ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Քարոզչական ձեռնածությունը իշխանության ինքնապահպանման երաշխիք (մաս 1)

03 Հոկտեմբեր 2025

Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը բազմաթիվ տեսանյութեր ու հրապարակումներ են ներկայացրել, որոնցում Նիկոլ Փաշինյանը մինչև իշխանության գալը կամ կառավարման առաջին տարիներին ասել է մեկ բան և միանգամայն հակառակն է պնդել իշխանավարման հետագա տարիներին: Այդ հրապարակումները նա չի էլ փորձել ժխտել, քանի որ հնարավոր չէ ժխտել անժխտելին: Մի դեպքում նա փորձել է պատճառաբանել, թե այն ժամանակ ասել է նման բան, որովհետև հայրենասեր է եղել, կամ չէր կարող ճշմարտությունն ասել, որովհետև այն ժամանակ ժողովուրդը չէր ընդունի այն, իսկ այլ դեպքերում փորձել է այլ բացատրություններ մոգոնել իր միանշանակ մտքերի համար: Նրա, այսպես կոչված, հեղափոխական շրջանի խոստումներից ոչ մեկը չի կատարվել, թերևս բացի նրանից, որ իշխանությունից կհեռացնի և պատասխանատվության կենթարկի նախկին իշխանավորներին: Որոշ իմաստով նա այս հարցում նույնիսկ ինքն իրեն է գերազանցել։

Տարիների ընթացքում աշխատանքից ազատվել են ոչ միայն ընդդիմադիր անձինք և ուժերի ներկայացուցիչները, այլև նրանց հարազատները։ Այդպիսով Հայաստանում ձևավորվել է ՔՊ-ական միակուսակցական կենտրոնաձիգ համակարգ, որով սուտ ժողովրդավարները գերազանցել են իրենց բոլոր նախորդներին։ Հիմա, նոր ընտրությունների նախօրյակին, իհարկե նա փորձում է ապացուցել, որ ինքը նույն ժողովրդական տղան է, ով կարող է ազատ շրջել փողոցներում, կամ երթևեկել տրանսպորտով, դատական նորանոր քրեական գործեր հարուցել նախկին պաշտոնյաների դեմ կամ նոր ընթացք հաղորդել իր իշխանության ժամանակահատվածի չափ ձգձգվող քրեական հետապնդումներին, անգամ իր թիմից մեկ-երկու երկրորդական մակարդակի պաշտոնյաների ձերբակալել կաշառակերության և, նույնիսկ, դավաճանության մեղադրանքով, փորձել ապացուցել, թե ինքը չի մոռացել ադրբեջանական գերության մեջ գտնվողներին, կամ արցախցիների հիմնահարցերի մասին: Որքանով նրան կհաջողվի մինչև ընտրություններն ընկած ժամանակահատվածում կրկին խաբել ժողովրդին, վերականգնելով իր «հեղափոխական անկաշառ» իմիջը և վերածել այն նախընտրական դրամագլխի, ժամանակը ցույց կտա:

Երևի ինքն էլ չհավատալով որ իրեն և իր առաջնորդած ուժին կհաջողվի ինչ-ինչ հաջողությունների հասնել ստանձնած պարտավորությունների հարցում, Նիկոլ Փաշինյանը սուտն ու կեղծիքը ի սկզբանե դարձրել է իր գործունեությանը ուղեկցող հիմնական քարոզչական միջոցը:

Ասվածի ակնհայտ ապացույցը ֆեյքերի այն հսկայական բանակն է, որին «թավշյա առաջնորդը» գործի է կոչել իր ղեկավարման առաջին օրերից:

Հարյուրավոր կամ գուցե հազարավոր այս մարդիկ, այլ գործունեության անվան տակ պետական ու մասնավոր զանազան հաստատությունների պատերի ներսում ամեն օր զբաղված են սոցիալական ցանցերով հայհոյելով ազգային ուժերի, իշխանությանը քննադատող մարդկանց՝ զուգահեռաբար գովերգելով իշխանություններին և տարածելով իշխանությանը հաճո սուտ ու կեղծիք: Ընդ որում շատ անգամներ բացահայտվել են այդ կեղծիքներն ու նրանց տարածողները, հեշտությամբ բացահայտվում է, որ նրանք բազմաթիվ այլ անունների և լուսանկարների ներքո գործող սոցիալական ցանցերի կեղծ օգտատերեր են, այնուամենայնիվ, այն, ինչը քաղաքական երկրաշարժ կառաջացներ այլ երկրներում՝ իր տակ խորտակելով գործող իշխանություններին, Հայաստանում հեշտությամբ մարսվում է, և իշխանական ֆեյքերի բանակը հանգիստ շարունակում է իր անբարո, պառակտիչ, հակապետական գործունեությունը: Ես, սակայն այս հանգամանքի վրա չեմ ցանկանում խոսքս կենտրոնացնել, վստահ լինելով, որ փաշինյանական իշխանության օրինաչափ անկումից հետո, երկիրը մաքրելու գործընթացում, պարտադիր է լինելու կեղծիքի այս ինստիտուտի գործունեության հիմնավոր քննությունը:

Այս դեպքում իմ ասելիքը վերաբերելու է հատկապես այն մանիպուլյատիվ թեզերին, որոնց վրա, ըստ էության, իր գործունեության գաղափարաքաղաքական հիմքերն է կառուցել ներկա իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

Փաշինյանի իշխանության գալու և նույնիսկ իշխանությունը պահպանելու թերևս գլխավոր հիմնավորումը եղել է նախկիններին հեռացնելու և նրանց պատասխանատվության ենթարկելու խոստումը: Ինչպես, սակայն ժամանակը բացահայտեց, Նիկոլ Փաշինյանի անհանդուրժողությունը «կոնկրետ նախկինների» նկատմամբ էր, ում հանդեպ Փաշինյանն անձնական տրամադրվածություն ուներ, այլապես կարելի է պաշտոնյաների ու գործարարների մի մեծ ցուցակ կազմել նրանց անուններից, ովքեր բարձր դիրքերի ու հնարավորությունների են տիրապետել դեռևս անկախ Հայաստանի առաջին իշխանությունների օրերից, սակայն դա չխանգարեց ծանրակշիռ տեղ ունենալու փաշինյանական իշխանության համակարգում։

Կարելի է այդ անունների թվարկումը սկսել ներկայումս Հանրապետությունում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանից, ով 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետը, 95 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ինչպես և մի քանի տարի եղել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը: Կարելի է այս շարքում հիշել նաև Գագիկ Ջհանգիրյանին, Անդրանիկ Քոչարյանին, նախկին դատախազ Արթուր Դավթյանին և նախկին խորհրդարանի իշխանական աթոռներից նոր իշխանության խորհրդարանական խմբակցության աթոռներին տեղափոխված մի քանի պատգամավորների, ինչպես նաև Հանրապետությունում ամենաաչքի ընկնող օլիգարխների, որոնք դարձան նոր իշխանության սրտի բիզնեսմենները։ Այս շարքին կարելի է ավելացնել ՀՀՇ-ական իշխանավորների զավակներին և մերձավոր հարազատներին, որոնց, անցյալամերժ վարչապետը, այսօր բարձր պաշտոններ է վստահել։

Իսկ եթե անդրադառնանք մնացած «նորերին» ապա այս շարքից շատերին կգտնենք Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի կողքին, մասնավորապես 2008 թվականի ընտրությունների ժամանակ՝ որպես, այսպես ասած, երիտթև։ Ի դեպ, նոր իշխանության մեջ նախկինների թվարկումը թերևս ավելի ճիշտ կլիներ սկսել հենց Նիկոլ Փաշինյանից, ով 1990-ականների ՀՀՇ-ական «վար ու ցանքի» ժամանակներում «գնդի որդի էր» և իշխանությունների շահերի համար ինքնամոռաց կռիվ էր տալիս մամուլի ճակատում։ Եթե թիմակիցներ ասելով նկատի ենք ունենում դավանած գաղափարախոսությունը, քաղաքական հայացքենրն ու գործելակերպը, այլևս կարիք էլ չկա կենսագրական մանրամասների մեջ խորանալու. Նիկոլ Փաշինյանը ձևավորվել է ՀՀՇ-ի գաղափարաքաղաքական քուրայում, Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին է եղել 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ այնուհետև արևմտամետության և հակաարցախականության վտանգավոր ոլորապտույտով գլորվել է մինչև արտաքին կախումները, մերժել է Արցախյան պահանջատիրությունը և կոսմոպոլիտիզմի ճանապարհով հասել է մինչև ազգային ինքնությունից հրաժարման։

Ինչ վերաբերում է ՔՊ-ական իշխանության բնույթին և որակին, ապա միանշանակորեն կարելի է արձանագրել, որ.

-անցնող 35 տարիների ընթացքում ոչ մի իշխանության օրոք պետական համակարգը չի ունեցել այսքան միակուսակցական բնույթ,
-երբեք իշխանությունը չի եղել այսքան կենտրոնացված մեկ անձի ձեռքում,
-երբեք այսքան խախտված չի եղել իշխանության հավասարակշռությունը՝ խորհրդարանն ու դատական համակարգը այսքան ենթակա չեն եղել կառավարության ղեկավարի կամքին,
-երբեք դատական համակարգն այս չափով չի ծառայել ավտորիտար համակարգին, որպես ընդդիմադիր դաշտի դեմ հաշվեհարդարի կույր գործիք,
– երբեք իշխանության գործունեությունն այսքան անթափանց և գաղտնի չի եղել ժողովրդի համար, երբեք այս չափով չի արհամարհվել ժողովրդի կամքը,
-երբեք հայ մարդն այսքան արհամարհված ու անօգնական չի զգացել իրեն սեփական պետության մեջ,
– պետական համակարգում թալանը, հովանավորչությունը, պաշտոնների և պետական ծրագրերի բաշխումը իշխանական համակարգի և նրա հովանավորյալների միջև, երբեք չի իրականացվել այս չափով ոչ մրցութային և ներթիմային փակ շրջանակի սահմաններում,
-երբեք իշխանությունների գործունեությունն այս չափով ներհասարակական լարվածություն չի ստեղծել և ուղղված չի եղել հասարակության պառակտմանը՝ յուրայինների և ոչ յուրայինների սահմանաբաժանմամբ,
-երբեք այսքան խզված չեն եղել Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները, արցախցիներն ու սփյուռքահայերը այս չափով մերժված չեն եղել Հայաստանի իշխանությունների կողմից,
-մինչև ՔՊ-ական իշխանության գործունեությունը Հայաստանի իշխանությունը երբեք չի վիճարկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առանձնահատուկ դերը հայության ազգային կյանքում, նրա ինքնուրույն կարգավիճակը և գործառույթները երկրում,
-այս իշխանությունից առաջ երբեք որևէ իշխանություն չի հավակնել Հայոց Սուրբ եկեղեցին իրեն ենթարկելու պիղծ և արտաքին թելադրանքից բխող նպատակի,
-միայն այս իշխանությունների օրոք է Հայաստանը կրել նման ծանր պարտություններ և ունեցել նման ծանր տարածքային կորուստներ, ինչը դուրս է բերել պետությունը իր զարգացման հունից և լրջորեն ազդել է Հայաստանի հեռանկարի վրա,
-երբեք արտաքին քաղաքականությունը այս չափով գաղտնի չի եղել ժողովրդից, չի հակասել ժողովրդի տրամադրություններին,
-անկախ Հայաստանում իշխանությունները երբեք այսքան կախյալ չեն եղել արտաքին ուժերից, ինչը լրջորեն ազդել է Հայաստանի ինքնիշխանության վրա,
-երբեք Հայաստանն այսքան միայնակ չի եղել աշխարհաքաղաքական միջավայրում և ստորադասված չի եղել որպես պետություն,
-մինչև ՔՊ-ի կառավարումը երբեք որևէ իշխանություն չէր իրականացրել հայ ժողովրդի պատմական ինքնությունը ոչնչացնելու համակարգված ծրագիր,
– եթե ներկա և նախորդող իշխանությունների միջև կարելի է համեմատություններ անցկացնել պետական համակարգում մի շարք արատավոր երևույթների գոյության հարցում, ապա սրա կողքին Հայաստանի նախորդող որևէ իշխանության ժողովուրդը չի համարել դավաճան, որևէ այլ իշխանություն չի տարել երկիրը գիտակցված պարտությունների և արտաքին ենթակայության։

Այսպիսով, եթե այսօրվա իշխանության և հատկապես նրա առաջնորդի կողմից ժողովրդին վախեցնելու և հեռու վանելու համար որպես խրտվիլակ խաղարկվում է նախկինների ստվերը, ապա արդեն ակնհայտ է, որ երիտասարդ ժողովրդավարների իշխանությունը բոլոր ուղղություններով գերազանցել է նախորդներին և դեռ մի բան էլ ավելի։ Դատական համակարգն իրեն քննադատողների դեմ որպես պատժիչ գործիք գործածող իշխանությունն անցնող 7 տարիների ընթացքում բազմաթիվ աղմկոտ քրեական գործեր է հարուցել՝ նախ, որպես դատավճիռ, հայտարարել է կատարված հանցանքի մասին, ապա մարդկանց ինչ որ ժամանակ մեկուսացնելուց հետո սուս-փուս ազատ է արձակել։ Իսկ նախկին ղեկավարների դեմ դատական գործընթացները շարունակվում են անվերջանալի սերիալների նման։ Նոր ընտրությունների նախաշեմին խաղարկվում են նոր սերիալներ՝ բռնի իշխանափոխության սցենարով։

Իշխանափոխությունից անցել է 7 տարի, նորերը վաղուց պետք է կոնկրետ գործերով ապացուցեին, թե իրենք ինչքան տարբեր են և ինչքան լավն են, բայց նրանք դեռ ճգնում են ապացուցել, թե նախկիններն ինչքան վատն են։

Վատի ու լավի, թալանչիների և ազնիվների թեմային առնչվող այսպիսի մի փաստ. նախորդող երեք իշխանություններն ավելի քան 25 տարիների ընթացքում կուտակել են 6,5 միլիարդ դոլարի արտաքին պարտք, իսկ ՔՊ-ականները 7 տարում վերցրել են ավելի քան 8 միլիարդ դոլարի պարտք։ Նախկինների օրոք գրեթե ամբողջովին վերականգնվել է աղետի գոտին, հիմնանորոգվել են Հանրապետության բոլոր մայրուղիներն ու հարակից բազմաթիվ ճանապարհներ, կառուցվել են կամուրջներ, թունել, դպրոցներ, ջրագծեր, վերանորոգվել են մշակույթի բոլոր հայտնի կառույցները, և այլն։ Ազնիվների և անկաշառների նոր իշխանությունը կարո՞ղ է ասել, թե ինչի վրա է ծախսել յուրաքանչյուր տարի վերցրած 1 միլիարդ դոլարի վարկը։

Նոր իշխանությունը կարո՞ղ է տեղեկացնել, թե ինչ վախճան ունեցան Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից սպանված կնոջ գործը, գնդապետին քարերով սպանողների ճակատագիրը, խայտառակ պայմանների մեջ հրդեհի զոհ դարձած զինվորների հարցով քրեական գործը և տարիներով ձգձգվող 2020 թվականի պատերազմում պարտության մեղավորների փնտրտուքը։

Իհարկե նկատի չունենալով, որ արդեն իսկ Ալիևն ու Փաշինյանը գտել են քավության նոխազներին և դատում են այն օրերի հայ ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մեկը Բաքվում, մյուսը՝ Երևանում։

Ցանկանալով խոսել այն ստի ու կեղծիքի մասին, որի վրա հիմնված է այսօրվա իշխանությունը, նախ ներկայացվեց, այսպես կոչված, «Նախկինների» հետ կապված քաղաքաքարոզչական այն մանիպուլյացիան, որի շահարկմամբ ՔՊ-ական բախտախնդիրները հասել են իշխանության և փորձում են պահպանել այդ իշխանությունը։ Բայց սա բազում թեզերից միայն մեկն է, հաջորդիվ կխոսեմ մյուսների մասին։

Արտաշես Շահբազյան
«Դրօշակ» թիվ 9, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company