ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական.«Զանգեզուրի միջա՞նցք», թէ՞ «Թրամփի ուղի». Փաշինեանի յայտարարութեան հայեցակարգային սխալը եւ դրա վտանգաւոր հետեւանքները

02 Հոկտեմբեր 2025

Վերջին շրջանում, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդութեամբ նախաստորագրւած փաստաթղթի առիթով Նիկոլ Փաշինեանի տարաբնոյթ յայտարարութիւնները դարձել են հայկական քաղաքական արենայի դիսկուրսի կարեւոր թեմաներից։ Մասնաւորապէս, ՀՀ ԱԺ ամբիոնից նրա՝ «Զանգեզուրի միջանցք» անւանման վերաբերեալ արտայայտած դիրքորոշումը եւ այս մասին՝ «թեման փակւած է» ձեւակերպումը զայրոյթ եւ մտահոգութիւն են առաջացրել փորձագիտական, ինչպէս նաեւ հանրութեան որոշակի շրջանում։

Փաշինեանը երէկ յայտարարեց, որ ադրբեջանաթուրքական ալիանսի կողմից օգտագործւող «Զանգեզուրի միջանցք» անւանումն այսուհետ կապւած չէ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի հետ, եւ որ ինքը նախընտրում է, որ այն կոչւի «Թրամփի ուղի» (TRIPP)՝ այնպէս, ինչպէս նշւած է նախաստորագրւած փաստաթղթում։

Ակնյայտ է, որ նա փորձում է այս կերպ ցոյց տալ, որ այդ հարցն իր համար վերջնական լուծում է ստացել՝ որպէս ապագայ «խաղաղութեան» հիմնաքար։ Սակայն, փաստն այն է, որ նրա այս, եւ նմանատիպ միւս յայտարարութիւններն առկայ իրականութեան հետ անհամապատասխան են եւ յղի քաղաքական չափազանց վտանգաւոր հետեւանքներով։

Այս համատքստում անհրաժեշտ է հաշւի առնել այն հանգամանքը, որ իրադարձութիւնների ընթացքը յուշում է, այն մասին, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապւած բոլոր ահազանգող պնդումները միանշանակ իրականութիւն են: 44-օրեայ պատերազմից յետոյ, թուրք-ադրբեջանական շահերը յստակօրէն ուղղւած են ՀՀ ինքնիշխան տարածքի կոտորակմանը եւ Սիւնիքի մարզի բռնազաւթմանը։ «Զանգեզուրի միջանցք» անւանումը ոչ միայն նշանաւորում է այդ նկրտումները, այլեւ միջազգային հարթակներում հող է նախապատրաստում ապագայ հնարաւոր զարգացումների համար։

Օգոստոսի 8-ին հետեւած ժամանակահատւածում, Փաշինեանի ջանքերն ուղղւած են եղել հանրութեանը համոզելու, որ այսպէս կոչւած TRIPP-ը ոչ թէ միջանցք է, այլ՝ կարեւորագոյն տրանսպորտային, տարանցիկ հանգոյց, որը կոչւած է տարածշրջանային կապուղիների ապաշրջափակմանն ու Հայաստանի համար «խաղաղութեան» ապահովմանը: Բայց, իրականում, Փաշինեանը համաձայնել է հէնց միջանցքին՝ երկրի տարածքի որոշակի հատւածի վրայ ՀՀ ինքնիշխանութեան մասնակի կորստին:

Միջանցք կոչւածի հետ կապւած Փաշինեանի յայտարարութիւնները միանշանակ խաբէութիւն են, հանրային կարծիքը շեղելու եւ բթացնելու ակնյայտ փորձ: Նրա վերջին յայտարարութիւնն էլ այդ ժանրից է: Նա փորձում է հանրութեան համոզել, որ եթէ ինչ-որ բան չանւանես իր իրական անունով, ապա այն կը դադարի գոյութիւն ունենալուց: Պարզ մանիպուլացիա:

Որոշակիօրէն ինչ վերաբերում է Փաշինեանի վերջին յայտարարութեանը, պէտք է նշել, որ ՀՀ ազգային անվտանգութեան տեսանկիւնից նման լղոզւած յայտարարութիւնը խիստ վտանգաւոր է: Այն կասկածի տակ է դնում ՀՀ տարածքային ամբողջականութեան նկատմամբ գործող կառավարութեան յանձնառութիւնը, չէզոքացնում է Հայաստանի ազգային շահերը՝ թշնամուն տալով այն բանակցային գործընթացում որպէս զէնք օգտագործելու հնարաւորութիւն:

Փաշինեանի այս յայտարարութիւնը /ինչպէս նրա նախորդ բոլոր յայտարարութիւնները/ վտանգաւոր նախադէպ է ստեղծում՝ ի ցոյց դնելով, որ նւազագոյն ճնշման դէպքում անգամ հայկական կողմը կարող է զիջել ոչ միայն դիրքերը, այլեւ անուղղակիօրէն դրան համապատասխանեցնել իր դիւանագիտական լեկսիկոնը:

Այս համատեքստում կարեւոր է հասկանալ, որ խաղաղութիւն նշանակում է ամէն գնով պաշտպանել երկրի տարածքային ամբողջականութիւնը եւ չյանձնւել թշնամու անտրամաբանական եւ առաւելապաշտական պահանջներին՝ հանրութեանը մանիպուլացնելով քարոզչական սնանկ խաղերով։ Փաստ է, որ կայուն եւ արժանապատիւ խաղաղութիւնը հնարաւոր է միայն իրատեսական մօտեցումների եւ ուժեղ դիրքերից բանակցելու շնորհիւ։ Հանգամանք, որից մղոններով հեռու են ՀՀ գործող իշխանութիւնները:

Նիկոլ Փաշինեանի այս եւ նմանատիպ այլ յայտարարութիւնները ոչ թէ խաղաղութեան հաստատմանն ուղղւած ազդանշաններ են, այլ՝ փախուստ իրականութիւնից՝ խնդրի լղոզում, որը ոչ միայն չի նւազեցնում առկայ գոյաբանական բնոյթի սպառնալիքներն ու մարտահրաւէրները, այլ, ընդհակառակը, խոչընդոտում է դրանց արդիւնաւէտ եւ վերջնական լուծմանը։

Այս լրջագոյն սպառնալիքներին եւ մարտահրաւէրներին դէմ-յանդիման Հայաստանը պարտաւոր է թոյլ չտալ նման հայեցակարգային սխալ եւ չխզել իր պատմական, իրաւական ու քաղաքական կապերը Սիւնիքի հետ եւ կտրուկ ու միանշանակ մերժել թշնամու բոլոր այն փորձերը, որոնք նպատակ ունեն Հայոց աշխարհի հարաւային դարպասը ներկայացնել որպէս միջանցք՝ իր շահերին ծառայելու համար՝ գիտակցելով, որ միայն այդպէս է հնարաւոր ապահովել իրական խաղաղութիւն:

Հայաստանի ներկայ եւ ապագայ անվտանգային մթնոլորտի ամրապնդման համար օրակարգային առաջնահերթ անհրաժեշտութիւն են ազգային միասնութիւնը, ազգային շահերից բխող ճշգրիտ քաղաքականութեան եւ յստակ ռազմավարութեան որդեգրումն անկախ արտաքին ճնշումներից՝ ՀՀ տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան պաշտպանութեան համար։ Այլապէս խնդիրների լղոզումը, դրանք ծուռ հայելիում հանրութեանը հրամցնելու ձախաւեր փորձերը ծառայելու են միայն թշնամական շահերի առաջ մղմանը:

Սա է լերկ իրականութիւնը, որից խուսափել չենք կարող:

«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ընկան հերոսաբար ու հավատով․ այսօր Վարն

44-օրա գոյապայքարի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը՝ պատերազմի

06 Հոկտեմբեր 2025
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

06 Հոկտեմբեր 2025
Արցախցիների վերադարձի հարցը և Ադրբեջան

Արցախցիների բռնի տեղահանությունը 2023 թվականի սեպտեմբերին դարձավ Հարավային Կով

06 Հոկտեմբեր 2025
Արցախահայությունը իր բնօրրանը վերադառն

Ինչո՞ւ են լռում արցախցիները, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախ վերադարձի անհն

04 Հոկտեմբեր 2025
Թուրքիան Դէպի Հարաւային Ամերիկա. «Լոս

Էրտողան՝ Վենեզուելա այցելութեան ընթացքին Գէորգ Եագուպեան Թուրքիան իբրեւ որ

04 Հոկտեմբեր 2025
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբն ողջուն

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբն ողջունում է Թրամփի յանձնառութիւնը՝ վերադարձնել

04 Հոկտեմբեր 2025
Դաշնակցության դեմ Փաշինյանի մղած պայ

«Հայ Յեղափոխական Դաշնակցության դեմ Նիկոլ Փաշինյանի մղած պայքարը տեղավորվում է

03 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջա

03 Հոկտեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյա

03 Հոկտեմբեր 2025
Թոշակների, նպաստների և նվազագույն աշխա

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Պոպուլիստակա

03 Հոկտեմբեր 2025
Ինքնութեան յենասիւնը՝ մշակոյթը…

Ինքնութեան մասին յաճախ կը խօսուի։ Մշակոյթին մասին՝ նոյնպէս։ Կ՚արժէ, սակայն, մտ

03 Հոկտեմբեր 2025
Քարոզչական ձեռնածությունը իշխանության

Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը բազմաթիվ տեսանյութեր ու հրապարակումներ ե

03 Հոկտեմբեր 2025
Խմբագրական.«Զանգեզուրի միջա՞նցք», թէ՞

Վերջին շրջանում, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդութեամբ նախաստորագրւած

02 Հոկտեմբեր 2025
Հին գաղութարարը՝ երէկ եւ այսօր…

Ա- Գաղութարար ծեր աղւէս՝ Անգլիան մերթ ընդ մերթ դրդելով արաբական որոշակի երկրնե

02 Հոկտեմբեր 2025
Արցախ վերադարձի օրակարգը` բարի ցանկութ

Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է: Արցախի Հանարապետության

02 Հոկտեմբեր 2025
Ալիևի հետ հանդիպումից առաջ Փաշինյանը հ

«Պետք է հասկանալ՝ այս մարդն ինչ է ուզում, ինչ է անում։ Երեկ հերթական ցինիկ հայ

02 Հոկտեմբեր 2025
Ընդդիմադիր գործիչները ԵԽԽՎ Հայաստանի հ

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ընդդիմադիր անդամներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստ

02 Հոկտեմբեր 2025
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

ՔՊ-ն ս.թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ է բերել մի հայ

02 Հոկտեմբեր 2025
Ի Զուր․․ Զանգեզուր եւ Միջանցք

Մարդ որքա՜ն տխմար, ապուշ եւ սահմանափակ ուղեղով պիտի ըլլայ, որ չհասկնայ, թէ ի՞ն

02 Հոկտեմբեր 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ընտրությունը բո

Սեպտեմբեր ամսին Հայաստանի ու Արցախի անկախությունների հռչակումից հետո, մայիսի պ

02 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company