էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել
07 Մայիս 2025
Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց` իմպիչմենտ սկսել, նոր միայն մտածել փողոցային պայքարի մասին, իրեն չի արդարացնում. 24news-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ըստ Արմեն Ռուստամյանի ` իմպիչմենտի համար փողոցային պայքար է պետք` համապատասխան ճնշմամբ, հակառակ դեպքում գործընթացը կմտնի փակուղի. «Այս գաղափարը մենք վաղուց ենք արծարծել, բայց դրա ուղղությամբ նախապատրաստական լուրջ գործընթաց է պետք իրականացնել։ Ում համար պարզ չէ, որ եթե չլինի փողոցի համապատասխան ճնշում, գործընթացը մտնելու է փակուղի, եթե անգամ սկսվի։ Փողոց դուրս գալ` առանց կազմակերպվելու, չի կարելի, այդ ձևերը փորձված են։ Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ։ Փորձը ցույց է տալիս, որ մի բան լինում է, երբ դու դրան նախապատրաստված ես»,- ասել է նա։
Ռուստամյանն ընդգծել է, որ նրանք ովքեր չեն մտածում կամ չունեն այդ ռեսուրսը իշխանափոխություն կատարելու, զբաղված են ընդդիմափոխությամբ. «Ժողովուրդը տեսնում է, գնահատում է, թե ով ինչի է ընդունակ։ Այսպիսի էժան միջոցներով փորձել մեզ շանտաժի ենթարկել, փաստի առաջ կանգնեցնել, շեղել մեզ մեր ծրագրերից, չի հաջողվելու։ Մեր տառապանքն էլ, անցած ճանապարհն էլ վերլուծելու փորձ ունի: Այդ ամենը մենք մեր սցենարով ենք անելու, ոչ թե կողքից պարտադրված»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում