ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Թրամփին, ճանապարհ՝ Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ ոչինչ

12 Օգոստոս 2025

Ինչպես և սպասվում էր, նախագահ Դոնալդ Թրամփը Կովկասում «խաղաղության» համար Սպիտակ տանը կազմակերպված գագաթնաժողովը վերածեց ծիծաղելի ներկայացման՝ անընդհատ զբաղվելով ինքնագովությամբ, իրեն վերագրելով այնպիսի բաներ, որոնք իրականում չէր արել, մեղադրելով նախագահ Բայդենին և հաճախ շեղվելով հանդիպման թեմայից։

Թրամփը միայն մեկ նպատակ ուներ Սպիտակ տան այս միջոցառումը կազմակերպելու համար. ապահովել Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ իբրև թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության միջնորդության համար՝ պնդելով, թե ոչ ոք չի կարողացել դա անել վերջին 35 տարվա ընթացքում։

Թրամփն իր Truth Social հարթակում անամոթաբար գովաբանեց ինքն իրեն. «Շատ ղեկավարներ են փորձել վերջ դնել այդ պատերազմին, սակայն մինչև այս պահն ապարդյուն, և միայն հիմա՝ շնորհիվ «ԹՐԱՄՓԻ»։ Նա նաև իրեն վերագրեց մի քանի այլ հակամարտությունների կարգավորում, որոնցում որևէ մասնակցություն չէր ունեցել։ Նա հարմար կերպով չհիշատակեց իր ամբարտավան նախընտրական խոստումը՝ լուծել ուկրաինական պատերազմը՝ «նախագահի պաշտոնը ստանձնելուց 24 ժամ անց»։ Նա արդեն յոթ ամիս նախագահ է, սակայն պատերազմը շարունակվում է։

Խորամանկորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղյակ լինելով Թրամփի եսասիրական հակումներին, խանդավառությամբ սկսեցին քծնել նրան։ Նույնիսկ առաջարկեցին ստորագրել համատեղ նամակ՝ կոչ անելով Նոբելյան կոմիտեին՝ Թրամփին շնորհել Խաղաղության մրցանակ, մի քայլ, որը նրա համար շատ հաճելի էր։

Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանից դեպի Նախիջևան տանող վիճելի տարանցիկ ճանապարհի լուծման լուրջ խնդիրն արագ վերածվեց ֆարսի՝ հայտարարությամբ, որ այն կկոչվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)․ Թրամփի փառամոլության ևս մեկ օրինակ։

«Խաղաղության պայմանագիրը», որի մասին Փաշինյանը ամիսներ շարունակ խոսում էր, չստորագրվեց, ինչպես հայտարարվել էր, այլ միայն նախաստորագրվեց անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովի ժամանակ՝ վերածվելով ոչ պարտադիր փաստաթղթի։ Ալիևը շահագրգռված չէ պայմանագրի ստորագրմամբ՝ գիտակցելով, որ կզրկվի իր լծակներից՝ պահանջելու հետագա զիջումներ Փաշինյանից, որը մինչ օրս հնազանդվել է նրա բոլոր պահանջներին: Ալիևը կհետաձգի պայմանագրի ստորագրումը մինչև Փաշինյանը չկատարի Ադրբեջանի ևս մեկ պահանջը՝ փոփոխություններ կատարելու Հայաստանի Սահմանադրության մեջ, գործընթաց, որը կտևի ևս 10 ամիս:

Հայերը դեռևս տեղյակ չեն «Խաղաղության պայմանագրի» պայմաններից։ Ըստ որոշ տեղեկությունների, այն պետք է հրապարակվի օգոստոսի 11-ին։ Այդ ժամանակ կպարզենք, թե ինչպիսի զիջումներ է արել Փաշինյանն Ադրբեջանին։ Փաշինյանը նաև խախտում է 2018 թվականին Երևանի Հանրապետության հրապարակում մեծ բազմության առջև իր տված խոստումը, որ չի ստորագրի որևէ համաձայնագիր՝ առանց նախապես նրանց համաձայնությունը ստանալու։

Փաշինյանը խաբել է հայ հասարակությանը՝ պնդելով, թե իբր խաղաղություն է բերում Հայաստանին՝ հույս ունենալով, որ այդ խոստումը կօգնի նրան պահպանել իշխանությունը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո: Ալիևի համար այս, այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» պարզապես թղթի կտոր է, որը նա կարող է խախտել ցանկացած պահի՝ ստորագրումից հետո: Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ոչ Արևելյան, ոչ էլ Արևմտյան տերությունները չեն միջամտելու: Հայ հասարակությունը չպետք է ապարդյուն ակնկալի, որ ԱՄՆ կառավարությունը զորքեր կուղարկի պաշտպանելու Հայաստանի սահմանները: Անցյալ ուրբաթ ստորագրված հուշագիրը հստակ ասում է, որ սա խիստ առևտրային, և ոչ թե ռազմական համաձայնություն է:

Փաշինյանի հակասական դիրքորոշումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Ամիսներ առաջ, երբ մի հայ լրագրող հարցրեց, թե արդյոք նա կքննարկի տարանցիկ ճանապարհի կառավարումը միջազգային կազմակերպությանը հանձնելու հարցը, նա կտրականապես մերժեց այդ գաղափարը։ Այնուամենայնիվ, նա այժմ փոխանցեց տարանցիկ ճանապարհի կառավարումը օտարերկրյա կառույցի։

Ահա ևս մեկ խախտված խոստում։ Մի քանի ամիս առաջ, երբ Ալիևը պահանջեց, որ Հայաստանը համաձայնի լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Փաշինյանն ասաց, որ դա կանի «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց հետո։ Այնուամենայնիվ, անցյալ ուրբաթ Փաշինյանը ստորագրեց Սպիտակ տան հուշագիրը, որով կոչ էր արվում լուծարել Մինսկի խումբը, չնայած Ալիևը չէր ստորագրել պայմանագիրը։

Ավելի մտահոգիչ է, որ նախաստորագրված «Խաղաղության պայմանագիրը» չի պարունակում որևէ դրույթ Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման, 2021 թվականից ի վեր Հայաստանի կողմից բռնազավթված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման կամ 120 հազար բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ, չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից նրանց հայրենադարձման վերաբերյալ որոշմանը: Սա պարգև է Ալիևի հանցավոր վարքագծի համար: Մինչև Ադրբեջանը չվերանայի իր դիրքորոշումը այս հարցերում, Փաշինյանը պետք է հրաժարվի նախաստորագրել կամ ստորագրել պայմանագիրը: Հուսով եմ՝ նա չի հիմնվում Թրամփի խոստումների վրա, որն ապրիլի 24-ին հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չնայած Կոնգրեսը և նախագահ Բայդենը ճանաչել էին այն:

2020 թվականին Հայաստանը համաձայնեց Ադրբեջանին տրամադրել տարանցիկ ճանապարհ իր տարածքով՝ փոխարենը ստանալով Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։ Այդ ժամանակից ի վեր, Ադրբեջանը բռնագրավել է Արցախը և Լաչինի միջանցքը՝ վերացնելով Հայաստանի պարտավորությունը պահպանելու հրադադարի համաձայնագիրը։ Այս տարանցիկ կապը «Թուրանի ճանապարհն» է՝ թուրքական աշխարհի դարավոր երազանքը, որը Թուրքիան և Ադրբեջանը կապելու է Կենտրոնական Ասիայի թուրքական հանրապետություններին։ Ցավոք, այս հարցերը կարծես թե քիչ են հետաքրքրում Փաշինյանին, որն ավելի շատ կենտրոնացած է իր պաշտոնը պահելու, քան Հայաստանի շահերը պաշտպանելու վրա։

Ադրբեջանի հիմնական ձեռքբերումներից մեկը Սպիտակ տան արարողության ժամանակ եղավ 1992 թվականին Կոնգրեսի կողմից ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կասեցումը, որն արգելում էր ԱՄՆ կառավարության ուղղակի օգնությունը Ադրբեջանին։

Այժմ Ադրբեջանը կարող է գնել միլիարդավոր դոլարների արդիական ամերիկյան զենք, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։ Ինչպե՞ս է սա նպաստում խաղաղությանը։

Հանրությանը որևէ մանրամասնություն չի ներկայացվել ԱՄՆ-ի կողմից ճանապարհի կառավարման վերաբերյալ: Ինչո՞ւ այն տրամադրվեց 99 տարով՝ ևս 99 տարի երկարաձգելու հնարավորությամբ՝ փաստացի այն վերջնականապես հանձնելով ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին: Նաև պարզ չէ, թե ինչ օգուտ է ստանալու Հայաստանն իր տարածքով միլիարդավոր դոլարների արժողությամբ ապրանքների տարանցումից:

Տարիներ շարունակ Փաշինյանը դեմ էր Ալիևի պահանջին՝ Հայաստանով անցնող ճանապարհի փոխարեն «միջանցք» ստեղծելու վերաբերյալ։

Միջանցքը ենթադրում է, որ տարանցիկ ճանապարհը կհամարվի ադրբեջանական տարածք։ Այնուամենայնիվ, երբ նախագահ Թրամփը ելույթ ունեցավ Սպիտակ տան գագաթնաժողովում, նա այդ ճանապարհն անվանեց «միջանցք»։ Ավելին, երեք ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրում ներառված է «անխոչընդոտ տարանցում» խնդրահարույց եզրույթը։ Ի՞նչ է ենթադրում «անխոչընդոտ» բառը։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն իրավունք չունի ստուգելու Ադրբեջանից իր տարածք անցնող անձանց անձնագրերն ու ուղեբեռը։

Ահա Սպիտակ տան գագաթնաժողովի հիմնական արդյունքը. Թրամփը կարող է ստանալ իր Խաղաղության Նոբելյան մրցանակը, Ալիևը, Էրդողանը և թյուրքական աշխարհը կապահովեն իրենց տարանցումը Հայաստանի տարածքով, մինչդեռ Հայաստանը կարտահանձնի իր ինքնիշխան տարածքը և կհեռացնի Իրանին՝ իր միակ տարածաշրջանային դաշնակցին։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company