ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարինութիւնն ու ատրպէյճանական պահանջի իրական շարժառիթը. Մաս Ա.

12 Մայիս 2025

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարութեամբ հանդէս գալու առաջարկութիւնը եւ խախտելով դիւանագիտական պրակտիկայում ընդունուած փոխադարձութեան սկզբունքը՝ Ատրպէյճանի արտգործնախարար Ճեհիուն Բայրամովը յայտարարեց, որ Ատրպէյճանն ու Հայաստանն աւարտել են խաղաղութեան պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցութիւնները, շեշտեց, որ Հայաստանն ընդունել է պայմանագրի չհամաձայնեցուած վերջին երկու կէտերի վերաբերեալ ատրպէյճանական կողմի առաջարկները, ապա յաւելեց․ «Յաջորդ փուլում Պաքուի ակնկալիքը հետեւեալն է՝ Հայաստանը պէտք է փոփոխութիւններ կատարի իր Սահմանադրութիւնում, որում դեռեւս տարածքային պահանջներ կան Ատրպէյճանի հանդէպ»։ Նոյն օրը ՀՀ արտգործնախարարութիւնը հաղորդեց, որ Հայաստանն ընդունել է «Հայաստանի Հանրապետութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցուած երկու յօդուածների վերաբերեալ Ատրպէյճանի առաջարկութիւնները եւ առաջարկել է հանդէս գալ համատեղ յայտարարութեամբ՝ խաղաղութեան համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցուած լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցութիւնների աւարտի մասին»։

Ամենեւին պատահական չէ, որ Ատրպէյճանը, այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին յայտարարութեան մէջ հենց շեշտեց իր առանցքային նախապայմաններից մէկը՝ ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը, որն ըստ Պաքուի, Ատրպէյճանի նկատմամբ պարունակում է տարածքային հավակնութիւններ։ Ատրպէյճանի բոլոր մակարդակների պաշտօնական ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում այս պահանջը շարունակ կրկնելու։

Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան հարցը, ինչպէս նշեցինք, Պաքուի առանցքային նախապայմաններից մէկն է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջի հետ միասին։ Ուստի, սոյն յօդուածով առաջարկում ենք հասկանալ, արդեօ՞ք ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնն է, որ խանգարում է Պաքուի՝ խաղաղութեանը տրամադրուած ազնիւ մղումներին, որքանով է գործնականում հնարաւոր ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը եւ, եթէ հնարաւոր չէ, ապա այս պահանջով Պաքուն արդեօ՞ք չի հետապնդում խաղաղութեան գործընթացն ամբողջութեամբ տապալելու քաղաքականութիւն եւ այս պահանջն ընդամէնը պատրուակ է։

Առհասարակ, Հայաստանի հետ յարաբերութիւններում Ատրպէյճանը ունի ռազմավարական եւ իրավիճակային նախապայմաններ։ Ռազմավարական կարելի է դիտել նրանց հեռահար նպատակները՝ ատրպէյճանցիների վերադարձ, «Արեւմտեան Ատրպէյճան», Հայաստանում գտնուող Արցախեան շարժման ակտիւ դերակատարների արտայանձնում, առհասարակ Հայաստանի կենսունակութեան կաշկանդում եւ անվտանգային համակարգի կազմաքանդում, իսկ իրավիճակային պահանջները քաղաքական որոշակի ժամանակում առաջ քաշուած նախապայմաններն են, որոնց մի մասը բաւարարուել է Հայաստանի իշխանութիւնների կողմից՝ օրինակ երկուստեք դատական հայցերի հետ կանչը, միակողմանի զիջումները սահմանազատման գործընթացում կամ յիշեալ երկու նախապայմանները Սահմանադրութեան փոփոխութեան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին։

Հարցի նախապատմութիւնը

1995 թ․ Յուլիսի 4-ին ընդունուած, ապա 2005 եւ 2015 թթ․ փոփոխութիւնների ենթարկուած ՀՀ Սահմանադրութեան նախաբանում գրուած է․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախութեան մասին հռչակագրում հաստատագրուած հայոց պետականութեան հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետութեան վերականգնման իր ազատասէր նախնիների սուրբ պատգամը, նուիրուած հայրենիքի հզօրացմանը եւ բարգաւաճմանը, ապահովելու համար սերունդների ազատութիւնը, ընդհանուր բարեկեցութիւնը, քաղաքացիական համերաշխութիւնը, հաւաստելով հաւատարմութիւնը համամարդկային արժէքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը:

ՀՀ անկախութեան հռչակագիրն իր հերթին նախաբանում եւ 11-րդ կէտում համապատասխանաբար սահմանում է «․․․հիմնուելով 1989 թուականի Դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ․․․» եւ «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»:

Այս ձեւակերպումներն են, որ առաջին հայեացքից հանգիստ չեն տալիս Ատրպէյճանին եւ Թուրքիային, բայց այս հարցի նախապատմութիւնը թերեւս աւելի խորքային է։

Ատրպէյճանի Սահմանադրութիւնը

Իրավիճակի աբսուրդայնութիւնը հասկանալու համար բաւական է հայեացք գցել Ատրպէյճանի Սահմանադրութեանը, որը նոյն տրամաբանութեան հողային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանին, այլեւ իր ցամաքային հարեւան բոլոր պետութիւններին Իրանին, Վրաստանին, Ռուսաստանին, գուցէ նաեւ Թուրքիային։ Բանն այն է, որ Ատրպէյճանի սահմանադրութեան նախաբանում էլ յղում է կատարւում Ատրպէյճանի Գերագոյն խորհրդի կողմից 1991 թ. Հոկտեմբերին ընդունուած «Անկախութեան մասին» սահմանադրական ակտին, ինչն էլ իր հերթին Ատրպէյճանի նոր ստեղծուող հանրապետութեանը դարձնում է ատրպէյճանական առաջին հանրապետութեան իրաւայաջորդ։ 1918-1920 թթ․ գոյութիւն ունեցած այդ հանրապետութիւնը անկախութեան հռչակագրով իր տարածքը նոյնականացնում էր Հարաւային ու Արեւելեան Անդրկովկասի գրեթէ ողջ տարածքին։ Հարկ է նկատել, որ Ազգերի Լիգան, 1920 թ․ Դեկտեմբերին քննելով կազմակերպութեանն Ատրպէյճանի անդամակցութեան հարցը, բացասական պատասխան է տուել՝ ի թիւս այլնի յատկանշելով դրա սահմանների անյստակութիւնը։ Այնուամենայնիւ, վերոգրեալից ակնյայտ է, որ Ատրպէյճանը, նոյն տրամաբանութեամբ, սահմանադրական ամրագրում ստացած տարածքային պահանջներ ունի Հայաստանի հանդէպ։ Հայաստանի իշխանութիւնների կողմից այս հարցը, գոնէ բանակցային խորքի առաջացման նպատակով, երբեք չի բարձրաձայնուել։

Օբիեկտիւ իրավիճակ եւ հնարաւոր լուծումներ

Միջազգային պայմանագրերի իրականացումից հրաժարուելը ներքին օրէնսդրութեան վկայակոչմամբ միջազգային իրաւունքում եւ յարաբերութիւններում ընդունուած գործընթաց չէ։ Միջազգային պայմանագրերը որպէս կանոն ենթակայ են ներպետական բարձրագոյն իրաւական ուժ ունեցող ակտերի՝ հիմնականում Սահմանադրութիւնների հետ համապատասխանութեան որոշմանը մինչեւ դրա վաւերացումը, ինչից յետոյ իրատեսական չէ ներպետական օրէնսդրութեանը յղում անելով հրաժարուել ստանձնած պարտաւորութիւններից։ ՀՀ Սահմանադրութիւնը, օրինակ 5-րդ յօդուածով սահմանում է, որ Հայաստանի Հանրապետութեան վաւերացրած միջազգային պայմանագրերի եւ օրէնքների նորմերի միջեւ հակասութեան դէպքում կիրառւում են միջազգային պայմանագրերի նորմերը: Այսնինքն, եթէ Հայաստանի եւ Ատրպէյճանի բարձրագոյն դատարանները որոշեն այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի համապատասխանութիւնը պետութիւնների սահմանադրութիւններին, ապա դրա վաւերացումից յետոյ որեւէ կողմի սահմանադրութիւն չի կարող մեկնաբանուել, որպէս ստանձնած պարտաւորութիւնների խուսանաւման իրաւաքաղաքական հենք։ Ըստ ամենայնի, նման մի ձեւակերպում, այն մասին, որ ներպետական օրէնսդրութիւնը չի կարող հիմք հանդիսանալ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների չկատարման համար, հաւանաբար ամրագրուած է նաեւ համաձայնագրի նախագծում։

Այս առումով, Ատրպէյճանը շատ աւելի անհանգստանալու առիթներ ունի այն առումով, որ Համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնութիւնը կայացել է Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականութեան արդիւնքում, ուստի համաձայն միջազգային իրաւունքի, զուրկ է լեգիտիմութիւնից եւ Հայաստանի Հանրապետութեան կողմից ապագայում պէտք է ենթակայ լինի վիճարկման, քանի որ համաձայն Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին Վիէննայի 1969 թ․ կոնվենցիայի 52-րդ յօդուածի «Պայմանագիրը համարւում է առոչինչ, եթէ այն կնքուած է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով Միաւորուած ազգերի կազմակերպութեան կանոնադրութեամբ ամրագրուած միջազգային իրաւունքի սկզբունքների խախտմամբ»։

Վերադառնանք Սահմանադրութեան փոփոխութեան պահանջի խնդրին: Ըստ հրապարակուած որոշ տեղեկութիւնների, Հայաստան-Ատրպէյճան բանակցութիւններում քննարկուել է Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան պահանջը խաղաղութեան պայմանագրի նախագծում զետեղելու գաղափար, ըստ որի, փաստաթղթի ստորագրումից յետոյ Հայաստանը կը փոխէր Սահմանադրութիւնը։ Հնարաւոր է, որ Հայաստանի իշխանութիւնները հաւանութիւն են տուել այս գաղափարին, սակայն այն մերժուել է Ատրպէյճանի կողմից։ Այս տարբերակը Փաշինեանին հնարաւորութիւն կը տար խաղաղութեան ստորագրուած պայմանագիրը դարձնել ներքաղաքական դիսկուրսի առարկայ եւ հասարակութեանը մոլորեցնելու հերթական արշաւով լուծել իր վերարտադրութեան խնդիրը։

Օբիեկտիւ ինչ իրավիճակ ունենք ներկայումս․

Ատրպէյճանը Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան պահանջը յստակ նախապայման է սահմանում համաձայնագրի ստորագրման համար։

Հայաստանի իշխանութիւնները յայտարարել են, որ կողմ են, որ ապագայ Սահմանադրութեան նախաբանից անկախութեան հռչակագրին կատարուող յղումը հանուի՝ տուրք տալով Հայաստանի ներքին գործերին եւ բացառիկ իրաւունքների իրացմանը միջամտելու ատրպէյճանական քայլերին։

Նիկոլ Փաշինեանի պատմական թերեւս ամենացածր վարկանիշի պայմաններում գործնականում անհնար է ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը։

Բացակայում է ՀՀ Սահմանադրութիւնը փոխելու եւ այդպիսով Ատրպէյճանի ստորացուցիչ պայմանները բաւարարելու՝ Հայաստանի քաղաքացիների կամքը։

Հայաստանի իշխանութիւնների «խաղաղութեան օրակարգը» ոչ միայն գլխաւորապէս տապալուել է, այլեւ յանգեցրել է Արցախի հայաթափման եւ ներկայ բանակցային գործընթացում տեղապտոյտի, ինչի պայմաններում ժամանակ առ ժամանակ մեծանում է ռազմական գործողութիւնների վտանգը, իսկ «խաղաղութեան» համաձայնագրի տեքստի համաձայնեցումից յետոյ Ատրպէյճանը վերսկսել է սահմանային թիրախային կրակոցները՝ այդ թուում բնակավայրերի ուղղութեամբ։ Այդպէս, վերջին շաբաթների ընթացքում ատրպէյճանական առաջապահ ուժերը վնասներ են պատճառել Սիւնիքի մարզի Խնածախ բնակավայրի բազմաթիւ տների։

Այսպիսով ստեղծուել է մի իրավիճակ, որ պաշտօնական Պաքուն, ի դէմս ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան պահանջի, գիտակցաբար անում է գործողութիւններ, որոնք անհնարին են դարձնում այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի ստորագրումը։ Հետեւաբար, ո՞րն է Ալիեւի իրական շառժառիթը։ Նախ, Ատրպէյճանի բռնապետին ակնյայտօրէն պէտք չէ խաղաղութիւն։ Արտաքին թշնամու կերպարի փլուզումը Ատրպէյճանում անխուսափելիօրէն յանգեցնելու է Ալիեւը իշխանութեան տապալմանը, որն այլ բան չունի առաջարկելու իր ժողովրդին, քան հայատեացութիւնն ու թշնամանքը։ Հետեւաբար, խաղաղութեան պայմանագրի նախագծի համաձայնեցումից յետոյ սահմանային լարուածութիւնը ուղերձ Ալիեւի կողմից առ այն, որ այս խաղում կանոնների թելադրողը ինքն է եւ ոչ Փաշինեանը, իսկ իր կանոնների մէջ չի մտնում խաղաղութեան պայմանագրի ստորագրումը եւ Փաշինեանի գուցէ «մարտավարական» բայց հերթական անձնատուութիւնը։ Ալիեւը հաւանաբար կարծում է, որ Հայաստանի իշխանութիւնների կողմից իրականացուող զիջումների յաջորդականութիւնն ու ժամանակագրութիւնը եւս պէտք է իր կողմից կառավարելի լինեն։ Վստահաբար Ալիեւը շատ լաւ տեղեկացուած է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխութիւնների օրակարգը հիմնազուրկ սնանկութիւն է, սակայն շարունակում է հետապնդել այն, որպէսզի մի կողմից բացառի խաղաղութեան պայմանագրի ստորագրումը, միւս կողմից քաղաքական ու բարոյահոգեբանական ճնշում գործադրի Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, իսկ մէկ այլ կողմից էլ միջազգային հանրութեան աչքին թոզ փչի, թէ Հայաստանի պատճառով է, որ համաձայնագիրը չի ստորագրւում։

Յատկանշական է, որ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական դատարանի 2024 թ․ Սեպտեմբերի 26-ի տխրահռչակ որոշումից յետոյ էլ Ատրպէյճանը շարունակում է նոյն եւ դեռ աւելի մեծ ուժգնութեամբ պնդել ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան նախապայմանային բնոյթը։ Յիշեցնենք, որ այդ որոշմամբ Սահմանադրական դատարանը ըստ էութեան եզրակացրել էր, որ ՀՀ անկախութեան մասին հռչակագիրը որպէս ամբողջութիւն իրաւական ուժ չունի եւ իրաւական ուժ ունեն հռչակագրի միայն այն յօդուածները, որոնք ուղղակիրօրէն արտացոլուած են ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնսդրութեան մէջ։

Քանի որ իրաւաքաղաքական մեկնաբանութեան տեսանկիւնից այս խնդիրը բաւական բազմաշերտ է ու արժանի է ամբողջական հետազօտութեան, բաւարարուենք միայն մէջբերելով ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, փրոֆեսոր Գագիկ Յարութիւնեանի հետեւեալ միտքը՝ արտայայտուած Հայաստանի անկախութեան մասին հռչակագրի ընդունման 20-ամեակին նուիրուած ընդունելութեան առիթով․ «․․․Հայաստանի անկախութեան մասին հռչակագիրը նոր շունչ ստացաւ ՀՀ Սահմանադրութեան առաջաբանում վկայակոչուելով։ Այս հանգամանքն ընդհուպ դարձել է միջազգային քննարկումների առարկայ։ Սակայն իրողութիւնն այն է, որ Հռչակագիրը հայկական սահմանադրականութեան անբաժանելի մասն է եւ մեր սահմանադրական մշակոյթի կարեւորագոյն ձեռքբերումներից մէկը․․․»։

Թէ ինչով է պայմանաւորուած Հայաստանում սահմանադրական փոփոխութիւնների անհնարինութիւնը քաղաքական եւ օրէնսդրաիրաւական առումներով կ’անդրադառնանք սոյն յօդուածի երկրորդ մասում, որպէսզի ընթերցողն աւելի լաւ պատկերացնի Հայաստանի նկատմամբ իրականացուող ատրպէյճանական ագրեսիւ քաղաքականութեանն էութիւնն ու դրան անհամարժէք՝ ՀՀ իշխանութիւնների զիջողական գործողութիւնները։

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Հորիզոն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company