ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը չի կարող փոխվել

09 Մայիս 2025

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի բռնի հայաթափումը, սակայն Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը չի կարող փոխվել։ Հարյուրավոր տարիների դադարից հետո հայ ժողովուրդը, բարեկամ ազգերի ներկայացուցիչների հետ թիկունք-թիկունքի տված, հաղթեց մեծ ճակատամարտում, ազատագրեց իր պատմական բնօրրանի մի փոքր հատվածը՝ վերագտնելով հավատը սեփական կարողությունների, բազկի ուժի հանդեպ։ Շուշիի ազատագրումը խորհրդանշում է մեր ժողովրդի հաղթանակները և Մայիսի 9-ն առհավետ կմնա Եռատոն։ Մայիսի 9-ի հաղթանակների, օրվա խորհրդի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, արցախյան երեք ճակատամարտերի մասնակից, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։

Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև։

•Միանշանակ համաձայն եմ, որ Մայիսի 9-ը մեզ համար եղել է Եռատոն և միշտ կմնա Եռատոն։ Այն խոսույթը, վարքը, որ դրսևորվում է այսօրվա իշխանությունների կողմից՝ նսեմացնելու այդ հաղթանակների դերը, նշանակությունը, սա պետական՝ իրենց հարիր քաղաքականություն է, որ մեզ տանում է պարտվողականության, ծնկի գալու։

•Մենք պետք է հասկանանք, որ այդ հաղթանակը մեր ժողովուրդն է կերտել, նույն այդ ժողովուրդը հիմա ապրում է Հայաստանի Հանրապետությունում՝ ընդամենը առաջնորդության պակաս կա։ Մենք նորից նույն սխրանքների կարող ենք գնալ՝ ճիշտ պատրաստվելով, ռազմավարական ճիշտ կազմակերպվելով և առաջադրանքներ մեր ժողովրդի առաջ ճիշտ դնելով։

•Արցախյան առաջին ազատամարտում հարցի կարևորության ընդհանուր գիտակցումը կար, այդ ժամանակ դեռ ամբիցիաները բարձր չէին, ընդամենը հայրենիք ազատագրելու, Արցախի ժողովրդին պաշտպանելու, սատար լինելու նպատակ կար, նրանց կողքին լինելու գաղափարան էր, որ մեզ դարձնում էր շատ կենսունակ և մենք կարողացանք մեր հաղթանակը կռել այն հակառակորդի դեմ, ով թե՛ մարդկային, թե՛ զենք-զինամթերքի թվաքանակով առավելություններ ուներ։

•Չլսված բան է, որ ցամաքային ճանապարհ չունենալով՝ օդով, ընդամենը ուղղաթիռներով կարողացել ենք Արցախին սննդամթերք, զինամթերք, ջոկատներ, զինվորներ ապահովել, իսկ այդ տանկերը մենք թուրքերից ենք խլել, վերանորոգել և դրանք իրենց դեմ օգտագործել… Այսպես է ձեռք բերվել հաղթանակը։

•Հիմա հորջորջում են, թե ի սկզբանե ծախած էր, տված էր հողերը… Բա լավ, եթե տրված էր ամեն ինչը, ո՞ւր ես եկել մտել էդ տալու «թագն ու պսակը» բերես վերջակետին հասցնես, եթե դու դավաճան չես։

•Չգիտեիր, խորությամբ չէիր պատկերացնում, թե ինչ վատ վիճակ է, կանգնեիր ասեիր. «Ժողովո՛ւրդ ջան, շատ վատ վիճակ է, փաստորեն Արցախը տված է՝ ես տեղյակ չեմ, կա՛մ ես գնում եմ, կա՛մ միասին ինչ-որ հարց լուծենք, ոչ թե գնայիր Ստեփանակերտի հրապարակում գոռայիր՝ Արցախը Հայաստան է և վերջ»։

•Պատերազմի սկսելու առաջին օրերին նախկինում փորձված, տեղանքը լավ իմացող հին հրամանատարներին չեն թողել անգամ մոտենալ կառավարման կետերին։ Պատերազմի կեսից հետո, երբ տեսան բանը բանից անցնում է, մարդ պետք է գնտեին, որ նրանց վրա բարդեին պարտութունը, հերթով բաժանեցին, թե որ ուղղությունում պետք է Սեյրան Օհանյանը լիներ, որում՝ Մոսին և այլն։

•Հերթով նայեք-տեսեք՝ հակահետախուզության պետ ում են դնում, ինչի մասին է խոսքը։ Ընդհանրապես, որևէ ոլորտ չի ղեկավարվում պրոֆեսիոնալ մասնագետների կողմից։ Հիմա դեռ ոչինչ այն ժամանակ մանուկներով էին ղեկավարում պետությունը մանուկ-մանկամիտներով․

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company