Միակողմանի զիջումներով խաղաղություն չի լինում
03 Սեպտեմբեր 2025
Կարճատեւ այցով Լիբանանում գտնվելու օրերին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գլենդելեի համալսարանի դասախոս Տարոն Տեր-Խաչատուրյանը հյուրընկալվել է «Վանա Ձայն» ռադիոկայանի «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարին:
Հարցազրույցի հիմնական թեման՝ հայությանն ու Հայաստանի շուրջ մտահոգություններն են:
Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրվան, որը ժամանակին համայն հայության համար հաղթանակի խորհրդանիշ էր, հպարտության աղբյուր:
Խոսվել է նաեւ վաշինգտոնյան զիջողական հանաձայնագրերի, հայ-թուրքական հարբերությունների, արցախահայության՝ իրենց հայրենական օջախներ վերադարձի իրավունքի եւ այլ հարցերի մասին:
Դիմելով արցախահայությանը՝ Տարոն Տեր-Խաչատուրյան ասել է. «Մնացեք Հայաստանում: Պահեք ձեր արմատները Հայաստանում: Վերադարձի հավատքը կանգուն պահեցեք եւ պատրաստվեք այն օրվան երբ հավաքական կերպով պետք է վերադառնաք ձեր երկհազարամյա պապենական հողերը»:
Մանրամասները՝ «Վանա Ձայն»-ի «Հատուկ հարցազրույց»