ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Ինքնորոշման Իրաւունքի Առանցքային Սկզբունքով

02 Սեպտեմբեր 2025

(Արցախի Անկախութեան Օրուան Առիթով)

Ներկայ պահու դրութեամբ, երբ Երեւանը ընդհանրապէս փակած է արցախեան հակամարտութեան էջը եւ կը նախապատրաստուի փոխել Սահմանադրութիւնը, հասարակական գետնի վրայ անհրաժեշտութիւնը կը ծագի Արցախի իրաւունքներու պաշտպանութեան առաջադրանքով տարուող աշխատանքներու համակարգումը կատարելու եւ գործողութիւններու նոր ծրագիր մշակելու:

Արցախեան հակամարտութեան էջը բաց պահելու համար պէտք է վերադառնալ բանակցային փիլիսոփայութեան առանցքային կէտին` ինքնորոշման իրաւունքին: Պատահական չէր, որ Պաքուին համար առաջնային առաջադրանք է ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի լուծարումը: Այնտեղ մնայուն յղում կար հելսինքեան եզրափակիչ աքթին, ընդ որում` ինքնորոշման իրաւունքին:

Որեմն ինքնորոշման իրաւունքի միջազգային սկզբունքի արծարծումը պէտք է վերադարձնել քարոզչաքաղաքական դաշտ եւ ամէն պահանջ կամ աշխատանքային թիրախային ծրագիր մշակել անպայման այս սկզբունքի աներերութեան վրայ:

ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի լուծարումը չի նշանակեր չեղարկում միջազգային այս սկզբունքին, որուն հիման վրայ պէտք է վերստին արծարծուի Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան խնդիրը:

Այդ իրաւունքները քանի մը ուղղութիւն ունին այժմէական կարգով:

1.- Արցախի ռազմագերիներու եւ առեւանգուած ու պատանդառուած ղեկավարութեան ազատ արձակում:

2.- Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձի իրաւունքի միջազգային երաշխաւորութեան նոր գործիքակազմերու ճշդում:

3.- Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանման միջազգային երաշխիքներու եւ ներգրաւուածութեան գործիքակազմերու ճշդում:

Այստեղ աւելի քան հրամայական է Արցախի պետական հաստատութիւններու պահպանումը: Արցախի Հանրապետութեան լուծարման հրամանագիրը չեղարկուած է: Արցախի խորհրդարանը, ըստ Արցախի Սահմանադրութեան, իրաւական եղանակները գտած է իր ընտրած ղեկավարութեան օրինականութիւնը պահպանելու:

Արցախի պետութեան ներկայացուցչութիւնը ուրեմն, դարձեալ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ, ինքնորոշուած Արցախի ժողովուրդի կամքով ընտրուած եւ օրինականութիւն վայելող մարմին է, որ լիազօրութիւն ունի Արցախի իրաւունքներու պաշտպանութեան հետամուտ ըլլալու:

Այս իրաւունքի ընդգծումը չի բացատրուիր միայն այն իրականութեամբ, որ Երեւանը հրաժարած է Արցախի իրաւունքներու վերականգնման առաջադրանքներէն, այլ կ՛ապահովէ Արցախի պետութեան ներկայացուցիչներուն ճանաչում Արցախի իրաւունքները հետապնդելու:

Ահա այստեղ է, որ Արցախի պետութեան ներկայացուցչութիւնը եւ սփիւռքեան հասարակական կազմակերպութիւնները պիտի գերլարեն իրենց ճիգերը` առաջնահերթութիւններով նշուած ուղղութիւններուն ընդառաջ աշխատելու:

Զուիցերիոյ խորհրդարանին մէջ եղած աշխատանքները որոշ նախադրեալներ ապահովեցին այս առումով: Ճիշդ է, որ ճանապարհը բարդ է եւ միշտ չէ, որ անմիջական արդիւնքներ պիտի գրանցուին: Մանաւանդ որ Երեւանը յայտարարած է, որ չունի նման առաջադրանքներ, իսկ Պաքուն պիտի փորձէ տապալել բոլոր փորձերը, մանաւանդ առոչինչ յայտարարելու ինքնորոշման իրաւունքը:

Ինքնորոշումը ամէն բանէ առաջ Արցախի պետութեան ներկայացուցիչներու ճանաչումին սատարող միջազգային սկզբունք է. իսկ ինքնորոշուած Արցախի ներկայացուցիչները սփիւռքի օժանդակութեամբ քայլ առ քայլ պիտի երթան Արցախի եւ Արցախի ժողովուրդի իրաւունքներու վերականգնումը առաջադրող ճանապարհէն: Ինքնորոշման իրաւունքի իրականացման պահանջներով:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Վերադարձ Արցախ լինելու է. հանրահավաք ն

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի Անկախության

02 Սեպտեմբեր 2025
Այս վարչախմբի մատուցածը ոչ թե խաղաղութ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

02 Սեպտեմբեր 2025
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապա

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը․ կոչ

02 Սեպտեմբեր 2025
Արմեն Ռուստամյանն ընդունել է Կոնստանտի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն սեպտեմբերի 1-ին ընդունել է «Արցախ

02 Սեպտեմբեր 2025
Արցախի հակամարտությունը չի լուծվել. վե

«Հակամարտությունը չի լուծվել, այն ունի նոր ձեռքբերված բաղադրիչներ։ Առաջացել է

02 Սեպտեմբեր 2025
Երևանի և Բաքվի միջև սպառնալիքի տակ ստո

Ադրբեջանը ուժ է կիրառել նաև Հայաստանի նկատմամբ. «Արցախ. չլուծված հակամարտությ

02 Սեպտեմբեր 2025
Մենք այստեղ ենք՝ հստակ ասելու, որ Արցա

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բացման խոսքը «Ա

02 Սեպտեմբեր 2025
ԱՀ ԱԺ հայտարարությունը Լեռնային Ղարաբա

Սիրելի' հայրենակիցներ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբ

02 Սեպտեմբեր 2025
Խմբագրական. Ինքնորոշման Իրաւունքի Առան

(Արցախի Անկախութեան Օրուան Առիթով) Ներկայ պահու դրութեամբ, երբ Երեւանը ընդհա

02 Սեպտեմբեր 2025
«Միասնութեան հանրահաւաք»ին հորիզոնները

Սարգիս Մահսէրէճեան 2 Սեպտեմբերին, Երեւանի Ազատութեան հրապարակին վրայ նախատե

02 Սեպտեմբեր 2025
Ինչպիսին կլինի մեր ապագան եթե Նիկոլի ի

Այս հոդվածով ցանկանում եմ ներկայացնել, թե ինչ է սպասվում մեր երկրին և մեզ բոլո

02 Սեպտեմբեր 2025
Փաշինյանը միանում է Էրդողանին՝ Հայոց ց

Վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկում ծավալվեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպ

01 Սեպտեմբեր 2025
Փաշինյանը պատրաստ չէ ազատ, արդար, թափա

Եթե սկզբից փողոց չկա, ճնշում չկա, իմփիչմենթ չի լինի, առանց ճնշման ՔՊ 18 պատգամ

01 Սեպտեմբեր 2025
Նախաստորագրված փաստաթուղթը ապագայի տակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Գ

01 Սեպտեմբեր 2025
Հայաստանը իրական բարեկամ չունի իշխանու

Նիկոլ Փաշինյանը որևէ արգելակ չունի նախաճաշին մի բան ասել, ճաշին հերքել նախաճաշ

01 Սեպտեմբեր 2025
Հայտարարություն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի

Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծար

01 Սեպտեմբեր 2025
Կը գերանցե՞ նք ազգի ներկայի լեղին

Յ. Պալեան Խաղաղութեան հաստատման ծամածռութիւններու հանդիսատես ենք, կ’աղմկենք

01 Սեպտեմբեր 2025
Պաշտոնապես հայտարարում ենք․ Արարատ Միր

Ս․թ․ օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հարցազրույ

01 Սեպտեմբեր 2025
Հայաստանը «միջանցքների պատերազմի» թատե

Ադրբեջանում աճում են հակառուսական տրամադրությունները, և դժվար չէ կանխատեսել, ո

01 Սեպտեմբեր 2025
Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը այց էր կատարել Ամերիկայի Միացյալ Նա

01 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company