ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանը իրական բարեկամ չունի իշխանությունների ոչ սկզբունքային արտաքին քաղաքականության պատճառով

01 Սեպտեմբեր 2025

Նիկոլ Փաշինյանը որևէ արգելակ չունի նախաճաշին մի բան ասել, ճաշին հերքել նախաճաշին ասածը, իսկ ընթրիքին ասել՝ ընդհանրապես ես այդ թեման չեմ արծածել. Սա առաջին դեպքը չի, ցավոք սրտի, վերջին դեպքն էլ չի, քանի դեռ ինքը ՀՀ կառավարության ղեկավարն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Փաշինյանը նախօրեին Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ մենք բարեկամ երկրներ ենք։

«Մարդը, իրեն ասում, մի բան ասում է, հերքում է, հետո ասում է, ես այդպիսի բան չեմ ասել, սկզբունքայնություն մի սպասեք։ Այդ պահին իրեն հարմար էր ասել, հաջորդ պահին հարմար էր դա հերքել։ նույն Միացյալ Նահանգների մասին, որ խոսում ենք, հիշու՞մ եք Արարատ Միրզոյանը ինչքան էին գովերգում Բայդենի վարչակազմի հետ համագործակցությունը, ասելով՝ երբեք այսպես չի եղել, ռազմավարական մակարդակի ենք հասել, հունվարի 14-ին ստորագրում են ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, իրար մեղրից ավելի քաղցր խոսքեր են շռայլում, բայց մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ Հայաստանի հարաբերությունները Ամերիկայի հետ ավելի վատ չեն եղել, քան Բայդենի ժամանակ։ Այնպես որ սկզբունքայնությունը իրենից ակնկալել անիմաստ ժամանակավճառություն է»,– ասաց նա։

Անդրադառնալով Ալիևի ու Էրդողանի հետ Փաշինյանի ջերմ լուսանկարներին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական քաղաքականությունն է, ինքն ուզում է ասել՝ արդեն եկել եմ, խաղաղություն եմ հաստատել, մեզ որևէ բան չի սպառնում, մեր օգտին քվեարկեք, որպեսզի հանկարծ մարդիկ չգան, մեր այս սիրո և համերաշխության մթնոլորտը թուրքերի և ադրբեջանցիների հետ հանկարծ չխաթարեն։ Ի դեպ, ադրբեջանցիներն էլ նույն քարոզչություն են անում, որ եթե հանկարծ Փաշինյանը չլինի, հանկարծ ռևանշիստները գան, ապա վիճակը շատ վատ կլինի։ Այստեղ Փաշինյանի և թուրքերի ու ադրբեջանցիների հարաբերությունները լրիվ նույն են։

Բայց ուղղակի մի հարց էլի, եթե հիմա խաղաղություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ դեպքում էլ ինչի՞ են ուզում խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Դե խաղաղություն է էլի, ինչի՞ են փող վատնում, գնում թանկանոց գործուղման։ Եթե դեռ ամրագրման կարիք կա, ուրեմն խաղաղություն չի, ընդամենը հրադադար»։

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը մի կողմից սերտ կապեր է հաստատել Հնդկաստանի հետ, մյուս կողմից Պակիստանի հետ է հարաբերություններ հաստատում, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Եթե դու մի անկողնուց դուրս ես գալիս, քեզ գցում ես ուրիշ անկողին, հետո երրորդ անկողին, հետո չորրորդ անկողին, վերջին հանգրվանը պարզ է, չէ՞՝ որտեղ է լինում։ Մենք ունենք բազմաթիվ օրինակներ համաշխարհային պատմությունից, երբ դու փորձել ես նստել 12 աթոռի վրա միաժամանակ, հետո այդ 12 աթոռները միաժամանակ այն կողմ են գնացել և դու հայտնվել ես գետնին։ Պետք է սկզբունքային լինել, և այս վիճակը, որ մենք հայտնվել ենք, որ մենք իրոք չունենք որևէ բարեկամ պետություն, որը պատրաստ լինի և ասի՝ ձեր կողք կանգնած եմ, նաև այս ոչ սկզբունքային քաղաքականության ուղղակի հետևանքն է»։

ՇՀԿ–ում խոսում են նաև համատեղ զինված ուժեր ունենալու մասին, այս կազմակերպությունը միայն տնտեսական չի, նաև գնում են հնարավորինս դեպի ռազմական ալյանսի. այսինքն միասնական, գլոբալ, ինչ-որ չափով միաբևեռ աշխարհ այլևս գոյություն չունի. նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այո, մենք հիմա տեսնում ենք, որ կա Միացյալ Նահանգներ, որը մի բևեռն է։ Հետաքրքիր է, որ կա Եվրոպական Միություն, որը բազմաթիվ հարցեր ունի Միացյալ Նահանգների հետ քաղաքական մոտեցումներում։ Նաև գլոբալ հարավ-արևելքում է ընդհանրական ուժ ձևավորվում, ՇՀԿ–ից բացի կա նաև ԲՐԻԿՍ–ը։ Ես կարծում եմ՝ աշխարհը տրանսֆորմացիայի է ենթարկվում և այն միաբևեռ աշխարհը, որը կար 10-15 տարի առաջ, այլևս չկա»,–ասաց նա։

Հարցին՝ եթե Հայաստանը ՌԴ–ի հետ բարեկամ երկիր է, ինչո՞ւ է հայտարարում ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին, անգամ չի բացառում ԵԱՏՄ–ից դուրս գալը, Խաչատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ այստեղ նաև խաղը Եվրոպայի ուղղությամբ է։ Եվրոպացիները առաջատար դիրքեր էին ուզում գրավել Հայաստանի և Ադրբեջանի մեջ հարաբերությունների կարգավորման հարցում, հիմա ԱՄՆ–ն ստացավ առավելությունը և եվրոպացիներին ցույց տալու խնդիր կա, որ ամեն դեպքում դեպի Եվրամիություն մեր ընթացքը անկասելի է, չենք բացառում Եվրամիություն գնալը, ինչը նշանակում է ԵԱՏՄ–ից դուրս գալ։ Բայց այդ ծիծաղաշատ օրենքը ընդունելուց հետո ոչ մի քայլ Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկել դեպի Եվրամիություն գնալու ուղղությամբ»։

Նա կասկած հայտնեց, որ ենթակառուցվածքները կառուցելուց հետո 99 տարով Հայաստանի ինքնիշխան տարածքը երրորդ կողմին վարձակալության հանձնելու հարցը կրկին դառնալու է օրակարգային, մանավանդ, որ հարցազրույցում Արարատ Միրզոյանն ասել է՝ երրորդ կողմին վարձակալության տալու հարցը առայժմ չկա. «Այնպես որ այստեղ մենք շատ լուրջ անվտանգային խնդիրների առաջ ենք կանգնած թե երկկողմ հարաբերություններում, թե տարածաշրջանային ապակայունացման ռիսկեր են պարունակում»։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company