Թոմ Բարաքը պետք է հեռացվի և հրապարակավ ներողություն խնդրի հայ ժողովրդից
19 Հուլիս 2025
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը դատապարտում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ ՀՀ տարածքը «վարձակալելու» մասին հայտարարությունը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը։
«Հայոց ցեղասպանությունը «հին տպավորություն» որակելը սոսկ պատմության խեղաթյուրում չէ, այլ ժխտում է, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով հայ ժողովրդի ինքնապաշտպանության ձայնը ցեղային կոչելը՝ վիրավորանք ազգին»,- ասել է Չուլջյանը։
Թոմ Բարաքը, նրա խոսքով, պետք է հեռացվի և հրապարակավ ներողություն խնդրի հայ ժողովրդից։
Մանրամասները՝ տեսանյութում
