ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Զանգեզուրի ճանապարհի վերաբերյալ Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի շփոթեցնող ու հակասական հայտարարությունները

22 Հուլիս 2025

Եթե շփոթված եք Զանգեզուրի ճանապարհի վերաբերյալ հայ, թուրք և ամերիկացի պաշտոնյաների հակասական հայտարարություններից, ապա դուք մենակ չեք։

Պատմությունն սկսվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Արցախի շուրջ պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ:

Այդ համաձայնագրի 9-րդ հոդվածում նշված էր. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը:

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։

Ամիսներ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր սխալ պնդումը, թե 2020 թվականի համաձայնագրում Ռուսաստանը չի հիշատակվում, լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք նա կընդունի միջազգային վերահսկողության իրականացում Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վրա Հայաստանի տարածքով։ Փաշինյանը մերժեց այդ գաղափարը։

Հուլիսի 1-ին վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը հոդված հրապարակեց Carnegie Russia-Eurasia Center-ի համար, հաղորդելով, որ ԱՄՆ-ն առաջարկում է Զանգեզուրի երթուղու միջազգային կառավարում, մի գաղափար, որը նախկինում առաջ էր քաշել Եվրամիությունը: Վարդանյանը հուլիսի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնեց, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշ Հաքը առաջարկը ներկայացրել է հայ և ադրբեջանցի պաշտոնյաներին մայիսյան իր այցի ժամանակ: Անանուն աղբյուրը հուլիսի 14-ին Middle East Eye-ին հայտնել է, որ սկզբնապես Թուրքիան էր առաջարկել այդ ծրագիրը՝ չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերքումներին: Middle East Eye-ը հավելել է. «Հայկական կողմը պահանջել է, որ [ամերիկյան] ընկերությունը աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի է եղել Բաքվի համար»:

Հատկանշական է, որ Պետդեպարտամենտը հրաժարվել է հաստատել Քարնեգիի զեկույցը։

Այնուհետև հուլիսի 11-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը անսպասելի և վիճահարույց հայտարարություն արեց։ Նա միացավ բանավեճին՝ ասելով. «Թուրքիան և Հայաստանը դեռևս տուժում են հին տպավորությունից՝ կապված ցեղասպանության հետ, որը Թուրքիան իրականացրել է Հայաստանի նկատմամբ …․ Նրանք [Հայաստանն ու Ադրբեջանը] վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի [իրականում՝ 43 կմ] շուրջ, բայց սա կատակ չէ։ Սա տևում է արդեն մեկ տասնամյակ՝ 32 կիլոմետրանոց ճանապարհ։ Այսպիսով, Ամերիկան գալիս է և ասում. «Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը 100 տարով վարձակալության և դուք բոլորդ կարող եք օգտվել դրանից»։ Սակայն այս ցեղային տեսակետները չեն մարում։ Մենք մտանք մի «e pluribus unum»-ի [շատերից՝ մեկը] մեջ։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է հրաժարվել զանգվածներից մեկի համար: Այն գոյություն ունի Ամերիկայում: Այնտեղ այն գոյություն չունի: Անհատը, ընտանիքը, ցեղը, և հետո ազգը …․ »։

Արտառոց է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, այլ ոչ թե Պետդեպարտամենտն է հայտարարություններ անում Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ արտաքին քաղաքականության մասին: Սա ակնհայտորեն դուրս է նրա իրավասությունից: Միևնույն ժամանակ, Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները լռում են: Նախագահ Դոնալդ Թրամփն ընտրել է անփորձ անշարժ գույքի ներդրողին խիստ կարևոր դիվանագիտական պաշտոնի համար: Բարաքը նախկինում ներգրավված է եղել մի քանի սկանդալների մեջ: Նա մի անգամ կանչվել է Կոնգրեսի հանձնաժողովին ցուցմունք տալու այն ժամանակվա գլխավոր դատախազ Էդվին Միզի տան գնման հետ կապված կասկածելի նվերի վերաբերյալ:

2021 թվականին Բարաքին մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա պետության գործակալ լինելու, արդարադատությանը խոչընդոտելու և իրավապահ մարմիններին կեղծ հայտարարություններ անելու համար: Հետագայում նա արդարացվեց դատավարությունից հետո:

Ավելի անհանգստացնողն այն է, որ հուլիսի 11-ի իր հարցազրույցում Բարաքը հայերին նկարագրել է որպես «ցեղային տեսակետ» ունեցողների, ինչը խորապես վիրավորական դիտողություն էր լիբանանյան ծագում ունեցող և Լոս Անջելեսի բնակչի կողմից, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ հայկական համայնքներից մեկը։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը Azatutyun.am-ին ասաց, որ Երևանը դեմ չէ «արտապատվիրակել» որոշակի գործառույթներ որևէ լիցենզավորված միջազգային ընկերության։ Նա նշեց, որ մի շարք երկրներ ներկայացրել են առաջարկներ, որոնք ներկայումս քննարկվում են։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաստատեց, որ «տարբեր միջազգային գործընկերներ պարբերաբար ներկայացնում են իրենց գաղափարները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ»։

Սակայն հուլիսի 14-ին Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հակասեց ինչպես Սաֆարյանին, այնպես էլ Բադալյանին․ «Այդ առաջարկն անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար… [որը] չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի իր սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»։ Նա հավելեց. «Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս միայն գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալություն՝ հողագործության նպատակով, ինչի պատճառով դեսպանի [Բարաք] առաջարկն oրինականորեն իրագործելի չէ»։

Նախագահ Էրդողանը Ստեփանակերտում կայացած գագաթնաժողովի ժամանակ ևս մեկ շեշտադրում ավելացրեց. «Չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր Զանգեզուրի միջանցքին, այժմ ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում»։ Սա համընկնում է Փաշինյանի հայտարարությանը, որում նա պատրաստակամություն է հայտնել հեշտացնել ադրբեջանական տարանցումը Հայաստանի տարածքով։

Իրավիճակն ավելի խճճվեց, երբ նախագահ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարեց. «Եվ մենք լուծել ենք ևս մեկ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Թվում է, թե այն մոտ է լուծմանը, հաջող լուծմանը»։ Շատ վերլուծաբաններ սա կապում են նրա՝ Նոբելյան խաղաղության մրցանակի ձգտման հետ։

Փաշինյանը հակասեց իր խոսնակին հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ՝ պնդելով, որ ԱՄՆ-ի առաջարկն ընդունելի է Հայաստանի համար: Նա սխալմամբ նույնացրեց ճանապարհի վարձակալությունը Հայաստանի օդանավակայանի, ջրային համակարգի, երկաթուղու և փոստային ծառայությունների արտաքին կառավարման հետ:

Երբ լրագրողները փորձեցին ԱՄՆ պետքարտուղարությունից պարզաբանում ստանալ, այն կրկին հրաժարվեց մեկնաբանել՝ առաջարկելով կապ հաստատել Սպիտակ տան հետ։

Հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ միջանցք պահանջեց Հայաստանի տարածքով․ «Մեր քաղաքացիներն ու բեռները ամեն անգամ չպետք է տեսնեն հայ սահմանապահի դեմքը։ Սա մեր պահանջն է։ Սա օրինական պահանջ է, արդար պահանջ։Հակառակ դեպքում մեր քաղաքացիները վտանգի մեջ կընկնեն»։

Համատարած ապաշնորհությունն ու անհետևողականությունը խառնաշփոթ են առաջացրել հասարակության մեջ, քանի որ բոլոր կողմերից հակասական ազդանշաններ են գալիս, իսկ վստահությունն ու հստակությունը բացակայում են։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company