ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցներին

21 Հուլիս 2025

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի։

Հանդիպմանը տիար Հովսեփ Տեր-Գևորգյանը, հայցելով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը, ընդգծեց, որ այս տարվա ՀՅԴ Համահայկական բանակումը իրականացվում է «Պիտի վերադառնանք» կարգախոսով, ինչը կարևոր ուղերձ է՝ վերադառնալու մեր արմատներին ու մեր հոգևոր-ազգային արժեքներին։

Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց ներկաներին, գնահատանք հայտնելով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների պատասխանատուներին տարբեր երկրներից հայորդիներին հայրենիքում պարբերաբար համախմբելու համար, ինչը լավագույն առիթ է զորացնելու նրանց ազգային-հոգևոր նկարագիրը և նվիրումն առ հայրենին։

Վեհափառ Հայրապետը, խոսելով ազգային ինքնությունը անխաթար պահելու և հոգևոր արժեքներով առաջնորդվելու հրամայականի մասին, ընդգծեց, որ հայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով ու ազգային նկարագրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը։

Անդրադառնալով Արցախի բռնազավթման, հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին ու երկրում տիրող դժվարին կացությանը՝ Հայոց Հայրապետը կարևորեց ազգային միաբանությունը՝ ի սեր հայրենիքի և հանուն համազգային շահերի ու առկա մարտահրավերների հաղթահարման։

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ ազգասիրության զորեղ ոգին ու կամքը մշտապես ուղեկից լինեն հայ երիտասարդներին՝ համընդհանուր ճիգերով զորացյալ կերտելու հայրենքի անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչա

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդ

23 Հուլիս 2025
Մեր միութիւնը, մեր գոյատեւումը

Արդէն շատ յստակ է, որ մենք՝ իբրեւ ժողովուրդ, ազգային խորը մարտահրաւէրի ժամանակ

23 Հուլիս 2025
Դաշնակցությունը լինելու է Եկեղեցու կող

Փաշինյանի՝ Վեհարանը «ազատելու», ընդդիմության հնարավոր քայլերի, Դաշնակցությունը

23 Հուլիս 2025
Խմբագրական. Համաերիտասարդականը Համա-ՀՄ

ՀՅԴ Համաերիտասարդական բանակումը, Համա-ՀՄԸՄ-ական խաղերն ու Համազգայինի Ֆորումը

23 Հուլիս 2025
«Համազգային»-ի 30-րդ Ուսանողական Հաւաք

Շաբաթ, 19 յուլիս 2025-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակին կից գտնուող «Յովնան

23 Հուլիս 2025
Քննադատելը Հակապետական Արա՞րք Է

Հայաստան դարձած է շփոթեցնող հակասութիւններու երկիր մը: Լրահոսը լիքն է բուռն եր

23 Հուլիս 2025
Զանգեզուրի ճանապարհի վերաբերյալ Հայաստ

Եթե շփոթված եք Զանգեզուրի ճանապարհի վերաբերյալ հայ, թուրք և ամերիկացի պաշտոնյա

22 Հուլիս 2025
Դասախօսական երեկոյ՝ «Նոր զիջումներ. Հա

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայաստանի ներքաղաքական եւ գործող իշխանութեան կողմից որդեգրւած

22 Հուլիս 2025
Պռոշյանի «Զորաց» պանթեոնում 26 երիտասա

Հուլիսի 19-ին Պռոշյանի «Զորաց» պանթեոնում տեղի է ունեցել երդման արարողություն։

22 Հուլիս 2025
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Ողջունեց

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ Լիբանանի մէջ Պելճիքայի դեսպան Առնու Փաուելզ

22 Հուլիս 2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտար

Ամենայն հայոց կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու և վերջինիս պաշտոնազրկելու մասին

21 Հուլիս 2025
Հրաժարվել սփյուռքի ներուժից, նշանակում

«Այն դեպքում, երբ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են՝ ջլատելու, պառա

21 Հուլիս 2025
Ադրբեջանը փորձում է միջազգային օրակարգ

«Բելգիայի խորհրդարանի ընդունած բանաձևն ավելի շատ քաղաքական է, քան՝ իրավական, բ

21 Հուլիս 2025
«Միջանցքը» վաղուց է տվել, խնդիրն այն է

«Փաշինյանն ապագայի զիջումներն անփորձանք իրականացնելու համար վերացնում է դիմադր

21 Հուլիս 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կ

21 Հուլիս 2025
Հ․Յ․Դ․ Երիտասարդական-ՈՒսանողական 12-րդ

Հ․Յ․Դ․ Երիտասարդական-Ուսանողական 12-րդ համահայկական բանակումի օգտակար ու ուշագ

20 Հուլիս 2025
1937թ ձեռագիր է, գործ ունենք քաղաքական

«Մենք գործ ունենք վերջին շրջանում հատկապես սրվող քաղաքական կլասիկ հետապնդումնե

19 Հուլիս 2025
Հ․Յ․Դ․ Երիտասարդական-Ուսանողական 12-րդ

Հ․Յ․Դ․ Երիտասարդական-Ուսանողական 12-րդ համահայկական բանակումը կը շարունակէ իրա

19 Հուլիս 2025
Թոմ Բարաքը պետք է հեռացվի և հրապարակավ

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը դատապարտում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի

19 Հուլիս 2025
Փորձում են վախի մթնոլորտ սերմանել հանր

«Ակնհայտ է, որ քաղաքական խոսքի համար օրվա իշխանությունը հերթական անգամ օգտագոր

19 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company