ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
  • Լուրեր

ՀՅԴ ներկայացուցիչը Ստամբուլում մասնակցել է Սոցիալիստ ինտերնացիոնալի ժողովներին

26 Մայիս 2025

Սոցիալիստ ինտերնացիոնալում (Ընկերվար միջազգայնական/ԸՄ) ՀՅԴ ներկայացուցիչ և ԸՄ փոխնախագահ Մարիո Նալբանդյանը 2025 թ․ մայիսի 23-25-ը Ստամբուլում մասնակցել է ԸՄ-ի նախագահության, ֆինանսական և կազմակերպական հանձնաժողովների, ինչպես նաև խորհրդի ժողովներին, որտեղ քննարկվել են ավելի քան հարյուր երկրներից 132 կուսակցություն ընդգրկող կազմակերպությանը վերաբերող հարցեր։ ԸՄ-ի՝ Ստամբուլում գումարված ժողովների հյուրընկալը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունն էր (CHP)։ ԸՄ-ի նախագահության և խորհրդի նիստերը նախագահում էր կազմակերպության նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Մարիո Նալբանդյանը մասնակցեց կազմակերպության բարձրագույն ժողովներին՝ Կոնգրեսների միջև ժամանակահատվածում գործող Խորհրդի մայիսի 24-ի նիստի օրակարգի երկրորդ՝ «Բռնության և բախումների հաղթահարումը, քաղաքացիական անձանց պաշտպանությունը» թեմայի քննարկմանը։

Մ. Նալբանդյանի ելույթի հիմնական մասը ներկայացնում ենք ստորև․

«Մեծարգո նախագահություն, սիրելի գործընկերներ այս ժողովի ընթացքում ամենաշատ հնչած բառերը, հավանաբար, եղել են «խաղաղություն», «ժողովրդավարություն», «իրավունք», «մարդու իրավունքներ», որոնք այլ բառերի կողքին ամփոփում են համայն մարդկության ապրումներն այս օրերին։

Ապրումներ ու համատարած վախեր՝ երբ տեսնում ենք, որ աշխարհի հզորները այսօր փորձում են օրենքի փոխարեն հաստատել ուժի գերակայություն։ Այս ժամանակաշրջանը ես կոչում եմ հետ-օրինականության շրջան, երբ երկրի ներսում օրենքները անտեսվում են օրվա իշխանության օգտին, իսկ միջազգային հարաբերություններում ուժը անտեսում է միջազգային օրենքը, միջազգային մարդասիրական իրավունքը, միջազգային կառավարման համակարգի բազմակողմանի կառուցվածքը՝ ձգտելով վերադառնալ կայսրությունների և վասալ պետությունների նոր դարաշրջան։

2023-ի վերջին ամիսներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն, անդրադառնալով 1948 թ․ ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիային, ահազանգեց, որ կոնվենցիայի ստորագրումից 75 տարի անց՝ այսօր ցեղասպանության սպառնալիքի տակ են Մյանմայի ռոհինգյաները, Եթովպիայի թիգրայացիները, Սուդանի մասալիթները, Իսրայելի կողմից օկուպացված Գազայում պաղեստինցիները, հայերը Արցախում, որոնց նկատմամբ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք չի ցուցաբերել։

Արցախի դեպքը շարունակվող հանցագործություն է։ Հայերը դուրս մղվեցին հազարամյա իրենց հողերից Ադրբեջանի կողմից, որը անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ երաշխավորելու բնիկ ժողովրդի իրավունքները և նրանց արժանապատիվ, անվտանգ և հավաքական վերադարձը։ Ավելին՝ խախտելով միջազգային իրավունքը, Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ գերիներին և կեղծ մեղադրանքներով դատում է նրանց, այդ թվում՝ Արցախի ղեկավարներին, որոնց շարքում է մեր, ձեր ընկեր Դավիթ Իշխանյանը, որին ծանոթացաք և լսեցիք այս կազմակերպության 2022 թ․ Կոնգրեսի ժամանակ։ Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հայ ժողովրդի կրոնական և մշակութային ժառանգությունը և հուշակոթողները։

Այս ժողովում տարբեր ելույթների ժամանակ հնչեցին Նաթանյահուի, Լուկաշենկոյի և Ալիևի անունները։ Եվ դա պատահական չէ, որովհետև նրանք ամբողջացնում են միմյանց՝ իրենց կործանարար գործողություններով ներկայացնելով մեր ժամանակների մռայլ կողմը։

Խաղաղության մասին խոսքեր և մաղթանքներ հնչեցին այս ժողովում տարբեր ելույթներով։ Նույնիսկ եղավ ակնարկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են խաղաղության գործընթացի մեջ՝ մի գործընթաց, որի վերաբերյալ ունենք անհամաձայնություններ և հարցականներ, սակայն խաղաղության գաղափարին լրջորեն հավատում ենք։ Թուրքիան հետևում է այդ գործընթացին և Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է այդ պայմանագրի ստորագրումով՝ հավելյալ ճնշում գործադրելով Հայաստանի վրա։ Սակայն տեղին է հիշեցնել, որ Հայաստանը՝ վերանկախացումից ի վեր, 1991 թվականից սկսած, մշտապես ձգտել է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան մերժել է։ Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է նպաստել տարածաշրջանում արդար, տևական և կայուն խաղաղության հաստատմանը, ապա պետք է վերանայի իր պատմությունը և ընդունի իր պատասխանատվությունը 1915-1923 թթ․ Հայոց ցեղասպանության իրագործման մեջ։

Պարտադրված խաղաղությունը ո՛չ արդար է, ո՛չ էլ՝ կայուն և տևական»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
26 մայիս, 2025թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Մնալ Անկախ` Մուրճին Եւ Սալ

(Հայաստանի Հանրապետութեան 107-Ամեակին Առիթով) Հայաստանի Հանրապետութեան անկախո

27 Մայիս 2025
Մայիսի 28-ի գաղափարաբանութեանը չկայ այ

Այս տարի, հայ ժողովուրդը 107-րդ անգամն է ինչ նշում է Մայիսի 28-ը: Պատմական մի

27 Մայիս 2025
Ան­վախ յոյ­սի խոս­տումն ու ժա­ռան­գու­

(­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան հռչակ­ման 107-րդ ­տա­րե­դար­ձին ա­ռի­թով)

27 Մայիս 2025
Ներուժը հաւաքելով՝ միասնաբար պետք է կ

Երկուշաբթի, Մայիս 26ին Լոս Անջէլըսի AABC հեռուստակայանի Բարև հաղորդման հաղորդա

27 Մայիս 2025
Իրան-Միացեալ Նահանգներ Յարաբերութիւննե

Իրան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւններու ընթացքը Միջին Արեւելքի մէջ կը շարժի

27 Մայիս 2025
9 Նորագիրներ Միացան ՀՅ Դաշնակցութեան Շ

Կիրակի, 25 մայիս 2025-ին, կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, «

27 Մայիս 2025
Ժողովուրդը Սովի Մատնեցէք՝ Նպատակէն Շեղ

ՄԱԿ-ի մէջ Պոլիվիոյ դեսպան՝ Սաշա Լորենթի 2017-ին Ապահովութեան խորհուրդին ցոյց կ

26 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչը Ստամբուլում մասնակց

Սոցիալիստ ինտերնացիոնալում (Ընկերվար միջազգայնական/ԸՄ) ՀՅԴ ներկայացուցիչ և ԸՄ

26 Մայիս 2025
Եթե փողով բանակից ազատում են, նշանակու

ԱԺ փորձագիտական գրասենյակը տվել է խիստ բացասական կարծիք, հակասահմանադրական է

26 Մայիս 2025
Լոյս տեսաւ «Արցախի դէմ իրականացուած ցե

Կաթողիկոսարանի տպարանէն լոյս տեսաւ 21-22 Ապրիլ 2024-ին, Անթիլիասի Մայրավանքին

23 Մայիս 2025
Տեղի ունեցավ ավստրիացի լրագրող Բիրգիտ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մայիսի 22-ին, տեղի ունեցավ ավստրիաց

23 Մայիս 2025
Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան մա­սին գիր­ք

­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան պատ­մա­կան եւ ի­րա­ւա­կան ծալ­քե­րու ու­սում­նա­սի­

23 Մայիս 2025
Յաղթել հնարաւոր է ուրեմն…

(­Մա­յիս 28-ի 107-րդ ­տա­րե­դար­ձին ա­ռի­թով) Միհ­րան ­Քիւր­տօղ­լեան Ա) ­Շ

23 Մայիս 2025
«Երբ Թեհլիրեանը Տեսնէի, Ամբողջ Մարմինս

23 մայիսին մահուան 65-ամեակն է հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքին` Սողոմոն

23 Մայիս 2025
Բագրատունի Կը Հանդիպի Լիբանանի Պաշտպան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդիպում ունեցաւ Լիբանանի պաշտպ

23 Մայիս 2025
Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակ

Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կա

23 Մայիս 2025
ՀՕՄ-ի Երկօրեայ Օգտաշատ Եւ Արդիւնաւէտ Ս

8-9 մայիս 2025-ին Կիպրոսի Լառնաքա քաղաքին մէջ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Եւրոպայի, Միջ

23 Մայիս 2025
Այս իշխանությունների գլխավոր, հիմնական

Այս իշխանություններն այլևս չեն կարողանում խաբել և մոլորեցնել ժողովրդին, բոլոր

23 Մայիս 2025
Ընտրութիւններէն Ետք` Յաղթանակը Ամրագրե

Անգամ մը եւս Լիբանանի թաղապետական եւ քաղաքապետական ընտրութիւններուն Հայ Յեղափո

23 Մայիս 2025
Այսօր Իսկ Քանդել Ջլատող Օղակները

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ Վերջին շրջանին, Հայաստանի քաղաքական բեմը դարձեալ պարուրուած

23 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company