ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Դաշնակցությունը լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն հայտարարություններով, այլև ֆիզիկապես

23 Հուլիս 2025

Փաշինյանի՝ Վեհարանը «ազատելու», ընդդիմության հնարավոր քայլերի, Դաշնակցությունը փակելու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ:

– Պարո՛ն Սաղաթելյան, վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ կոչեր է անում Վեհափառին հեռացնելու մասին, իր ասուլիսին էլ հայտարարեց, թե Վեհարանն «ազատելու է» այնպես, ինչպես ՀՀ-ն Սերժ Սարգսյանից. արդյոք սա նշանակում է, որ իրոք պատրաստվում է նորից մարդկանց խմբով հարձակվել Վեհարանի վրա, ի՞նչ է սպասվում։

– Սրբապիղծ, անհայրենիք այդ մարդուց լավ բան պետք չէ սպասել։ Ակնհայտ է՝ նա սելջուկների կամ երիտթուրքերի նման փորձում է հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Չեմ կարծում, որ հանրային աջակցություն ունի այդ հարցում, բայց կարող է իր ստրուկների, ուժային կառույցների միջոցով ինչ-որ բան փորձել։ Չեմ կարող ասել՝ ինչպես, երբ, ինչ եղանակով, բայց ակնհայտ է՝ նպատակ ունի վարկաբեկել ու ճնշել Եկեղեցին և հնարավորության դեպքում փոխել հոգևոր բարձր դասը։ Նա երևի կուզենար մի կաթողիկոս ունենար, ասենք՝ Վահագն Խաչատրյանի նման։

– Կան խոսակցություններ, որ Փաշինյանը կարող է մինչև կիրակի մտնել Եկեղեցի: Ինչպիսի՞ հակազդեցություն է հնարավոր ընդդիմության կողմից։

– Շատ կարևոր է, որ այս պահին Վեհափառ Հայրապետն ու Եկեղեցու եպիսկոպոսները կոչով դիմեն ժողովրդին։ Սա լուրջ ազդակ կլինի։ Բացի այդ՝ անհրաժեշտ են քաղաքական ուժերի, ազգային գործիչների, հասարակական շրջանակների հստակ դիրքորոշումներ ի պաշտպանություն Եկեղեցու։ Բայց պետք են նաև գործնական քայլեր՝ հարձակումը կանխելու, Վեհարանը պաշտպանելու համար։

– Ի՞նչ գործուն քայլեր պետք է արվեն:

– Ես պատկերացում ունեմ, բայց այս պահին նպատակահարմար չեմ համարում հրապարակել։ Ակնհայտ է, որ նա այդ ուղղությամբ գնում է՝ կլինի վաղը, մի շաբաթ հետո, թե մեկ ամիս անց։ Ու դրան պետք է պատշաճ արձագանք լինի՝ այդ թվում գործնական։

– Այսինքն, Դուք վստահ եք, որ ընդդիմությունը, այդ թվում՝ Դաշնակցությունը, պատրաստ է պաշտպանել Եկեղեցին ու Վեհափառին։

– Ես վստահեցնում եմ՝ Դաշնակցությունը լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն հայտարարություններով կամ դատապարտելով, այլև ֆիզիկապես՝ իր համակիրներով, իր շարքերով։ Մենք գտնում ենք, որ Եկեղեցին պետք է պաշտպանել։ Թե դա ինչ ձևերով ու մեթոդներով, եկեք թողնենք պահին՝ հասկանալու համար նաև ինչ են իրենք պատրաստվում անել։ Բայց նորից կրկնեմ՝ շատ կարևորում եմ Եկեղեցու կոչը ժողովրդին։

– Ասացիք՝ Դաշնակցությունը եկեղեցու կողքին է, արդեն խոսվում է նաև Դաշնակցությանը փակելու մասին, իր վերջին ասուլիսին էլ ասաց, եթե իրավական հիմքեր լինեն, այս մասով մտահոգություններ ունե՞ք։

-Դաշնակցությանը նա չի կարող փակել։ Կարող է ձերբակալել դաշնակցականներին, հալածել, բռնաճնշումներ իրականացնել։ Դա նորություն չէ։ Բայց մեր գործունեությունը կասեցնել չեն կարող։ Մեր դեմ տարիներ շարունակ պայքարել են տարբեր ռեժիմներ, բայց հաջողություն երբեք չեն ունեցել։ Նույնն էլ հիմա կլինի։ Իրենք իրենց գլուխը պատին կտան, թե կկարողանան փակել Դաշնակցությունը։

– Եթե, այդուհանդերձ, իսկապես Փաշինյանը հասնի նրան, որ կարողանա հեռացնել Վեհափառին՝ ինչ է լինելու հետո։

– Կանխատեսումներ չեմ ուզում անել։ Ժամանակը ցույց կտա։ Նրա նպատակը պետությունը թշնամուն հանձնելն է։ Այո, այս պահին որոշ հաջողություններ ունեցել է։ Բայց կհաջողի, թե ոչ՝ կախված է ոչ միայն մեզնից, այլև՝ Եկեղեցուց, ազգային ուժերից և մեր ժողովրդից։ Եթե թույլ տանք, կհաջողի։ Եթե չտանք՝ ոչ մի հաջողություն չի ունենա։ Կոչեր շատերը կարող են հնչեցնել, բայց իրական արդյունք տալիս են նախաձեռնությունն ու գործողությունը։ Ես մեր անունից կարող եմ ասել՝ մենք պատրաստ ենք ու վերջին դեպքերով էլ նաև ցույց ենք տվել:

– Ասում եք՝ պետք է Կաթողիկոսը կոչ անի, ինչպիսի՞ կոչ պետք է դա լինի:

– Կոչը պետք է ուղղված լինի ժողովրդին՝ Եկեղեցու պաշտպանության գաղափարի շուրջ համախմբելու համար։ Մեր հասարակության կողմից ակնկալիք կա, մարդիկ սպասում են այդ խոսքին։ Քաղաքական ուժերն, իհարկե, ունեն իրենց պատասխանատվության բաժինը։ Բայց սա միայն մեկ կուսակցության հարց չէ։ Սա այն օրակարգն է, որը կարող է իսկապես լայն համախմբում ստեղծել՝ անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից։

– Քննարկումներ եղե՞լ են այլ քաղաքական ուժերի հետ՝ ինչպես պաշտպանել Եկեղեցին։

– Այո, որոշակի քննարկումներ կան։ Առնվազն մենք կապի մեջ ենք տարբեր ուժերի հետ, խոսում ենք, փոխանակվում մտքերով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company