները»:

Նա ավելացրել է. «Պատկերացրու քո ուժը, որ մարդիկ գնում և կաշառում են դատավորներին՝ քեզ վնասելու համար…»: Նա նույնիսկ ծաղրել է Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ հայերը «կոկորդիլոսի արցունքներ են թափել 1915 թվականի իրադարձությունների մասին»։

Ի լրումն իր բորբոքված հռետորաբանության, Բաղիրզադեն բազմաթիվ թվիթներ է հրապարակել, որոնք մտահոգություն են առաջացնում նրա պրոֆեսիոնալիզմի և մտային վիճակի վերաբերյալ: Օրինակ, նա քննադատել է մի ոստիկանի, որը տուգանք է նշանակել ճանապարհային երթևեկության խախտման համար․ «Ես հենց նոր նամակ ստացա ոստիկանությունից, որ ինձ «տուգանել են» ապօրինի կանգառի համար․ ամբաստանյալ դառնալու ևս մեկ թեկնածու»։ Նա նաև գրել է. «Եթե ոստիկանությունը հետևում է քո քայլերին և այդ տեղեկատվությունը փոխանցում ահաբեկիչներին, սա կոչվում է պետականորեն հովանավորվող ահաբեկչություն»: Դաշնային դատավոր Ռոբերտ Հյուիի վրա ուղղակի հարձակման ժամանակ, որը մերժեց նրա հայցը, Բաղիրզադեն նրան մեղադրեց «կոռումպացված» լինելու մեջ և սպառնաց դատի տալ նրան…

Հետաքրքիր է, որ երբ Բաղիրզադեն 2024 թվականի հունիսի 21-ին ներկայացրել է իր հայցը, նա չի վճարել քաղաքացիական հայցադիմումի համար պահանջվող 350 դոլար գումարը՝ հայտարարելով «in forma pauperis», այսինքն՝ չափազանց աղքատ է վճարելու համար: Դատավորը մերժել է նրա միջնորդությունը։ Նա նոր հայց է ներկայացրել 2024 թվականի հուլիսի 2-ին, որը նույնպես մերժվել է։ Դատարանը նշել է, որ նրա 50,952 դոլարի տարեկան եկամուտը գերազանցում է աղքատության դաշնային շեմը 325 տոկոսով։ Դատավորը նախնական 350 դոլարից բացի սահմանել է 55 դոլար վարչական վճար:

Բաղիրզադեն դատի է տվել հետևյալ 30 անձանց և կազմակերպություններին. «Alphabet ընկերություն, Արամ Համբարյան, Արմեն Սահակյան, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ, Ամերիկայի Հայ դատի Արևմտյան շրջանի հանձնախումբ, Փաստաբանների որոնման ցանց, Կոկո Սյու, Էստրելլա Սանչես, Google ընկերություն, Ջեյք Բալոյան, Ջերեմի Սթոփելման, Legal Match, Մարտինդեյլ-Նոլո, Լոս Անջելեսի շրջանային իրավաբանների միություն, Օրենջ շրջանի իրավաբանների միություն, Սեթ Չավես, Թերեզա Վուկի, Էրուդիտ Լեվինդոֆսկի, Yelp ընկերություն, YouTube, Սունդար Պիչայ, «Զարթոնք» լրատվամիջոց, Զավեն Կուրօղլյան, Վան Մկրտչյան, Անի Չագլասյան, Legalshield, Parker-Stanbury ՍՊԸ, Greystar California ընկերություն, Kia America ընկերություն և ՀՅԴ, Արևելյան ԱՄՆ»։

2025 թվականի փետրվարի 27-ին Դաշնային դատարանը «մերժեց Բաղիրզադեի երկրորդ փոփոխված բողոքը [78 էջանոց]՝ ամբաստանյալների մերժման միջնորդության համաձայն»: Դատարանը որոշել է, որ նրա հայցերը չեն համապատասխանում դաշնային պահանջների իրավական չափորոշիչներին և հայցվորին թույլ է տվել «փոփոխել մեկից հինգ պահանջները՝ սույն հրահանգում նկարագրված թերությունները վերացնելու համար»: Դատարանը հայտնել է, որ նրա հայցը «համարժեքորեն չի ներկայացնում որևէ դաշնային հայց, որը կարող է ճանաչվել նրա կողմից հայցվողներից որևէ մեկի դեմ, ում նա դատի է տվել»: Դատավորը շարունակել է. «Մինչ օրս հայցվորի պնդումները հետևողականորեն չեն համապատասխանել կիրառելի կանոններին, բայց դատարանը, այնուամենայնիվ, ընդունել է դրանք, նույնիսկ առանց հայցվորի կողմից անհամապատասխանությունը ներելու խնդրանքի։ Հետագայում գործող կանոններին կամ կանոնակարգերին չհետևելը կարող է հանգեցնել հայտերի մերժման»:

2025 թվականի ապրիլի 10-ին Բաղիրզադեն ներկայացրեց իր երրորդ փոփոխված բողոքը, որը կազմում էր 198 էջ: Իր վերջին դիմումի մեջ նա որպես նոր ամբաստանյալ ավելացրել էր «Արևելյան ԱՄՆ-ի ՀՅԴ-ին՝ 100 անգամ նշելով այն», թեև դատավորը նրան ասել էր, որ չի կարող նոր ամբաստանյալներ ավելացնել: Նա հայտարարեց, որ Դաշնակցությունը «դարեր շարունակ դավադրություններ է կազմակերպել Ադրբեջանի երկու շրջանների բռնակցման ուղղությամբ»․ անհիմն հայտարարություն, հաշվի առնելով, որ ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ Ադրբեջանը «դարեր շարունակ» գոյություն չեն ունեցել»: Դատարանը հայտարարեց, որ Բաղիրզադեն չի կատարել իր հրահանգները: «Նրա պահանջներից ոչ մեկը չի ընդունվել»:

Դատարանը Բաղիրզադեին նաև մեղադրել է «ավելի քան 30 ամբաստանյալի դատի տալու մեջ, իր բողոքը մի քանի անգամ փոփոխելու և որևէ ամբաստանյալի դեմ որևէ հայց չներկայացնելու համար, որը ենթակա չէ մերժման: Հայցվորը մեղադրում է ամբաստանյալներին համատարած հանցավոր վարքագծի մեջ, և նրա փաստարկները հաճախ ստանում են ամբաստանյալների նկատմամբ ատելության, թշնամանքի, կասկածամտության կամ սարկազմի երանգ՝ ամբաստանյալներին անդրադառնալիս»: Նրա բողոքը «կրկնում է և փորձում արդարացնել իր նախկին հայտարարություններն այն մասին, որ մեկ այլ էթնիկ խմբի հայրենիքը «քաղցկեղային ուռուցք» է, և որ «մենք պետք է հնարավորինս շուտ վերացնենք [այդ էթնիկ խմբի] նախագիծը»: Նա իր բողոքում նաև «աներևակայելիորեն պնդում է, որ բոլոր ամբաստանյալները, որոնցից շատերը միմյանց հետ կապ չունեն և որոնցից մի քանիսը հանրային ընկերություններ են, միասին դավադրություն են կազմակերպել նրան վնասելու նպատակով»։

Դատավորն այնուհետև հայտարարեց, որ Բաղիրզադեի երրորդ բողոքը «ավելի քան երկուսուկես անգամ ավելի երկար է, և կարծես թե պարունակում է նմանատիպ երևակայական մեղադրանքներ՝ ավելի ընդլայնելով ենթադրյալ դավադրությունը»: Ինչպես իր երկրորդ բողոքը, երրորդում ևս «նա շարունակում է իր կյանքի իրադարձությունները վերագրել ամբաստանյալների չարամիտ դավադրությանը՝ նման ենթադրյալ վերագրումների համար առանց որևէ փաստացի հիմքի, օրինակ, մի օր իր բնակարանում ճանճեր գտնելը, հյուրանոցի համարում ուտիճ հայտնաբերելը կամ իր մեքենայի քարշակումը ուրիշի տարածքում կայանելուց հետո»: Նրա երրորդ բողոքը «այժմ ավելի հեռուն է գնում՝ մեղադրելով ամբաստանյալներին (ի թիվս այլ բաների) միջազգային ահաբեկչության, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսը ներգրավելու մեջ՝ իրեն հետապնդելու համար: Հայցվորը նաև ավելացնում է բազմաթիվ «կողմ չհանդիսացող հանցակիցների», այդ թվում Կալիֆորնիայի յոթ նահանգային կամ դաշնային դատավորների․ ենթադրվում է, որ այն անձինք, որոնք նեղացրել են հայցվորին, դրանով իսկ նրա դեմ հանցավոր դավադրության մաս են կազմում: Այլ կերպ ասած, ամբաստանյալները, ըստ երևույթին, պարտավոր են պատասխանել ընդլայնվող միջնորդություններին, որոնք էլ ավելի են շեղվում իրականությունից։ Այս գործոնը խոսում է մերժման օգտին»:

Դաշնային դատավոր Ռոբերտ Հյուին այլ ելք չուներ, քան մերժել Բաղիրզադեի հայցը, հայտարարելով. «Այս հանգամանքներում հայցը մերժելուց բացի ցանկացած այլ գործողություն կհակասեր արդարադատության շահերին»:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հրատապ օրը․․․

Այդպէս կարելի բնորոշել 7 Յունիս 2026 թուականը, որ պիտի տարբերի նախորդներէն։ Ար

05 Հունիս 2026
Մեկ ընտրություն, երկու ընտրապայքար

Սույն թվականի մայիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց ՀՀ գալիք Ազգային ժողովի ընտրարշ

05 Հունիս 2026
Պարտության ևւ ուրացման փաշինյանական քա

Մայիսը հայ իրականության մեջ արժևորվում է որպես հաղթանակների ամիս, սակայն վերջի

05 Հունիս 2026
Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանու

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները

05 Հունիս 2026
Բաքվի թաքնված օրակարգը. ինչպե՞ս է ադրբ

Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները սովորական քաղաքական հերթափ

05 Հունիս 2026
Մայիսի 9 Եռատոնից դեպի պարտության հոգե

Յուրաքանչյուր ազգ իր պատմության ընթացքում անցնում է գոյության, պայքարի, վերածն

05 Հունիս 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել արժանի ժա

Ապրիլյան տխուր ու ճնշող հոգեվիճակին, կարծես մի վերին նախախնամությամբ, հետևում

05 Հունիս 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» մայիսի համարը։ 2026 թ․մայիսը անհանգիստ, եթե

04 Հունիս 2026
Մենք ենք որոշում մեր ճակատագիրն ու մեր

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել

04 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի ասուլիսը ընտրախախտո

Այսօր՝ հունիսի 4-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ը

04 Հունիս 2026
Քաղաքացիին «Ո՛չ»-ը

Այս իրականութիւնը անխուսափելիօրէն քաղաքացիին կը մղէ վերաիմաստաւորելու պետութեա

04 Հունիս 2026
Գլխաւոր Խայտառակութիւնը՝ Մոռացութեան Մ

Հայաստանի ընտրապայքարը շուտով կը հասնի իր աւարտին: Բաւական խօսուեցաւ անոր որակ

04 Հունիս 2026
Նպատակը՝ երկրի ուղղութիւնը ճիշտ ուղի վ

- Պրն. Դանիէլեան, սկսենք հիմնական հարցից. որպէս քաղաքական մեծ փորձ ունեցող կու

03 Հունիս 2026
Ընկերական Զրոյց. Առողջ Քննադատութիւնը

Դաշնակցութեան անցեալի եւ ներկայի ընդդիմախօսները ու նաե՛ւ «երդուեալ» հակադաշնակ

03 Հունիս 2026
Խմբագրական. Պոֆորէն Ստեփանակերտի Ս. Աս

Իսրայէլի գործած յարձակումներուն թիրախ դարձած Պոֆորի ամրոցը, դատապարտումի առում

03 Հունիս 2026
Վճռորոշ Ընտրութեան Սեմին

Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական ընտրութիւններէն մեզ կը բաժնեն քանի մը

03 Հունիս 2026
Այսօր առաջնային է, հայրենիքի թէ սփիւռք

Ինչքան ողջունելի է սերունդներու դաստիարակութիւնը՝ հայրենիքի անկախութեան կարեւո

03 Հունիս 2026
Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամ

Որևէ օտարերկրյա պետություն չպետք է միջամտի անկախ և ինքնիշխան Հայաստանի ներքին

02 Հունիս 2026
Փաշինյանի իմացությամբ 2020-ին ՊՆ նախար

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյա

02 Հունիս 2026
Խուզարկություններ՝ «Հայաստան» դաշինքի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սա

02 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company