ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Յաղթել հնարաւոր է ուրեմն…

23 Մայիս 2025

(­Մա­յիս 28-ի 107-րդ ­տա­րե­դար­ձին ա­ռի­թով)

Միհ­րան ­Քիւր­տօղ­լեան

Ա) ­Շատ բան գրո­ւած է ու շատ բան խօ­սո­ւած՝ ­Մա­յիս 28-ի պատ­մակ­շիռ ու դա­րա­դար­ձիկ նշա­նա­կու­թեան մա­սին ու ան­կաս­կած , որ սե­րուն­դէ սե­րունդ տա­կա­ւին շատ բան պի­տի ը­սո­ւի, թէ ին­չու հռչա­կո­ւած է ան իբ­րեւ մե­ծա­գոյ­նը մեր բո­լոր տօ­նե­րուն մէջ:

­Մա­յիս 28-ը մեր մեծ յաղ­թա­նա­կին տօնն է:

Ու­րեմն, հնա­րա­ւոր է յաղ­թել, նոյ­նիսկ ան­հա­ւա­սար ու­ժի, երբ ազ­գա­յին հա­մընդ­հա­նուր հա­մե­րաշ­խու­թիւն կայ եւ յաղ­թե­լու կամ­քով ո­գեշն­չող ղե­կա­վա­րու­թիւն կայ : Վ­կայ՝ ­Սար­դա­րա­պա­տը:

­Մա­յիս 28-ի ան­կախ պե­տա­կա­նու­թեամբ վճռո­ւե­ցաւ մեր պատ­մա­կան եր­թը, եւ տեն­չը՝ միա­ցեալ ­Հա­յաս­տա­նի, որ իբ­րեւ նպա­տակ ու ազ­գա­յին տես­լա­կան ներշն­չեց մեզ՝ նոյ­նիսկ ան­կա­խու­թեան կո­րուս­տէն ետք :

Ին­չո՞ւ սե­րունդ­ներ կը դաս­տիա­րա­կուին ա­մէն գնով կառ­չած մնա­լու ան­կա­խու­թեան գա­ղա­փա­րին: ­Պարզ ա­նոր հա­մար, որ ազ­գի կազ­մա­կեր­պո­ւա­ծու­թեան գե­րա­գոյն մա­կար­դակն է ան­կախ պե­տա­կա­նու­թիւ­նը, ո­րուն յա­րա­ցոյ­ցը կը գծէ այն ճամ­բան, որ պի­տի ա­պա­հո­վէ իր ժո­ղո­վուր­դին անվ­տան­գու­թիւ­նը՝ ար­տա­քին թշնա­միին դէմ, հարս­տա­հա­րող ներ­քին ցե­ցե­րուն դէմ , պի­տի ա­պա­հո­վէ ար­դա­րու­թեան, ի­րա­ւուն­քի եւ օ­րէն­քի գե­րա­կա­յու­թիւ­նը, պի­տի ա­պա­հո­վէ տնտե­սու­թեան, գի­տու­թեան ու մշա­կոյ­թի զար­գա­ցու­մը, կարճ՝ պի­տի ա­պա­հո­վէ քա­ղա­քա­ցի­նե­րը ա­մէն տե­սակ չա­րի­քի դէմ եւ պի­տի ձգտի ա­նոնց պար­գե­ւել:
Բար­գա­ւաճ ու բա­րօր կեանք:

­Վեր­ջին հա­շո­ւով, ազ­գե­րը հայ­րե­նիք կը կեր­տեն պե­տա­կա­նու­թիւն ու­նե­նա­լու հա­մար, այ­լա­պէս ա­նոնք նոյ­նիսկ ի­րենց հայ­րե­նի­քին մէջ զրկո­ւած կը մնան հայ­րե­նի­քէ: Այդ­պէս էինք մենք ­Մա­յիս 28-էն ա­ռաջ: Կ’ապ­րէինք մեր երկ­րին մէջ , բայց այդ եր­կի­րը մե­զի չէր պատ­կա­ներ…: ­Հա­ւա­քա­կա­նու­թիւն­ներ ազ­գի հան­գա­մանք կը ստա­նան, երբ պե­տա­կա­նու­թիւն ու­նին կամ կը ձգտին պե­տա­կա­նու­թիւն ու­նե­նա­լու…: ­Մա­յիս 28-ին լիի­րաւ ազգ նկա­տո­ւե­լու հան­գա­ման­քին տի­րա­ցանք, հայ­րե­նի­քի փոքր շեր­տի մը վրայ ան­կախ պե­տա­կա­նու­թիւն հիմ­նե­ցինք, ո­րով եւ հա­յոց բո­վան­դակ պատ­մու­թեան մէջ ա­ռա­ջին ան­գամն ըլ­լա­լով կեր­տո­ւե­ցաւ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆ: Աս­կէ ան­դին, պարզ բար­բան­ջանք­ներ են բո­լոր այն գրա­ռում­նե­րը, ո­րոնք այդ օ­րե­րու պե­տա­կան ստի­պո­ղու­թիւն­նե­րու ճնշու­մին տակ կարգ մը դէպ­քեր ու քա­ղա­քա­կան շար­ժու­ձե­ւեր ա­ռանձ­նաց­նե­լով ի զուր կը փոր­ձեն նսե­մաց­նել ­Մա­յիս 28-ի հրա­շա­փառ մե­ծու­թիւ­նը:

Բ) ­Ղա­րա­բա­ղեան ա­ռա­ջին ու յաղ­թա­կան պա­տե­րազ­մի խո­րա­պատ­կե­րին վրայ ՝ ­Մա­յիս 28-ով գծո­ւած մեր եր­թին պատ­մա­կան ուղ­ղու­թիւ­նը ան­գամ մը եւս վե­րա­հաս­տա­տո­ւե­ցաւ 1991-ին, հայ­րե­նի­քի վե­րան­կա­խա­ցու­մով: Կ’եզ­րա­կա­ցո­ւի ու­րեմն, որ՝

Ա­յո’, հնա­րա­ւոր է յաղ­թել, երբ ազ­գա­յին հա­մընդ­հա­նուր հա­մե­րաշ­խու­թիւն կայ եւ յաղ­թե­լու կամ­քով ո­գեշն­չող ղե­կա­վա­րու­թիւն: Վ­կայ՝ Ար­ցա­խի ա­ռա­ջին պա­տե­րազ­մին յաղ­թա­նա­կը:

Վ­կա­յենք նաեւ, որ Ա­նիի ­Բագ­րա­տու­նեաց թա­գա­ւո­րու­թեան կոր­ծա­նու­մէն (1045) ու ա­նոր յա­ջոր­դող ին­նը հա­րիւր տա­րո­ւան անն­կա­րագ­րե­լի ստրկու­թեան շրջա­նին իսկ, հայ­րե­նի կո­րու­սեալ պե­տա­կա­նու­թեան յու­շը սե­րուն­դէ սե­րունդ փո­խան­ցո­ւե­ցաւ, ո­րով, այդ յու­շը ձեւ ու մար­մին ա­ռաւ 1918-ին, դար­ձաւ ի­րա­կա­նու­թիւն եւ մի­ջազ­գա­յին ռազ­մա­քա­ղա­քա­կան նո­րա­նոր զար­գա­ցում­նե­րու բո­վին մէջ կրկին վե­րա­յայտ­նո­ւե­ցաւ ­Հա­յաս­տա­նի ան­կախ պե­տա­կա­նու­թեան դրօ­շը:

­Յու­շը հզօր է, ան­ձեռնմ­խե­լի: Չ­կայ ուժ, որ կա­րե­նայ ոտնձ­գու­թիւն կա­տա­րել հոն կամ զայն խլել մեզ­մէ, այն­քան ա­տեն, որ ա­նոր փա­րած կը մնանք հո­գիով ու մտքով:

­Մարդ կը զար­մա­նայ, ա­պա նաեւ պժգանք կը զգայ, երբ կը լսէ, թէ ­Հա­յաս­տա­նի այ­սօ­րո­ւան վար­չա­պետն ու պե­տա­կան ա­ւա­գա­նին կը թե­լադ­րեն հայ հան­րու­թեան, որ մո­ռա­ցու­թեան տրո­ւի մեր ան­ցեալն ու ան­ցեա­լէն ժա­ռան­գո­ւած մեր ի­րա­ւուն­քը, կը թե­լադ­րեն ընդ­միշտ թա­ղել թշնա­միին կող­մէ մեզ­մէ խլո­ւած պա­պե­նա­կան հո­ղե­րուն յու­շը եւ ա­նոնց տէ­րը ե­ղած ըլ­լա­լու ի­րա­ւուն­քով ա­պա­գա­յի հա­մար ­Մա­յիս 28-ի հիմ­նա­դիր­նե­րուն բա­նա­ձե­ւած միա­ցեա­լի տես­լա­կա­նը…:

Ա­նոնք Կ’ան­գի­տա­նա՞ն ար­դեօք, որ ազ­գե­րը չեն կրնար վե­րապ­րիլ ա­ռանց յու­շի ու տես­լա­կա­նի եւ պե­տու­թիւն­ներն ալ կը դառ­նան ան­զօր ու դիւ­րա­բեկ…:

Ինչ­պէ՞ս կա­րե­լի է մո­ռա­ցու­թեան տալ յու­շը, երբ Ե­րե­ւա­նի սրտին վրայ կանգ­նած է ցե­ղաս­պա­նու­թեան յու­շար­ձա­նը եւ քիչ ան­դին՝ ­Սար­դա­րա­պա­տի յաղ­թա­կո­թո­ղը…: ­Բայց ե­կէ’ք չ­տա­րա­ծո­ւինք եւ ան­տե­ղի մտո­րում­նե­րով չպղտո­րենք ­Մա­յիս 28-ի տօ­նա­կան տրա­մադ­րու­թիւ­նը: ­Կառ­չինք գրու­թեանս վեր­նագ­րով յայտ­նո­ւած մտքին, թէ ինչ­պէս ան­ցեա­լին, նաեւ վա­ղը հնա­րա­ւոր է յաղ­թել, երբ պի­տի ու­նե­նանք ղե­կա­վար­ներ, ո­րոնք ազ­գա­յին հա­մընդ­հա­նուր հա­մե­րաշ­խու­թեամբ պի­տի ո­գեշն­չեն հայ զան­գո­ւած­նե­րը:

Ա­հա թէ ին­չու այ­սօ­րո­ւան հպար­տու­թեան տօ­նին՝ միաս­նա­կան յոյ­սով, լա­ւա­տե­սու­թեամբ ու միա­ցեա­լի տես­լա­կա­նով կրկնենք միա­բե­րան՝

­Փա՜ռք ու պար­ծանք ­Մա­յիս 28 կեր­տող զէն­քի, մտքի ու քրտին­քի հե­րոս­նե­րուն,

Ընդ­միշտ կեց­ցէ’ ­Հա­յաս­տա­նի ան­կախ ու ինք­նիշ­խան հան­րա­պե­տու­թիւ­նը:

Ազատ օր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company