ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Վախւորած իշխանութեան տեռորի մարտավարութիւնը…

23 Հոկտեմբեր 2025

Հայոց Առաքելական Եկեղեցու դէմ հերթական արշաւանքի ֆոնին, ականատեսը եղանք արդէն քանիցս կրկնւող ոստիկանական ուժերի մի այլ վայրագութեան, այս անգամ հայրենի երկրորդ քաղաք՝ Գիւմրիում։

Քաղաքաբնակները հարիւրաւոր զոռբա-զօրայիններին անւանեցին թուրք, երեւի վերջնի խուժանային պահւացքին ի տես…։

Զաւեշտը, սակայն, այս ամենում, մեծաթիւ «Ասկեարներով» ընդամէնը մէկ քաղաքացու, այն էլ՝ «կոռումպացւա՜ծ» դասւած քաղաքապետին ձերբակալելն ու բերման ենթարկելն էր…։

-Ինչո՞ւ այդ վայրենութիւնը,

-Ինչո՞ւ դահիճների նման ծածկւած դէմքերով գրոհայիններ՝ սեփական ժողովրդի դէմ,

-Ինչո՞ւ սեւ ու կարմիր բերետաւորների շարասիւներ՝ արժանապատիւ-իրաւատէր քաղաքացու դէմ…։

Պատասխանը պարզորոշ է. վախւորած իշխանութիւնը սարսափազդու մթնոլորտը տիրական դարձնելով՝ ուզում է պահել նոյն իշխանութիւնը…։ Եւ ի զուր չէ, որ բեզարած ժողովրդի վերջին կարգախօսքերում ակնբախ է «Ոչ՝ նիկոլի տեռորին» լոզունգը…։

Հապա՜, ո՞ւր են ժողովրդավա՜ր, խաղաղասէ՜ր ԱՄՆ-ի, անգլոսաքսոնների ու Եւրոմիութեան դեսպանները…։ Սրանք հո վերջին տարիներին յաճախադէպ են «մոնիտորինգի» ենթարկում ՀՀ սահմանային (յատկապէս հարաւային) շրջանները. թող մի անգամ էլ «մոնիտորինգի» ենթարկեն Երեւանի ու Գիւմրիի քաղաքներում իրենց այդքան փայփայած իշխանաւորների «մարդու իրաւունքի ու ժողովրդավարութեան» ցուցանիշները…, յար եւ նման այն ժամանակների, երբ ընդամէնը երկու-երեք դժգոհ ակտիւիստի նկարներն էին հրապարակում՝ կառավարութեան շէնքի առջեւ ցոյցի պահին… հետն էլ՝ օրւայ ոստիկանութեանը զգուշացնո՜ւմ՝ բռնի քայլերից խուսափելու համար…։ Ո՞ւր էք դուք՝ ով մարդկային արդարութեան պատուհասներ…, որ երբեւէ չեն ջնջւելու ՍԻԱՄԱՆԹՕ-ական նզովքներով դաջւած ձեր լպիրշ դէմքերը։

Ի տես այս վերջին հանգամանքին յատկապէս , իշխանութիւնները աւելի լկտիացած՝ շարունակելու են վայրի տեռորի մթնոլորտի պահպանման մարտավարութեամբ՝ վերահսկել ժողովրդի ընդդիմադիր կեցւածքները, ընդհուպ մինչեւ 2026-ի պարլամենտական հաստատապէս ուրւագծւած -նախանշւած ընտրութիւնները։ Այսինքն՝ մանաւանդ յետընտրական կեղծարարութիւնների դէմ բողոքի դուրս եկած ժողովրդի ընդվզումն փշրելու ամէն կարգի արտօնութիւն է տրւած իշխանութիւններին…։ Չէ՞ որ յաչս նոյն «ազատախո՜հ» արեւմուտքի ու յատկապէս՝ հարեւան ադրբեջանա-թուրքական դաշինքի՝ կարելի է արդէն «հայ ազգայնական ու ռեւանշիստ» ուժերին ամէն կերպ սաստել-ճնշել՝ «յանուն Թրամփեան խաղաղութեան»…։

Յարգելի ընթերցող, մինչեւ վերջ վատատես ու անյոյս մնալուն հակւած չենք. նաեւ հաւատում ենք հայաշխարհի արթնամտութեանը, ի հեճուկս անցնող 7 տարիներում հայրենադաւ ու ազգակործան պատուհասների նկրտրտումների։ Յատկապէս, երբ արժանապատիւ հայորդիք համախմբւում են ԱԶԳԱՅԻՆ ու ՀՈԳԵՒՈՐ պետականապահպան համահայկական նշանակութեան կառոյցների ու միաւորների շուրջ։

* * *

Ահաւասիկ.

ԱԶԳ-ՀԱՅՐԵՆԻՔ-ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ-ը անխաթար պահելու եւ կարեւորը՝ վերազօրեղացնելու բարոյական բարձրագոյն պարտաւորութեան ենք կոչւած ազգովի՝ հայրենիքում, թէ՝ սփիւռք-արտերկրում։

Տայ Աստւած՝ արժանի լինենք այդ կոչմանը…։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company