Արմեն Ռուստամյանն ընդունել է Կոնստանտինոս Էֆստաֆիուին և Լարս Պատրիկ Բերգին
02 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն սեպտեմբերի 1-ին ընդունել է «Արցախ․ չկարգավորված հակամարտություն․ վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆստաֆիուին և գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի, արցախահայության հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ։