Հրաժարվել սփյուռքի ներուժից, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը
21 Հուլիս 2025
«Այն դեպքում, երբ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են՝ ջլատելու, պառակտելու Սփյուռք-Հայաստան կապը, նման պայմաններում, ինչպե՞ս եք պատկերացնում Սփյուռքի ռազմավարական նշանակությունն էլ ավելի հզորացնելու առումով»,- հետաքրքրվեցինք ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանից։
«Համահայկական ամբողջ ներուժի մեջ կարևոր տեղ է գրավում սփյուռքը: Այսօր հրաժարվել սփյուռքի ունեցած կարողականությունից, ջլատել այն, նշանակում է թուլացնել Հայստանի դիրքերը։ Կարծում եմ, որ պետք է համահայկական համախմբում տեղի ունենա, ևզորաշարժի ենթարկվի համահայկական ներուժը։ Դժբախտաբար այսօրվա իշխանությունները բոլորովին հակառակ ուղղությամբ են աշխատանք տանում»,-ասաց մեր զրուցակիցը։