Արամ Արամյան. Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ
21 Օգոստոս 2013
Արամ Արամյանը ծնվել է Կարինում 1870 թվականին:
Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում: Դարձել է ՀՅԴ նշանավոր գործիչ: Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար:
1888-89-ին Թիֆլիսում մտել է հեղ. խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում:
1894թվականին գործուղվում է Արեւմտահայաստան, կուսակցական կառույց ստեղծելու եւ ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու համար : 1895-ին գործել է Տարոնում, 1896-ին՝ Կարսում: Բասեևում գործակցել է ՀՅԴ նշանավոր գործիչ Հրայր Դժողքի հետ, կազմակերպել է ֆիդայական խմբեր:
1896 թվականի հուլիսի 9-ին ձերբակալվում է եւ 3 տարի մնում բանտում:
Կարինում, 1899 թվականի օգոստոսի 21-ին, նրան կախաղան են բարձրացնում:
Մահվանից առաջ, նրա վերջին խոսքերը լինում են. «Կեցցե հեղափոխությունը, կեցցե հայոց ազատությունը…»: