ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Տեղի ունեցավ ավստրիացի լրագրող Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» հայալեզու գրքի շնորհանդեսը

23 Մայիս 2025

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մայիսի 22-ին, տեղի ունեցավ ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» հայալեզու գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակն անձամբ, թարգմանության և հրատարակման գործով զբաղված Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ներկայացուցիչները, «Նեմեսիսն» իրականացրած հայ վրիժառուների ժառանգները՝ Սողոմոն Թեհլիրյանի հորեբոր որդու Սամվել Թեհլիրյանի ծոռնուհին, Ջեմալ Փաշային գնդակահարող Արտաշես Գևորգյանի թոռը, ինչպես նաև մի շարք քաղաքական և հանրային գործիչներ։

Հեղինակը պատմում է 1919-1922 թթ. Հայոց ցեղասպանության և Բաքվի ջարդերի պատասխանատուների դեմ ծրագրված ու իրականացրած հատուկ գործողությունների՝ «Նեմեսիսի» մասին:

«Երկու տարի առաջ հետազոտություններ իրականացնելու նպատակով եկել էի Հայոց ցեղասպանության թանգարան, այստեղ հյուրընկալվեցի շատ բարեկամաբար, աշխատակիցների շնորհիվ շատ նյութեր գտա, բայց ես այդ ժամանակ չէի մտածում, որ երկու տարի հետո նորից կլինեմ այստեղ, արդեն իմ գրքի շնորհանդեսին: Հուսով եմ՝ այս գրքի շարադրմամբ կարողացա իմ ներդրումն ունենալ «այլևս երբեք» կարգախոսի հետագա իրականացմանը: Չնայած, այսօր մենք ունենք որոշակի զարգացած միջազգային դատական մարմիններ, բայց մենք ցավալիորեն տեսնում ենք, որ քաղաքական գործոնները հաճախ նպաստում են արդարադատության չիրականացմանը: Հույս ունեմ, որ իմ այս աշխատանքով տեղ եմ հասցնում կարևորը, հույս ունեմ, որ մենք Հայաստանին ևս մեկ անգամ մենակ չենք թողնի»,- ասաց Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթը:

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու հայ վրիժառուների գաղտնի առաքելության մասին պատմող գրքի բնօրինակը լույս է տեսել 2024-ի մարտին, Վիեննայում: Այս գիրքը 2024-ին ներառվել է գերմաներեն լույս տեսած վավերագրությունների լավագույն հնգյակում:

«Ի սկզբանե այս գիրքը գրված է եղել գերմանախոս լսարանի՝ Շվեյցարիայի, Գերմանիայի և Ավստրիայի համար: Հետազոտության ժամանակ զարմանալիորեն հայտնաբերեցի, որ գերմանախոս այդ երկրները շատ քիչ տեղեկություն ունեն Հայոց ցեղասպանության մասին և ունենցած տեղեկությունների զգալի մասն էլ սխալ է»,- նշեց գրքի հեղինակը:

«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքը գերմաներենից հայերեն են թարգմանել Աշոտ Հայրունին և Հայկ Մարտիրոսյանը:

«Լինելով ոչ հայ, Բիրգիտ Քոֆլերին հաջողվել է մեզ համար այս զգայուն թեման շարադրել օբյեկտիվորեն: Նա օգտվել է գերմանական, հայկական գրականությունից, ավստրիական, իտալական, գերմանական մամուլից, ինչպես նաև «Նեմեսիսի» մարտիկների հուշերից, գրառումներից»,- ասաց գրքի գլխավոր խմբագիր Հայկ Մարտիրոսյանը:

«Նեմեսիսի» մարտիկները մեր ազգի վրայից որոշ շափով մաքրեցին զոհի պիտակը»,- շեշտեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշային գնդակահարած Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանը:

Ըստ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ ավստրիացի հեղինակի՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքը «Նեմեսիսի» վերաբերյալ հայալեզու առաջին համապարփակ աշխատությունն է:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ Նաւարկութեան Քաղաքական Ըն

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը, թէ Իրանի հետ կնքուած հրադադարի

09 Հուլիս 2026
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

08 Հուլիս 2026
Պատնէշել Գահավիժումը

Ներելի՞ էր պատրանք ունենալ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը օրէնքներու ճշգ

08 Հուլիս 2026
Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության

07 Հուլիս 2026
Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկա

Հայ քաղաքական կուսակցութիւններու համահայկական եւ լիբանանեան մարմիններու ներկայ

07 Հուլիս 2026
Այս իշխանության դեմ պետք է համակարգված

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատ

07 Հուլիս 2026
Ռէալփոլիթիքի Գործօնը Իր Իսկական Դիմագծ

Վարչապետ Նեթանիահուի կառավարութեան անակնկալ նախաձեռնութիւնը՝ Հայոց Ցեղասպանութ

07 Հուլիս 2026
Բագրատունի Այցելեց Մխիթարեան Միաբանութ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում

06 Հուլիս 2026
Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաք

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդ

06 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետ

06 Հուլիս 2026
Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ա

05 Հուլիս 2026
«Աստուած իմ, գոհարեղէ՜նս»

Յաճախ թերթերու կտրօններ մէկ կողմ կը դնեմ առիթով մը անդրադառնալու համար անոնց։

05 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company