ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան

Արծվիկ Մինասյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց

19 Սեպտեմբեր 2025

Դատախազի ասածները սուտ դուրս եկան, ցածրակարգ մեղադրանք է

«Սա ոչ միայն վերից վար շինծու գործ է՝ իրավունքի հետ բացարձակ կապ չունեցող, ավելին, մեղադրանքը պարունակում է ձևակերպումներ, որոնք մեղադրանքը ներկայացնողներից, քննչականից սկսած, ավարտված դատախազի առումով մասնագիտական տեսակետից ընդհանրապես չի դիմանում որևէ քննադատության։ Այդ մարդիկ անգամ չգիտեն նախարարի լիազորությունները»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ եւ պաշտպանության ու բնապահպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի, ինչպես նաեւ՝ Աշոտ Գրիգորյանի, Լևոն Բարսեղյանի, Բենիամին Ղալեչյանի եւ Էդգար Գրիգորյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, ԱԺ-ն բավարարել էր Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը ։

Գործի նախաքննությունն օրերս ավարտվել էր եւ ուղարկվել դատարան։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է Սեւանի ափին ապօրինի դղյակ կառուցելու մեջ, իսկ Արծվիկ Մինասյանը՝ ապօրինի շինարարության թույլտվություն տալու մեջ։ Երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, կատարվողը համարում են քաղաքական հետապնդում։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ դատախազն ԱԺ-ում ակնհայտ կեղծ ու սուտ տեղեկություններ էր հրապարակել․ «Այն մեղադրանքները, որոնք իմ հասցեին են հնչել, ոչ միայն իրականության, այլև իրավունքի հետ առնչություն չունեն։ Այդ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է ազգային պարկը և այն գոտին, որտեղ հանգ գոտիների շրջանակում իրականացվում են կառուցապատումներ»։

Արծվիկ Մինասյանն իր դեմ ներկայացված մեղադրանքը ցածրակարգ համարեց ու նշեց․ «Նպատակը մեկն է՝ փորձել վարկաբեկել մարդկանց։ Նման մեղադրանք այսօր կարող են առաջադրել ցանկացած պետական աշխատողի։ Գործողություն անես, մեղադրանք է առաջադրվում, չանես մեղադրանք է առաջադրվում, գործողություններ անես ի շահ պետության, շրջակա միջավայրի և ի շահ Սևանի, էլի մեղադրանք է առաջադրվում։ Կամ հանձնարարություն է ստացել, կամ գլխավոր դատախազն ինքն է որոշել ինչ-որ ծառայություն մատուցի քաղաքական իշխանությանը և նման ցածրակարգ մեղադրանքով փորձում է մարդկանց մոտ պատկերացում, տպավորություն ստեղծել։ Իրենք բոլորը ոչ միայն ներողություն են խնդրելու իրենց ապօրինի գործողությունների համար, այլև իրենք պետք է պատասխանատվություն կրեն այս ամենի համար։ Եթե դա չլինի հայկական արդարադատության մեջ, կլինի եվրոպական արդարադատության մեջ»։

Հարցին՝ սա կարելի՞ է դիտարկել՝ որպես ճնշում ընդդիմադիր գործիչների նկատմամբ, Արծվիկ Մինասյանն այսպես պատասխանեց․ «Մեղադրանքը ներկայացված է ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության քարտուղարին ու ղեկավարին։ Զուգահեռ իրականացվում է արագացված ազատությունից զրկելու օպերացիա Արթուր Սարգսյանի նկատմամբ, մեր քաղաքական ակտիվիստների նկատմամբ։ Այս բոլորը և այս շինծու գործերը մեկ սցենարի մեջ են գտնվում»։

Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը որոշեց վերացնել Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Յուն

20 եւ 21 Սեպտեմբեր 2025-ին, Աթէնքի մէջ կայացաւ Հ.Յ.Դաշնակցութեան Յունաստանի կա

22 Սեպտեմբեր 2025
Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ

21 Սեպտեմբեր 2025
Տոնական երթ եւ նորագիրների խոստման արա

Այսօր, Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ՀՅԴ Հայաստա

21 Սեպտեմբեր 2025
Պետք է կանխել թե՛ ներքին, թե՛ արտաքին

«Աշխարհում շատ քիչ ազգեր, ժողովուրդներ կան, որ արիություն են ունեցել եւ որոնց

21 Սեպտեմբեր 2025
Պետությունը մեզ պետք է մեր ինքնություն

Հայաստանի Անկախության 34-ամյակի օրը Երեւանի փողոցներով դեպի Արամ Մանուկյանի ար

21 Սեպտեմբեր 2025
Խմբագրական. Երբ Սեպտեմբերը Անկախութիւն

Մինչեւ 2020 եւ Արցախի պատերազմին սկիզբը, հայութիւնը Սեպտեմբեր ամսուան ընթացքին

21 Սեպտեմբեր 2025
Հռչակագիրն ու Սահմանադրութիւնը հիմ իսկ

Սարգիս Մահսէրէճեան Երնէ՜կ, թե այս Նոր տարին Ազատ շընչէր Հայաստան, Եւ շուրջ

21 Սեպտեմբեր 2025
Խմբագրական. ՄԵՐ 25,000-ՐԴԸ

«ԱԼԻՔ»-ի 40-ամեակին նւիրւած բացառիկ թւի խմբագրականում, թերթիս այն օրերի գլխաւո

21 Սեպտեմբեր 2025
Մեզ կը միաւորէ ինչ որ բաժնեց

Բառախաղ չէ։ Մեզ՝ հայերուս ի՛նչը բաժնեց։ Մեզ բաժնեցին թշնամիները, հուրով-սո

20 Սեպտեմբեր 2025
Տոնական երթ՝ նվիրված Հայաստանի Անկախու

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ՀՅԴ Հայաստանի երիտ

20 Սեպտեմբեր 2025
Սահման Խախտելը Արդարացում Չունի

Ս. Մահսէրէճեան Աշխարհի լրատու աղբիւրները՝ Եւրոպայէն մինչեւ ամերիկեան ու ծայ

20 Սեպտեմբեր 2025
Խմբագրական. Իրական Անկախութեան Ընտրարշ

Պաշտօնապէս ձեւակերպուած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրը ըստ էութեան հ

20 Սեպտեմբեր 2025
Արծվիկ Մինասյանի բացակայելու արգելք խա

Դատախազի ասածները սուտ դուրս եկան, ցածրակարգ մեղադրանք է «Սա ոչ միայն վերից

19 Սեպտեմբեր 2025
Ի խնդիր «Հայրենադարձութեան» տեսլականի

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 34-րդ ­տա­րե­դար­ձի սե­մին

19 Սեպտեմբեր 2025
«Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մ

Կոնգրեսականներ Դինա Տիտուսը և Գուս Բիլիրակիսը ներկայացրել են «Ադրբեջանի պատժամ

19 Սեպտեմբեր 2025
Արցախի հայաթափման պատասխանատուն անձամբ

Արցախի ամբողջական հայաթափումից երկու տարի անց, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Եռաբլո

19 Սեպտեմբեր 2025
Սեպտեմբերի 19-ը՝ Արցախի Հանրապետության

Ողջ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնար

19 Սեպտեմբեր 2025
Մեր խորհրդանշանները մեր ժողովրդի ինքնո

Սեպտեմբերի 18-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Արևմտահայոց հ

19 Սեպտեմբեր 2025
Լիբանանի վարժարաններում սովորեցնում են

Ազգային պատկերները հեռացնելը մեկ նպատակ ունի՝ փոխել ամբողջ հայության անցյալը։

19 Սեպտեմբեր 2025
Ձախողուած Խոստումներն ու Ձախորդած Ար

Այն, որ Թրամփը (թէպէտ ինչ որ տեղ իրաւացիօրէն) օրնիբուն դատափետում է իր նախորդի

19 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company