ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը միանում է Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ընդդիմանալու հարցում

01 Սեպտեմբեր 2025

Վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկում ծավալվեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բացակայության շուրջ, երբ հայ-ասորական ծագում ունեցող բլոգեր Պատրիկ Բեթ-Դավիդը հարցրեց վարչապետ Բենիամին Նեթանյահուին, թե ինչու Իսրայելը չի ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները: Նեթանյահուն սխալ արձագանքեց․ «Իրականում, կարծում եմ՝ ճանաչել ենք: Կարծում եմ՝ Կնեսետը [խորհրդարանը] այդ մասին բանաձև է ընդունել»: Նեթանյահուն բոլորից լավ գիտի, որ դա ճիշտ չէ, քանի որ ինքը՝ որպես վարչապետ, արգելափակել է Կնեսետի մի քանի նման բանաձևերը:

Երբ Բեթ-Դավիդը պնդեց, որ Նեթանյահուն որպես վարչապետ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա պատասխանեց. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։ Սա թեթևամիտ անդրադարձ էր նման լուրջ խնդրին։

Նեթանյահուի հակիրճ հայտարարությունը որոշ մարդկանց կողմից մեկնաբանվեց որպես Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին դեպքը։ Իրականում Նեթանյահուն անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը 2024 թվականի մարտին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը նրան համեմատեց «Հիտլերի, Ստալինի և Մուսոլինիի» հետ։ Նեթանյահուն պատասխանեց, որ Էրդողանը «հերքում է Հայոց Հոլոքոստը»։ 2024 թվականի հունվարին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը բացահայտ մեղադրեց Թուրքիային Հայոց ցեղասպանության համար պատասխանատու լինելու մեջ. «Անցյալում Հայոց ցեղասպանություն ունեցող Թուրքիայի նախագահը @RTERdogan, այժմ պարծենում է՝ անհիմն պնդումներով թիրախավորելով Իսրայելին։ Մենք հիշում ենք հայերին և քրդերին: Ձեր պատմությունն ինքնին խոսուն է…»։
Նաև ճիշտ չէ, որ ցեղասպանության վերաբերյալ Նեթանյահուի մեկնաբանությունը պայմանավորված էր Իսրայելի և Թուրքիայի միջև վատ հարաբերություններով։ Նրանք նախկինում բազմիցս բախվել են, իսկ հետո հաշտվել։

Այս հարցի նախապատմությունն ավելի լավ հասկանալու համար եկեք անդրադառնանք վերջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի ունեցած որոշ զարգացումներին։

1982 թվականին Իսրայելի Հոլոքոստի հուշահամալիրը հովանավորեց Թել Ավիվում անցկացվող առաջին «Հոլոքոստին և ցեղասպանությանը նվիրված միջազգային համաժողովը»։ Մասնակցելու համար հրավիրված 100 մտավորականների թվում կային վեց հայեր։ Թուրքիայի կառավարությունն անմիջապես սպառնաց Իսրայելին տարբեր հակահրեական գործողություններով։ Իսրայելի արտգործնախարարությունը բավարարեց Թուրքիայի պահանջը և ճնշում գործադրեց կազմակերպիչների վրա՝ համաժողովը չեղարկելու համար։ Արդյունքում, հովանավորները հետ կանգնեցին, իսկ մի քանի ականավոր հրեա մտավորականներ հրաժարվեցին մասնակցել, սակայն համաժողովը տեղի ունեցավ, թեև սահմանափակ ձևաչափով։

2001 և 2002 թվականներին Իսրայելի այն ժամանակվա արտգործնախարար Շիմոն Պերեսը կտրականապես հերքեց Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ Իսրայելը մերժում է «Հոլոքոստի և հայկական մեղադրանքների միջև նմանություն ստեղծելու փորձերը»։ Երուսաղեմում գտնվող Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին պատասխանեց Պերեսին ուղղված կոշտ նամակով. «Դուք հատել եք բարոյական այն սահմանը, որը ոչ մի հրեա չպետք է իրեն թույլ տա խախտել… Ես, որպես հրեա և իսրայելցի, ամաչում եմ, թե որքան հեռու եք գնացել այժմ, մտնելով Հայոց ցեղասպանության իրական ժխտման տիրույթ՝ համադրելի Հոլոքոստի ժխտման հետ»։

2015 թվականին, երբ ինձ հրավիրեցին ելույթ ունենալու Թել Ավիվի համալսարանում կայացած Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովում, ես հնարավորություն ունեցա հանդիպելու Իսրայելի այն ժամանակվա նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ Ես նրան բողոքեցի Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության անընդունելի ժխտման մասին, և նա բացատրեց, որ ինքը կասկածներ չունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, քանի որ մեծացել է Երուսաղեմում՝ ցեղասպանությունը վերապրածների հետ։ Երբ Ռիվլինը Կնեսետի նախագահն էր, նա անհաջող փորձեր էր արել ընդունելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։ Հաշվի առնելով վարչապետ Նեթանյահուի բացասական դիրքորոշումը այս հարցում, նա ասաց, որ իր ձեռքերը կապված էին որպես նախագահ։ Այսպիսով, նա հաստատեց, որ Նեթանյահուն երկար տարիներ շարունակ դեմ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Թել Ավիվում իմ դասախոսության ընթացքում ես տարբերակեցի Իսրայելի կառավարության ժխտողական դիրքորոշումը, մի շարք կարևոր հրեա անհատների կողմից Հայոց ցեղասպանությանը ցուցաբերած ուժեղ աջակցությունից, ինչպիսիք են՝ Օսմանյան կայսրությունում (1913-16) ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, «Ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը, վիպասան Ֆրանց Վերֆելը, փոխարտգործնախարար, իսկ ավելի ուշ՝ արդարադատության նախարար Յոսի Բեյլինը, կրթության նախարար Յոսի Սարիդը, Ներգաղթյալների ինտեգրման նախարար Յաիր Ցաբանը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը և նախագահ Ռեուվեն Ռիվլինը։ Ես նրանց անվանեցի «արդարամիտ հրեաներ»։

Մյուս կողմից, մինչ աշխարհասփյուռ հայերը տասնամյակներ շարունակ պայքարել են Հայոց ցեղասպանության հանրայնացման համար, վարչապետ Փաշինյանը մանկամիտ հարցեր է բարձրացրել դրա ճանաչման վերաբերյալ՝ անտեսելով նրանց արժեքավոր ջանքերը:

Անցյալ շաբաթ Փաշինյանը հայ լրագրողներին ասաց, որ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի Հայաստանի կամ հայ ժողովրդի շահերի հետ։ Նա նաև կասկածի տակ դրեց, թե արդյոք հայերը որևէ բան շահել են մի քանի տասնյակ երկրների կողմից ցեղասպանության ճանաչումից։ Նա նույնիսկ բացահայտեց, որ ինքը օտարերկրյա ղեկավարներին հարցրել է, թե ինչու են նրանք ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսով, Փաշինյանը ակտիվորեն խաթարում է Հայ Դատի արդարության հասնելու ձգտումը։ Ահա թե ինչ է լինում, երբ քաղաքականապես անփորձ և ոչ հայրենասեր մարդը բարձրանում է իշխանության գլուխ Հայաստանում։

Փաշինյանը չի հասկանում, որ եթե հայերը տասնամյակներ շարունակ չպայքարեին Հայոց ցեղասպանության հանրայնացման համար, այսօր ոչ ոք այն չէր հիշի՝ թույլ տալով Թուրքիային խուսափել զանգվածային սպանությունների համար պատժից։ Հայ ժողովուրդը պետք է Թուրքիային պատասխանատվության ենթարկի նրա հանցագործությունների համար։

Փաշինյանը, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող ջանքերը քննադատելու փոխարեն, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեր արդարություն պահանջելով, ներառյալ փոխհատուցում և Արևմտյան Հայաստանի գրավված տարածքների վերադարձ։ Սա մի բան է, որ Սփյուռքը չի կարող անել, քանի որ միայն պետությունները կարող են հայցեր ներկայացնել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)։ Փաշինյանը երբեք նման քայլ չի ձեռնարկի, քանի որ նա զբաղված է թուրքական և ադրբեջանական պահանջների հանդեպ զիջողական քաղաքականություն վարելով։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նեթանյահուի հայտարարության արդյունքում՝

1. Հայոց ցեղասպանությունը լայնորեն լուսաբանվեց միջազգային լրատվամիջոցների կողմից՝ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց տեղեկացնելով թուրքական հանցագործության մասին, որը Թուրքիան հուսահատորեն փորձում է թաքցնել։

2. Հայ և թուրք պաշտոնյաները, արձագանքելով Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանություններին, այն ավելի հանրայնացրեցին՝ անկախ նրանից՝ նրանք այն ճանաչե՞լ են, թե՞ քննադատել։

3․ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց Իսրայելին՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների վերաբերյալ Նեթանյահուի մեկնաբանությունից հետո: Թուրքիան նաև հայտարարեց, որ դադարեցնում է Իսրայելի հետ բոլոր առևտրային հարաբերությունները և փակում իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար՝ Գազայի հակամարտության պատճառով:

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Վերադարձ Արցախ լինելու է. հանրահավաք ն

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի Անկախության

02 Սեպտեմբեր 2025
Այս վարչախմբի մատուցածը ոչ թե խաղաղութ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

02 Սեպտեմբեր 2025
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապա

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը․ կոչ

02 Սեպտեմբեր 2025
Արմեն Ռուստամյանն ընդունել է Կոնստանտի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն սեպտեմբերի 1-ին ընդունել է «Արցախ

02 Սեպտեմբեր 2025
Արցախի հակամարտությունը չի լուծվել. վե

«Հակամարտությունը չի լուծվել, այն ունի նոր ձեռքբերված բաղադրիչներ։ Առաջացել է

02 Սեպտեմբեր 2025
Երևանի և Բաքվի միջև սպառնալիքի տակ ստո

Ադրբեջանը ուժ է կիրառել նաև Հայաստանի նկատմամբ. «Արցախ. չլուծված հակամարտությ

02 Սեպտեմբեր 2025
Մենք այստեղ ենք՝ հստակ ասելու, որ Արցա

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բացման խոսքը «Ա

02 Սեպտեմբեր 2025
ԱՀ ԱԺ հայտարարությունը Լեռնային Ղարաբա

Սիրելի' հայրենակիցներ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբ

02 Սեպտեմբեր 2025
Խմբագրական. Ինքնորոշման Իրաւունքի Առան

(Արցախի Անկախութեան Օրուան Առիթով) Ներկայ պահու դրութեամբ, երբ Երեւանը ընդհա

02 Սեպտեմբեր 2025
«Միասնութեան հանրահաւաք»ին հորիզոնները

Սարգիս Մահսէրէճեան 2 Սեպտեմբերին, Երեւանի Ազատութեան հրապարակին վրայ նախատե

02 Սեպտեմբեր 2025
Ինչպիսին կլինի մեր ապագան եթե Նիկոլի ի

Այս հոդվածով ցանկանում եմ ներկայացնել, թե ինչ է սպասվում մեր երկրին և մեզ բոլո

02 Սեպտեմբեր 2025
Փաշինյանը միանում է Էրդողանին՝ Հայոց ց

Վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկում ծավալվեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպ

01 Սեպտեմբեր 2025
Փաշինյանը պատրաստ չէ ազատ, արդար, թափա

Եթե սկզբից փողոց չկա, ճնշում չկա, իմփիչմենթ չի լինի, առանց ճնշման ՔՊ 18 պատգամ

01 Սեպտեմբեր 2025
Նախաստորագրված փաստաթուղթը ապագայի տակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Գ

01 Սեպտեմբեր 2025
Հայաստանը իրական բարեկամ չունի իշխանու

Նիկոլ Փաշինյանը որևէ արգելակ չունի նախաճաշին մի բան ասել, ճաշին հերքել նախաճաշ

01 Սեպտեմբեր 2025
Հայտարարություն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի

Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծար

01 Սեպտեմբեր 2025
Կը գերանցե՞ նք ազգի ներկայի լեղին

Յ. Պալեան Խաղաղութեան հաստատման ծամածռութիւններու հանդիսատես ենք, կ’աղմկենք

01 Սեպտեմբեր 2025
Պաշտոնապես հայտարարում ենք․ Արարատ Միր

Ս․թ․ օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հարցազրույ

01 Սեպտեմբեր 2025
Հայաստանը «միջանցքների պատերազմի» թատե

Ադրբեջանում աճում են հակառուսական տրամադրությունները, և դժվար չէ կանխատեսել, ո

01 Սեպտեմբեր 2025
Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը այց էր կատարել Ամերիկայի Միացյալ Նա

01 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company