ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ընտրությունը բոլորինս ու յուրաքանչյուրինս է

02 Հոկտեմբեր 2025

Սեպտեմբեր ամսին Հայաստանի ու Արցախի անկախությունների հռչակումից հետո, մայիսի պես, այս ամիսն էլ հայության համար դարձավ հաղթանակների ամիս։ Անհնար էր պատկերցնելը, որ մոտ երեք տասնամյակ տևած այս իրողությունից հետո սեպտեմբերը կվերածվի մեր պարտության ու ողբերգության ժամանակահատվածի։ Եվ այդ անհնարինը հնարավոր դարձավ հայոց պետականությունների անառիկ բերդը թշնամու հինգերորդ շարասյան կողմից ներսից հանձնելու միջոցով։ Չկա այսօր Արցախի պետականությունը, հայության բնօրրանն ամբողջովին հայաթափված է, իսկ Հայաստանը գտնվում է դարավոր և ցեղասպան թշնամիների ազդեցության տակ, ու ապրում է իր ինքնիշխանության ու տարածքային կորուստների ժամանակաշրջանը։

Սույն թվականի սեպտեմբերի 2-ն, Արցախի անկախացման պատմական օրը, գումարվեց ՀՅ Դաշնակցության կազմակերպած «Վերադարձ․ Արցախ լինելո՛ւ է» խորագրով միջազգային գիտաժողովը։ Նույն օրվա երեկոյան «Ազատության հրապարակում» տեղի ունեցավ դարձյալ Դաշնակցության կազմակերպած հանրահավաք՝ նվիրված Արցախի անկախության օրվան։ ՀՀ այսօրվա իշխանավորները ոչ միայն պատմական այս իրադարձությանը պատշաճորեն չարձագանքեցին, այլև սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և հայաթափման ողբերգական իրադարձությանը։ Եվ հակառակը, ՔՊ-ականները քննադատելով սեպտեմբերի 2-ի իրադարձությունները, միաժամանակ հրճվանքով գրում էին, թե քիչ մարդ է մասնակցել հանրահավաքին։ Եթե չճանաչեիք այսօրվա ազգային ողբերգությունների հեղինակներին պետք է հարցնեինք ինքներս մեզ՝ «ովքե՞ր են սրանք»։ Իսկապես էլ՝ ովքե՞ր են սրանք, որ այսքան անհաղորդ են իրենց ծնած ժողովրդի վշտերին, հույզերին ու ձգտումներին, թեև հանուն իշխանական աթոռների պահպանման պատրաստ են օրը տաս անգամ կռանալ ժողովրդի առաջ։

Ովքե՞ր են սրանք, որ ոչ մի անգամ չմտահոգվեցին, չհուզվեցին Արցախի կորստի համար, 5․000 նահատակված հայորդիների համար, ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքների այսօրվա օկուպացիայի համար։ Ովքե՞ր են սրանք, որ որպես պետականության և ժողովրդի համար պատասխանատու համահայկական իշխանություն Արցախի ողբերգությունից հետո միջազգային ատյաններում ոչինչ չձեռնարկեցին ադրբեջանաթուրքական ցեղասպանության հարցով, բացարձակապես անտարբեր են Բաքվում դատական դաժան գործընթացի մեջ գտնվող հայ ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի համար և ընդհակառակը՝ կատաղորեն պայքարում են Արցախի դատը հետապնդել ցանկացող արցախցիների, հայկական զանազան կազմակերպությունների դեմ, հետապնդում են Արցախ ղեկավարությանը, իսկ 1700 ամյա ազգային եկեղեցու դեմ այնպիսի ճնշումներ ու հետապնդում են իրականացնում, որպիսիք տեղի են ունեցել միայն 1930-ականներին։ Ովքե՞ր են սրանք՝ հարցը թերևս հռետորական իմաստ ունի, որովհետև եթե ՔՊ-ականների կենսագրությանը նայենք, նման հարցը կկորցնի իր իմաստը։

Ճիշտ սրանց պես ու ճիշտ 100 տարի առաջ օտարության մեջ կամ օտար հոսանքների ազդեցությամբ հայ երիտասարդության մի հատված այնքան կտրվեց իր ժողովրդից և նրա պատմական ինքնությունից, որ օտար մեծադղորդ գաղափարներն ու օտարի շահերը գերակա նկատեցին սեփական ժողովրդի շահերից, վերածվեցին սեփական երկրի և ժողովրդի դահիճների։ Այսօրվա երիտբոլշևիկները կամ կոսմոպոլիտները նույնքան հեռու են, նույնքան անտարբեր և նույնքան թշնամի են սեփական պատմական ինքնության հանդեպ։ Երբեմն պարզ հայ մարդը զարմանում է, թե ինչո՞ւ է ծավալվել այս թշնամանքը ազգային եկեղեցու դեմ, ի՞նչ իմաստ ունի Արարատ երևույթը մոռացնել տալու մտասևեռումը, ինչո՞ւ են բոլոր մակարդակի կրթական ծրագրերից կրճատվում և դուրս բերվում ազգային և ինքնության անձնագիր հանդիսացող թեմաներն ու անունները, ինչո՞ւ է հանկարծ Հայոց այբենարանից անհետանում Մեսրոպ Մաշտոցի նկարը։ Երբ այս և ոչ պակաս ծանրակշիռ այլ փաստերը դիտարկում ես տրամաբանական մեկ շղթայի մեջ այդ ժամանակ է երևակվում ճշմարտությունն իր ողջ նենգ և սպառնալից պատկերով։

Վերջերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը, որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Ի՞նչ է իրականում սա նշանակում։ Սա նախ և առաջ նշանակում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը հրաժարվում է Երրորդ Հանրապետության ողջ ժառանգությունից՝ նրա արժեքներից, ձեռքբերումներից, նպատակներից, պետական կարգը կազմող բաղկացուցիչներից։ Սա իր հերթին նշանակում է ամբողջովին ջնջել Արցախի էջը և նրա հետ կապված բոլոր խնդիրները, վերանայել պետական կարգը՝ հրաժարվելով գործող հռչակագրից, Սահմանադրությունից, Հայաստանի ինքնիշխանությունը կազմող կռվաններից, Ազգային եկեղեցու տեղից և դերից, հայրենասիրական իդեալներից ու այն բնորոշող պատմական-մշակութային արժեքներից ու այս բոլորը վերանայել համապատասխանեցնելով Հայաստանի իշխանություններին ուղղորդող արևմտյան ուժերի և, մասնավորապես, թուրքադրբեջանական պահանջներին։

Եթե անդրադառնանք, թե ինչերից է հրաժարվել ու հրաժարվում Հայաստանի իշխանությունը և ինչը ինչ կերպ է փորձում փոփոխել, ակնհայտ կդառնա, որ մեր վերլուծությունն ու գնահատականը չափազանցված չեն։ Իսկ եթե ավելի կոնկերտ բնորոշենք, թե ինչ է անում և ինչ է դեռ պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանն իր օտարահպատակ կոսմոպոլիտ ուժի հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանում տեղի է ունենում պետական կարգի տապալում, Հայաստանի ինքնիշխանության ենթարկում արտաքին ուժերին։ Նիկոլ Փաշինյանն այս ամենին ձեռնամուխ է եղել վճռականորեն և հետևողական քայլերով, վստահ լինելով, որ ներքին հավանական ընդվզումները կկարողանա խեղդել՝ հենվելով իրեն ենթակա ուժային և իրավապահ համակարգերի, ինչպես և արտաքին ուղղակի և անուղղակի հովանավորության վրա։

Այս ազգակործան ծրագրերը նա կկարողանա վերջնականորեն իրականացնել հաղթահարելուց հետո գալիք խորհրդարանական ընտրությունները։ Ըստ էության իշխանությունը անթաքույց մտել է արդեն այդ ընտրապայքարի մեջ՝ երկրորդական և երրորդական նկատելով երկրի առջև ծառացած ճակատագրական հիմնահարցերը։ Որքան էլ որ իշխանությունը փորձում է այդ լրջագույն մարտահրավերի հանդիման ցուցադրել իր ինքնավստահությունը, այնուամենայնիվ սարսափի մեջ է՝ նախ որովհետև իր այս ազգակործան ու պետականակործան ծրագրերը ընդունելի չեն ժողովրդի մեծամասնության համար, մյուս կողմից՝ 2021 թվականին տված երջանիկ ապագայի խոստումներից հետո, ոչ մի դրական ձեռքբերում չի կարող մատնանշել։

Հետևաբար մնում է դիմելը իր գլխավոր զենքին կեղծիքին։ Եւ քանի որ գլխավոր սպասելիքը խաղաղության հասնելու ձախողված հարցն է, նա փորձում է իր ձախողումը ներկայացնել, որպես հաղթանակ։ Թեև Փաշինյանի թիմակիցներն իսկ փորձում են հավատացնել, թե այս տարի հնարավոր է, որ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, մյուս կողմից Փաշինյանը փորձում է համոզել, թե նախաստորագրված պայմանագիրը արդեն իսկ ստորագրված պայմանագիր է նշանակում։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ չի դադարում ոչ Ադրբեջանցիների ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունը ոչ Հայաստանի իշխանություններին ներկայացվող կոշտ պահանջները, ոչ պատերազմի սպառնալիքը, և ոչ էլ բոլոր այս հարցերում Թուրքիայի անթաքույց հովանավորությունը Ադրբեջանին։
Հայաստանի ապագան փաստացի կախված է երկու կարևոր հանգամանքից՝ կհաջողվի՞ նիկոլականներին հերթական անգամ մոլորեցնել ժողովրդին, թե՞ ազգային ուժերին կհաջողվի քաղաքական գաղափարական ազգային նույն մտահոգություններով հարվածելով միևնույն թիրախին ժողովրդին հեռացնել իշխանության որդեգրած ազգակործան ուղուց։

Ուղղորդվել գաղափարաքաղաքական նույն մտահոգություններով և հարվածել նույն թիրախին բնավ չի նշանակում բոլոր ազգային ուժերի մեխանիկական միավորում։ Սա նշանակում է գերնպատակի շուրջ տարբեր ճակատների համակարգված պայքար մեկ ուղղությամբ, իսկ եթե որևէ մեկը փոխի իր թիրախն ու սկսի թիկունքից հարվածել իշխանության դեմ պայքարող ազգային որևէ ուժի կնշանակի, որ տվյալ ուժը ուղղակի և անուղղակի կերպով ծառայում է Նիկոլին ու եթե առերևույթ նրա հետ էլ չէ վերջինիս վերարտադրությունը գերադասում է ազգային որևէ ուժի հաղթանակից։ Եթե պատկերավոր բնորոշենք այսօրվա այս դաշտը, ապա կարող ենք ասել, որ ականատես ենք խառը կրակոցների։

Կարծում ենք, որ այս ընթացքը պետք է կանխվի և հունավորվի համակարգված աշխատանքը, իսկ այլ վարքը ուղղակիորեն կբացահայտի ժողովրդի և ազգային նպատակների անունից հանդես եկող երկակի խաղ խաղացողներին։ Իշխանության ծրագրված գործունեությունը հուշում ու հարկադրում է նաև հակադիր ճակատի կազմակերպմանը առանց ժամանակի ձգձգման։ Փաստենք, որ յոթ տարի սեփական ժողովրդի նկատմամբ բազմաթիվ հանցագործություններ իրականացրած ղեկավարության համար, առջևում ոչ թե սովորական ընտրապայքար է, այլ ինքնապահպանությա կռիվ, որի ժամանակ բոլոր միջոցները ընդունելի են։

Կասկած չկա, որ իր թշվառ իշխանության ավարտն զգացող այս իշխանությունը գնալու է ամեն երևակայելի ու աներևակայելի օրինախախտումների։ Արդեն իսկ, ամենաանհեթեթ պատրվակներով երկու սրբազանների, գործարար Սամվել Կարապետյանի, և այլ ազգային գործիչների ձերբակալությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է փաստելու, թե ունակ է ամենանենգ, ամենաանբարո և ամենաանօրինական քայլերի։ Խաղասեղանին դրված է մեծ գրավ և որքան էլ անհավատալի թվա թերևս գալիք ընտրություններով մեծապես որոշվելու է թե ինչ ճանապարհով է ընթանալու Անդրկովկասի ապագան, որոշվելու է գոլբալիզմի և հակագլոբալիզմի բախման արդյունքն այս տարածաշրջանում, որոշվելու է, թե ինչ աշխարհաքաղաքական առանցքի է հարելու տարածաշրջանը և վերջապես որոշվելու է՝ տեղ կունենա՞ Հայաստանը տարածաշրջանային քարտեզի վրա, թե իր Հուդա զավակների ձեռամբ մատաղ կարվի համաշխարհային մեծ տեղաշարժերին։

Այս լինել-չլինելու ճամփաբաժանին բոլորից է պահանջվում վեր կանգնել սեփական շահերից ու հավակնություններից և այդ ամենը զոհաբերել սեփական երկրի ու զավակների ապագային։ Ընտրությունը բոլորինս ու յուրաքանչյուրինս է։

«Դրօշակ» թիվ 9, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company