ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Դասախօսական երեկոյ՝ «Նոր զիջումներ. Հայաստանի դարպաս Սիւնիքի պայթիւնավտանգ կարգավիճակը» թեմայով

22 Հուլիս 2025

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայաստանի ներքաղաքական եւ գործող իշխանութեան կողմից որդեգրւած ազգադաւ, ու հայրենակործան քաղաքականութեան մասին հանրութեանը լուսաբանումներ տալու նպատակով, երէկ՝ յուլիսի 21-ի երեկոյեան կազմակերպւել էր դասախօսական երեկոյ նախաձեռնութեամբ՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի եւ համագործակցութեամբ՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան:

«Նոր զիջումներ. Հայաստանի դարպաս Սիւնիքի պայթիւնավտանգ կարգավիճակը» խորագրով դասախօսական երեկոյի դասախօսներն էին՝ «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը եւ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը: Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանի միջոցով Տէրունական աղօթքով մեկնարկած երեկոյի բացման խօսքով Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը՝ անդրադարձաւ Հայաստանի եւ հայութեան օրհասական օրերին եւ այդ մասին հանրութեանը իրազեկ դարձնելու հրամայականի անհրաժեշտութեանը:

Իսակ Իւնանէսեանը ցաւով արձանագրեց, որ ելնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ ծառացած գոյութենական բնոյթի մարտահրաւէրներից, որոնք արդիւնքն են Հայաստանի գործող իշխանութիւնների ապազգային քաղաքականութեան, անհրաժեշտ կը լինի կիսւել հայրենակիցների հետ: Նա ապա համապարփակ գծերով ներկայացրեց այն պայմանաւորւածութեան կէտերը, որոնք ձեռք են բերւել ՀՀ գործող վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Աբու Դաբիում կայացած բանակցութիւնների արդիւնքում: Նա ընդգծեց, որ յիշեալ համաձայնութիւնը միանշանակ յանգեցնելու է Հայաստանի եւ հայ ժողովրդի կործանման, քանզի դրա մէջ ներառւած կէտերը, այդ թւում՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապւած կէտը գերեզմանելու են ՀՀ ինքնիշխանութիւնն ու հայոց պետականութիւնը:

Արամ Շահնազարեանն իր հերթին ընդգծեց, որ եթէ վտանգւում է պետականութիւնը, եթէ վտանգւում է հայրենիքի գոյութիւնը եւ Հայաստանը՝ որպէս պետութիւն գոյութիւն ունենալը, ուրեմն վտանգւած է ողջ հայ ժողովուրդը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կեանքի վերջին իրադարձութիւններին, մասնաւորապէս Հայ Առաքելական եկեղեցու եւ ՀՅԴ-ի դէմ ՀՀ գործող իշխանութիւնների սանձազերծած բռնութիւններին, նա նշեց, որ դա կատարւում է նպատակային, որպէսզի չէզոքացնեն Հայաստանի թուրանացման դէմ դիմադրութեան բոլոր հնարաւորութիւնները:

Նա ընդգծեց, որ այս արհաւիրքին դիմակայելու համար անհրաժեշտ է համախմբւել ու վերականգնել յանուն հայրենիքի եւ հաւատքի պայքարելու մամիկոնեանականութեան եւ նժդեհականութեան ոգին, եւ դէմ գնալ ազգադաւ իշխանութիւնների սադրանքներին:

Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company