ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման չհասցեագրված հարցերը

01 Սեպտեմբեր 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը այց էր կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սա գործող վարչապետի առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր ԱՄՆ նախագահի հետ։ Նախկինում Փաշինյանին հաջողվել էր թռուցիկ հանդիպել ԱՄՆ նախագահին տարբեր գագաթնաժողովների ընթացքում, բայց սա առաջին հատուկ կազմակերպված այցն էր։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ապա ԱՄՆ վերջին նախագահը, ում հետ Ալիևը հանդիպել էր, եղել է Օբաման։ Այսինքն՝ Սպիտակ տուն հրավիրված լինելու փաստն ինքնին թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար ներքաղաքական լուրջ «PR»-ի առիթ էր։

Վաշինգտոն այս այցի ընթացքում ստորագրվեց համատեղ Հռչակագիրը` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև նախաստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը ։ Սրան զուգահեռ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեցին ևս երեք փոխըմբռնման հուշագրեր , իսկ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ ստեղծելու ռազմավարական աշխատանքային խումբ, որն էլ, իր հերթին, պետք է կազմի ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության խարտիան։ Այսինքն, Ադրբեջանը ևս կստանա ԱՄՆ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ։ Հիշեցնենք, որ Հայաստանը ստորագրել էր նմանատիպ խարտիա Ջո Բայդենի վարչակազմի օրոք՝ Բայդենի կողմից նախագահական պաշտոնը վայր դնելուց ընդամենը օրեր առաջ։

Թեև նախաստորագրված համաձայնագիրը ներկայացվում է որպես մեծ հաղթանակ, որի շնորհիվ Հարավային Կովկասում կհաստատվի խաղաղություն, կան մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնել՝ իրերի իրական դրությունը հասկանալու համար։

Հանգամանք 1. Ինչ վերաբերում է Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, ապա այն ունի այնքան իրավաբանական ուժ, որքան, օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Բացի դրանից, Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ հայտարարության ստորագրմանը հետևեցին նաև բանավոր հայտարարություններ։ Մինչդեռ, օրինակ հայ–թուրքական արձանագրությունների նախաստորագրումից հետո Հայաստանը հրաժարվեց հաջորդող բանավոր հայտարարություններից, որպեսզի Թուրքիան լրացուցիչ բանավոր նախապայմաններ առաջ չքաշի։

Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում Թրամփը երեք անգամ օգտագործեց «միջանցք» (corridor) եզրույթը: Այսինքն՝ որքան էլ որ գրավոր հայտարարությունում խոսվի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու մասին, («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) միևնույն է, Թրամփը դա անվանում է միջանցք, հետևաբար ընկալումը հենց այդպիսինն է։ Ուստի «հայտարարության տեքստում «միջանցք» բառը չկա» փաստարկին կարելի է պատասխանել, որ այն առկա է դրան հաջորդած բանավոր հայտարարություններում, որոնք համարժեք են։ Բնականաբար խնդիր է ծագում է այն հարցում, որ գրավոր տեքստի տակ Հայաստանը ներկայացնողը ստորագրել է, իսկ Թրամփի ասածի տերը միայն Թրամփն է։ Այստեղ էլ անհրաժեշտ էր, որ Հայաստանի ներկայացուցիչը ուղղեր «միջանցք» տերմինն օգտագործողին՝ նշելով, որ դա «միջանցք» չէ, և այդ տերմինը վերաբերելի չէ այս դեպքին (եթե իհարկե դա այդպես է): Այսպիսով ստացվում է, որ Թրամփը համարում է, որ դա միջանցք է, և նրա ասածը մինչ օրս ոչ ոք որևէ կերպ չի հերքել:

Հանգամանք 2. Կարևոր է նաև հաշվի առնել, որ նախաստորագրված համաձայնագրում որևէ անդրադարձ չկա Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագրին։ Այնուամենայնիվ, հայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագիրը ստորագրելու ժամանակ այս հարցը շոշափվեց բանավոր կերպով։ Այս կարճ քննարկման ժամանակ նախագահ Թրամփը հետաքրքրվեց գերիների թվով՝ ի պատասխան ստանալով 23 թիվը և նշեց, որ ինքը պետք է Ալիևին դիմի այդ հարցով ։ Սակայն, հռչակագրի ստորագրմանը հաջորդած հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց հնչեց հայ գերիների մասին, այդ հարցը պարզապես արհամարհվեց բոլոր ղեկավարների կողմից։

Հանգամանք 3. Վաշինգտոնում Թրամփի, Ալիևի և Փաշինյանի միջև ստորագրված հռչակագրով արձանագրվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը։ Հռչակագրի երկրորդ կետով նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, և կոչ էր արվում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այդ որոշումը : Օրեր անց համատեղ դիմումը և առաջարկվող որոշման նախագիծը շրջանառվեց ԵԱՀԿ մասնակից պետությունների համար ։ Սովորաբար նման նախագծերը քննարկվում են Մշտական խորհրդի կողմից Վիեննայում, որտեղ որոշման ընդունումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պաշտոնապես կդադարի գործել։ Այս մարմինը եզակի էր այն առումով, որ այստեղ ԱՄՆ-ն և ՌԴ-ն համագործակցում էին (առվազն մինչ 2022 թ.) և այս շրջանակում Հայաստանի համար առավել մեծ հնարավորություններ կային ՀՀ շահերից բխող լուծումների հասնելուն։

Ֆրանսիան արդեն իսկ իր աջակցությունն է հայտնել խմբի լուծարմանը , Իսկ ՌԴ ԱԳ նախարարն առավել վաղ իր հրապարակած հոդվածում նշում էր, որ խումբը չկարողացավ ստեղծել պայմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համար և այժմ էլ ընդհանրապես կորցրել է իր իմաստը : Այսպիսով, այս որոշումը, ամենայն հավանականությամբ, առանց խոչընդոտների կընդունվի։

Հանգամանք 4. ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին դրեց նույն հարթության վրա՝ երկուսին էլ շնորհելով ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ։ Ի տարբերություն Միրզոյան–Բլինկենի, այս փաստաթուղթը ստորագրվել է ավելի բարձր՝ Թրամփ–Ալիև մակարդակով։ Եթե հայկական կողմը պրոդեմոկրատական կողմնորոշում չունենար, այն չէր ստորագրվի Բայդենի հեռանալուց օրեր առաջ, այլ կթողնվեր այսօրվան։ Դա շատ ավելի ծանրակշիռ կդարձներ այդ հանգամանքը այս վարչակազմի համար:

Հանգամանք 5. Մեծ խնդիր է 907-րդ բանաձևի չեղարկումը, որից այդքան դժգոհում էր Ալիևը։ Այս «բանաձևը» Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի հոդված է, որը կարող է չեղարկվել կամ ուժը կորցնել միայն Կոնգրեսի ընդունած նոր օրենքով։ Նախագահն իրավունք ունի շրջանցել այն, ինչպես բազմիցս արվել է՝ Կոնգրեսի համաձայնությամբ։ Չենք բացառում, որ Պալատում և Սենատում մեծամասնություն ունեցող Թրամփը գնա օրենսդրական փոփոխության, բայց դա երկար և բարդ գործընթաց է, որին դեմ կլինեն նաև Հայկական հանձնախմբում։ Առավել հավանական է, որ շրջանցման նամակը Թրամփն ամեն տարի կստորագրի, բայց սա արդեն ադրբեջանական հանրությանը ներկայացվել է որպես ամբողջական չեղարկում։

Հանգամանք 6. 907-րդ բանաձևի չեղարկումը դեռևս ինքնին չի նշանակում զենքի վաճառք Ադրբեջանին (Հայաստանին ևս)։ ԱՄՆ-ը սովորաբար հակամարտող երկրներին զենք չի վաճառում, եթե կողմերից երկուսն էլ իրեն բարեկամ երկրներ են։ Իսկ քանի դեռ խաղաղության համաձայնագիր ֆորմալ առումով չկա, վաճառք էլ չի լինի։ Զենքի վաճառքը չափազանց բարդ գործընթաց է, որը պետք է անցնի ամերիկյան ներպետական իրավական և բյուրոկրատական ճանապարհներով՝ այդ թվում Կոնգրեսով (հիշենք, թե ինչպես էր Կոնգրեսն արգելափակում Թուրքիային ռազմական օդանավերի վաճառքը): Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին երբեք էլ ռազմական օգնություն չի տվել և զենք չի վաճառել։ Տրվել է անվտանգության օգնություն, որն էապես տարբերվում է ռազմականից։ Միացյալ Նահանգները երբեք էլ չի թաքցրել, որ Ադրբեջանին տրամադրվող օգնությունն ուղղված է Իրանի՝ ոչ թե Հայաստանի դեմ:

Հանգամանք 7. Հայաստանի համար հերթական ցավոտ դրույթ, որը ներառվել է համաձայնագրի մեջ՝ հոդված 15-ն է, որի համաձայն՝ կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված բոլոր միջպետական հայցերը ։ Հաագայի միջազգային արդարադատության դատարանում Հայաստանն ու Ադրբեջանը մեկական հայցեր ունեն միմյանց դեմ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ունի 4 հայց, Ադրբեջանն՝ ընդդեմ Հայաստանի՝ 2 հայց, իսկ Հաագայի Արբիտրաժային դատարանում Ադրբեջանը Հայաստանի դեմ ներկայացրել է 2 հայց, մինչդեռ Հայաստանը Ադրբեջանի դեմ որևէ հայց չունի։ Հայցերի հետկանչման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ 2024 թ. նոյեմբերին, այնուամենայնիվ, այս համաձայնագրով այդ փաստը վերահաստատվեց և ամրագրվեց։

Հանգամանք 8. Նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ երրորդ կողմի ուժեր չեն տեղակայվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ։ Այսպիսով, օրինակ ՌԴ ուժերը չեն կարողանա տեղակայվել սահմանին, հնարավոր է նաև սահմանափակվի ԵՄ դիտորդների հասանելիությունը, որոնց ներկայությունը Ալիևի կողմից մշտապես բացասաբար է ընդունվել։

Հանգամանք 9. Ամերիկյան ուղեղային կենտրոնները փորձում են հասկանալ, թե ինչպես են իրականացվելու ներդրումները և ինչպես ու երբ է իրականում ստորագրվելու խաղաղության պայմանագիրը, քանի որ հռչակագիրը որևէ իրավաբանական ուժ չունի։ Ամեն ինչ տեղի է ունեցել այնքան արագ, որ սկզբում ֆիքսվել է փաստացի իրավիճակը, իսկ հետո միայն նախատեսվել է մտածել մանրամասների մասին։ Բացի այդ, կան մի շարք ռիսկեր, որոնք ամերիկյան որոշ փորձագետներ արդեն սկսել են առաջ քաշել։ Տպավորություն է, որ այս պահին յուրաքանչյուր կողմ որոշ չափով ստացել է ուզածը, սակայն որոշ կարևոր դեպքերում հաշվարկներն արված չեն։ ԱՄՆ-ը Հարավային Կովկասի վերաբերյալ ռազմավարություն չունի, կա բիզնեսի նախագծի միջոցով խաղաղության հասնելու ցանկություն, որը կարող է իրականացվել, օրինակ, 1996 թ. Իսրայելի և Հորդանանի համար ստեղծված Qualified Industrial Zone-երի նմանությամբ։ Բայց ռազմավարական մոտեցում, որպես այդպիսին, չկա:

Հանգամանք 10. Դոնալդ Թրամփի այս նախագահական շրջանի գլխավոր նպատակներից է հակամարտություններ կարգավորողի դերը ստանձնելը և իրեն դիրքավորելը որպես աշխարհում խաղաղություն հաստատող ղեկավար՝ փորձելով հասնել վաղուցվա իր բաղձալի նպատակին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալուն։ Ուստի, պատահական չէ, որ համաձայնագրի նախաստորագրման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները բարձրաձայնեցին այս հարցը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ ստանալու ճանապարհին։ Ադրբեջանի նախագահ Ալիևը նախաձեռնողական գտնվեց այս հարցում՝ առաջարկելով Հայաստանի հետ համատեղ դիմել Նոբելյան կոմիտե նախագահ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համար։

ԱՄՆ ուսումնասիրությունների հայկական կենտրոն

«Դրօշակ» թիվ 8, 2025 թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Վերադարձ Արցախ լինելու է. հանրահավաք ն

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի Անկախության

02 Սեպտեմբեր 2025
Այս վարչախմբի մատուցածը ոչ թե խաղաղութ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

02 Սեպտեմբեր 2025
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապա

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը․ կոչ

02 Սեպտեմբեր 2025
Արմեն Ռուստամյանն ընդունել է Կոնստանտի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն սեպտեմբերի 1-ին ընդունել է «Արցախ

02 Սեպտեմբեր 2025
Արցախի հակամարտությունը չի լուծվել. վե

«Հակամարտությունը չի լուծվել, այն ունի նոր ձեռքբերված բաղադրիչներ։ Առաջացել է

02 Սեպտեմբեր 2025
Երևանի և Բաքվի միջև սպառնալիքի տակ ստո

Ադրբեջանը ուժ է կիրառել նաև Հայաստանի նկատմամբ. «Արցախ. չլուծված հակամարտությ

02 Սեպտեմբեր 2025
Մենք այստեղ ենք՝ հստակ ասելու, որ Արցա

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բացման խոսքը «Ա

02 Սեպտեմբեր 2025
ԱՀ ԱԺ հայտարարությունը Լեռնային Ղարաբա

Սիրելի' հայրենակիցներ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբ

02 Սեպտեմբեր 2025
Խմբագրական. Ինքնորոշման Իրաւունքի Առան

(Արցախի Անկախութեան Օրուան Առիթով) Ներկայ պահու դրութեամբ, երբ Երեւանը ընդհա

02 Սեպտեմբեր 2025
«Միասնութեան հանրահաւաք»ին հորիզոնները

Սարգիս Մահսէրէճեան 2 Սեպտեմբերին, Երեւանի Ազատութեան հրապարակին վրայ նախատե

02 Սեպտեմբեր 2025
Ինչպիսին կլինի մեր ապագան եթե Նիկոլի ի

Այս հոդվածով ցանկանում եմ ներկայացնել, թե ինչ է սպասվում մեր երկրին և մեզ բոլո

02 Սեպտեմբեր 2025
Փաշինյանը միանում է Էրդողանին՝ Հայոց ց

Վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկում ծավալվեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպ

01 Սեպտեմբեր 2025
Փաշինյանը պատրաստ չէ ազատ, արդար, թափա

Եթե սկզբից փողոց չկա, ճնշում չկա, իմփիչմենթ չի լինի, առանց ճնշման ՔՊ 18 պատգամ

01 Սեպտեմբեր 2025
Նախաստորագրված փաստաթուղթը ապագայի տակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Գ

01 Սեպտեմբեր 2025
Հայաստանը իրական բարեկամ չունի իշխանու

Նիկոլ Փաշինյանը որևէ արգելակ չունի նախաճաշին մի բան ասել, ճաշին հերքել նախաճաշ

01 Սեպտեմբեր 2025
Հայտարարություն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի

Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծար

01 Սեպտեմբեր 2025
Կը գերանցե՞ նք ազգի ներկայի լեղին

Յ. Պալեան Խաղաղութեան հաստատման ծամածռութիւններու հանդիսատես ենք, կ’աղմկենք

01 Սեպտեմբեր 2025
Պաշտոնապես հայտարարում ենք․ Արարատ Միր

Ս․թ․ օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հարցազրույ

01 Սեպտեմբեր 2025
Հայաստանը «միջանցքների պատերազմի» թատե

Ադրբեջանում աճում են հակառուսական տրամադրությունները, և դժվար չէ կանխատեսել, ո

01 Սեպտեմբեր 2025
Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը այց էր կատարել Ամերիկայի Միացյալ Նա

01 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company