ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ղարաբաղի հարցը փակելով` խաղաղություն ձեռք չենք բերելու, ավելին, վտանգելու ենք Հայաստանի Հանրապետությունը

19 Օգոստոս 2025

Օսլոյի համաձայնագրերը ստորագրվեցին 1993-ին և 1995-ին՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ակնկալիքով։ Դրանք ընդունվեցին մեծ հանդիսավորությամբ, միջազգային հանրության ծափահարությունների ներքո․ բոլորն իրենց համոզում էին, որ ձևավորվում է խաղաղության նոր դարաշրջան։ Բայց ի՞նչ տվեց դա մերձավորարևելյան հակամարտությանը։ Ոչինչ։ Երբ ձևը գերակայեց բովանդակությանը, գործընթացը վերածվեց կեղծ հույսի, որը չբերեց ո՛չ խաղաղություն, ո՛չ կայունություն։ Եվ այսօր մենք ականատես ենք նոր ցեղասպանության Գազայում։

Նույնն է նաև Վաշինգտոնյան համաձայնագրերի դեպքում․ ամպագոռգոռ հայտարարություններ, գեղեցիկ կենացներ և իրական լուծումների բացակայություն։

Այս պատմական օրինակները ցույց են տալիս պարզ ճշմարտություն․ ոչ մի փաստաթուղթ չի կարող խաղաղություն բերել, եթե դրա մեջ չեն արտացոլված կոնֆլիկտի հիմքային ու ամենակնճռոտ հարցերը։ Թղթի վրա գրված բառերը չեն կարող դառնալ խաղաղության երաշխիք, եթե դրանցում չկա արդարություն, չկա իրավունքների պաշտպանություն և չկա հակամարտության իրական պատճառների լուծում։

Հետևաբար, ԼՂՀ հակամարտությունը լուծված չէ,Ղարաբաղի հարցը փակելով` խաղաղություն ձեռք չենք բերելու, ավելին, վտանգելու ենք Հայաստանի Հանրապետությունը:

Այս պայմաններում, երբ Փաշինյանը ստանձնել է կեղծ ու իրական լուծումներ չառաջարկող գործընթացի գլխավոր գովազդատուի և շահառուի դերը, մեր խնդիրն է մեր ժողովրդին ներկայացնել իրականությունը, ցույց տալով խաբեության մասշտաբներն ու կեղծ ակնկալիքների վտանգները։

Նիկոլն ասում է՝ «եթե համաձայն չեք, հեղափոխություն արեք»։ Իրականությունն այն է, որ այս տարիներին հայ ժողովուրդն անընդհատ դուրս է եկել փողոց՝ արտահայտելով իր դժգոհությունը, ձևավորել է հետզհետե մեծացող, բազմամարդ ու ընդգրկուն շարժումներ։ Եվ հենց դրանց հաջողությունը կանխելու համար Նիկոլը ամեն անգամ դիմել է բռնության, կրակել է սեփական ժողովրդի վրա։ Սա ամենաուղիղ ապացույցն է, որ նրա որոշումները չունեն ոչ մի ժողովրդային աջակցություն։

Լեգիտիմության բացակայության մյուս վկայությունն այն է, որ այսօր Հայաստանի բանտերը լցված են տասնյակ քաղբանտարկյալներով։ Փաշինյանը սկսել է հետապնդումների աննախադեպ ալիք ընդդիմադիր բոլոր ուժերի նկատմամբ։ Սա հստակ ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե ժողովրդի կամքով ձեռք բերված համաձայնությունների մասին է, այլ Փաշինյանի և նրա նեղ խմբակի։

Հետևաբար, և՛ ադրբեջանական կողմը, և՛ միջազգային հանրությունը պետք է հստակ հասկանան․ այս փաստաթղթերը ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի կամքի հետ։ Դրանք ոչ լեգիտիմ են, ոչ էլ իրավական ուժ ունեցող։

Արդյունքում` մեր ժողովրդի առաջ ծառացած ամենակարևոր խնդիրը մեկն է․ ազատվել Նիկոլի ռեժիմից։ Երբ այն հեռացվի, կվերանան նաև այն գաղտնի պայմանավորվածությունները, որոնք տարիներ շարունակ պարտադրվում է մեր ժողովրդին։ Միայն այդ ժամանակ Հայաստանը կվերադառնա իր ժողովրդի իսկական կամքին ու իրական խաղաղության ճանապարհին։

Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Խաղաղության պայմանագիր». Հայաստանի նվ

Հայաստանի և Ադրբեջանի միջև մի քանի տարվա լարված, միակողմանի բանակցություններից

19 Օգոստոս 2025
Երբ չի մնում խելք ու հանճար․․․

Ներողութիւն, կրկին ու կրկի՛ն ներողութիւն՝ ամէն հայու սրտին խօսող, համայն հայու

19 Օգոստոս 2025
Միջանցքի իմաստավորումը՝ Փաշինյանի վերջ

«2025թ․ օգոստոսի 18-ի ժողովուրդին հղած իր ուղերձում, Նիկոլ Փաշինյանն ասում է․

19 Օգոստոս 2025
Ղարաբաղի հարցը փակելով` խաղաղություն ձ

Օսլոյի համաձայնագրերը ստորագրվեցին 1993-ին և 1995-ին՝ Մերձավոր Արևելքում խաղաղ

19 Օգոստոս 2025
Խորտակե՛լ լուացքի մեքենան…

Սարգիս Մահսէրէճեան Հայաստանի մէջ, դարձեալ գործի լծուած է հին լուացքի մեքեն

19 Օգոստոս 2025
Քանի դեռ Արցախի ժողովուրդը պայքարում է

«Առավոտի» զրուցակիցն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթու

18 Օգոստոս 2025
Այն, ինչ սրբազանների հետ է կատարվում,

«Իրականում այս 4-5 տարիներին, դրանից առաջ էլ շատ քաղաքական դատեր են եղել, բայց

18 Օգոստոս 2025
Ակնարկ. Հարաւային Կովկասէն Ուքրանիա` Ա

Ալասքայի հանդիպումը ընդհանուր հաշուով Ռուսիա-Միացեալ Նահանգներ Ուքրանիոյ հաշու

18 Օգոստոս 2025
ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ․

16 Օգոստոս 2025
Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 69 տ

Օգոստոսի 16-ին լրանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությո

16 Օգոստոս 2025
Թրամփ-Փութին օդապարիկը…

Սարգիս Մահսէրէճեան ...Թռիչք պիտի առնէ՞, թէ՞ պիտի պայթի: Մօտաւորապէս շաբա

14 Օգոստոս 2025
Ակնարկ. «Հետագայ Գործողութիւններ»

Հրապարակուած է 17 կէտերէ բաղկացած Հայաստան-Ազրպէյճան խաղաղութեան նախաստորագրու

14 Օգոստոս 2025
«Ի՜նչ Գեղեցիկ Աշխարհ մը…»

What a Wonderful World “I see friends shaking hands Saying, “How do you do

13 Օգոստոս 2025
Խաղաղութեան Խաբկանքը

8 օգոստոս 2025-ին ստորագրուեցաւ, Ուաշինկթընի մէջ եւ Միացեալ Նահանգներու նախագա

13 Օգոստոս 2025
Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Թրամփին,

Ինչպես և սպասվում էր, նախագահ Դոնալդ Թրամփը Կովկասում «խաղաղության» համար Սպիտ

12 Օգոստոս 2025
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը բարձր է գնահատում միջազգային հանրության կ

12 Օգոստոս 2025
Հայաստանն Ադրբեջանին «միջանցք» է տրամա

Մինչ իշխանությունը Վաշինգտոնում եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված համ

12 Օգոստոս 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հանդիպման հայտարա

12 Օգոստոս 2025
«Կովկասի Փանամայի ջրանցքը». Գարլոս Անթ

Խ. Տէր Ղուկասեան Ուաշինկթընի մէջ 8 Օգոստոսին ստորագրուած ԱՄՆ, Հայաստան, Աdր

12 Օգոստոս 2025
«Հայրենիքն ամեն բանից վեր»․ ՀՅԴ ՀԵՄ բա

Բյուրականի բանակավայրում, որտեղ ընթանում է ՀՅԴ ՀԵՄ բանակումը, հայտարարվել էր բ

12 Օգոստոս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company