ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան

Արծվիկ Մինասյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց

19 Սեպտեմբեր 2025

Դատախազի ասածները սուտ դուրս եկան, ցածրակարգ մեղադրանք է

«Սա ոչ միայն վերից վար շինծու գործ է՝ իրավունքի հետ բացարձակ կապ չունեցող, ավելին, մեղադրանքը պարունակում է ձևակերպումներ, որոնք մեղադրանքը ներկայացնողներից, քննչականից սկսած, ավարտված դատախազի առումով մասնագիտական տեսակետից ընդհանրապես չի դիմանում որևէ քննադատության։ Այդ մարդիկ անգամ չգիտեն նախարարի լիազորությունները»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ եւ պաշտպանության ու բնապահպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի, ինչպես նաեւ՝ Աշոտ Գրիգորյանի, Լևոն Բարսեղյանի, Բենիամին Ղալեչյանի եւ Էդգար Գրիգորյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, ԱԺ-ն բավարարել էր Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը ։

Գործի նախաքննությունն օրերս ավարտվել էր եւ ուղարկվել դատարան։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է Սեւանի ափին ապօրինի դղյակ կառուցելու մեջ, իսկ Արծվիկ Մինասյանը՝ ապօրինի շինարարության թույլտվություն տալու մեջ։ Երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, կատարվողը համարում են քաղաքական հետապնդում։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ դատախազն ԱԺ-ում ակնհայտ կեղծ ու սուտ տեղեկություններ էր հրապարակել․ «Այն մեղադրանքները, որոնք իմ հասցեին են հնչել, ոչ միայն իրականության, այլև իրավունքի հետ առնչություն չունեն։ Այդ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է ազգային պարկը և այն գոտին, որտեղ հանգ գոտիների շրջանակում իրականացվում են կառուցապատումներ»։

Արծվիկ Մինասյանն իր դեմ ներկայացված մեղադրանքը ցածրակարգ համարեց ու նշեց․ «Նպատակը մեկն է՝ փորձել վարկաբեկել մարդկանց։ Նման մեղադրանք այսօր կարող են առաջադրել ցանկացած պետական աշխատողի։ Գործողություն անես, մեղադրանք է առաջադրվում, չանես մեղադրանք է առաջադրվում, գործողություններ անես ի շահ պետության, շրջակա միջավայրի և ի շահ Սևանի, էլի մեղադրանք է առաջադրվում։ Կամ հանձնարարություն է ստացել, կամ գլխավոր դատախազն ինքն է որոշել ինչ-որ ծառայություն մատուցի քաղաքական իշխանությանը և նման ցածրակարգ մեղադրանքով փորձում է մարդկանց մոտ պատկերացում, տպավորություն ստեղծել։ Իրենք բոլորը ոչ միայն ներողություն են խնդրելու իրենց ապօրինի գործողությունների համար, այլև իրենք պետք է պատասխանատվություն կրեն այս ամենի համար։ Եթե դա չլինի հայկական արդարադատության մեջ, կլինի եվրոպական արդարադատության մեջ»։

Հարցին՝ սա կարելի՞ է դիտարկել՝ որպես ճնշում ընդդիմադիր գործիչների նկատմամբ, Արծվիկ Մինասյանն այսպես պատասխանեց․ «Մեղադրանքը ներկայացված է ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության քարտուղարին ու ղեկավարին։ Զուգահեռ իրականացվում է արագացված ազատությունից զրկելու օպերացիա Արթուր Սարգսյանի նկատմամբ, մեր քաղաքական ակտիվիստների նկատմամբ։ Այս բոլորը և այս շինծու գործերը մեկ սցենարի մեջ են գտնվում»։

Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը որոշեց վերացնել Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company