ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Արցախ վերադարձի օրակարգը` բարի ցանկությո՞ւն, թե՞ միջազգային իրավունքի նորմ

02 Հոկտեմբեր 2025

Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է:

Արցախի Հանարապետության հռչակման գործընթացի, ազատագրական պատերազմի ու դրան հաջորդած իրադարձությունների մասին շատ է խոսվել, ուստի դրանց վրա կանգ չենք առնի, նշենք միայն, որ սեպտեմբերը ցավալիորեն նաև Արցախի բռնի հայաթափման ամիսն է, այս մասին ևս խոսել ենք, հետևաբար` նպատակահարմար ենք գտնում խոսել մեկ այլ թեմայի` վերադարձի իրավունքի և հնարավորությունների մասին:

Արցախ վերադարձի հարցը հայ քաղաքական օրակարգ մտավ Արցախի բռնի հայաթափման հաջորդ իսկ օրվանից, և եթե սկզբում այն միայն փոքրաթիվ շրջանակներում էր քննարկվում, ապա, կարելի է ասել, որ աստիճանաբար ավելի ու ավելի լայն շրջանակների է հուզում այդ խնդիրը: Պատճառն այն է, որ 2023 թ. այս օրերին և 2024 թ. առաջին ամիսներին հանրության մեծ մասի մոտ կարծես հիասթափության, հուսալքության ու կորուստների անդառնալիության տրամադրություններ էին տիրում, և Սրբազան շարժման, ինչպես և նրան նախորդած շարժումների մեծագույն ծառայությունը այդ հիասթափությունը զգալիորեն նվազեցնելն էր: Բացի այդ, մեծ կորուստներ կրած` հայրենիքից զրկված արցախցիներն էլ, կարծես, աստիճանաբար ուշքի են գալիս, ավելի ամուր կանգնում ոտքի վրա և ձևակերպում են իրենց հստակ նպատակը` վերադարձ Արցախ:

Այս տրամադրությունների հավաստումն էր նաև 2025 թ. սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության օրը` ՀՅԴ-ի հրավիրած`«Վերադարձ Արցախ լինելո՛ւ է» բազմահազարանոց հանրահավաքը1:

Հնչած ելույթները, մարդկանց տրամադրությունները խոսում էին մեկ բանի մասին, որ Արցախի հարցը փակված չէ, և արցախցիները վճռական են վերադարձի հարցում, բայց…., Արցախ վերադարձը միայն գեղեցիկ ցանկությո՞ւն է, երազա՞նք, թե՞ միջազգայնորեն սահմանված իրավունք:

Այս հարցի պատասխանը տալիս են միջազգային իրավունքի նորմերը: Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է՝ հանդիսանալով մարդու ազատ տեղաշարժվելու և իր հայրենիքի ու համայնքի հետ կապը վերականգնելու անքակտելի բաղադրիչ։ Վերադարձի իրավունքը նաև սերունդների իրավունքն է և արդիական է այնքան ժամանակ, մինչև որ լիարժեք չի իրացվել։ Այն ամրագրված է ՄԱԿ-ի 1948 թ․ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 13-րդ (2) հոդվածում, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, այդ թվում՝ իր սեփականից, հեռանալու և իր երկիր վերադառնալու իրավունք»։2

Վերադարձի իրավունքը սահմանվում է նաև` ՄԱԿ-ի 1966 թ․ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», որի 12-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է` «Ոչ ոք չի կարող քմահաճ ձևով զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից»,3 այս դրույթը պարտադիր է դաշնագրին միացած բոլոր պետությունների համար:

Վերադարձի իրավունքը հատկապես կարևոր է բռնի տեղահանվածների և փախստականների համար, ովքեր հարկադրված են եղել լքել իրենց բնակության վայրը պատերազմի, էթնիկ զտումների, զանգվածային բռնությունների, ցեղասպանության կամ այլ ծանր խախտումների հետևանքով։

Վերադարձի իրավունքի իրացումը ենթադրում է երեք հիմնական սկզբունք․

1. Կամավորություն – վերադարձը պետք է լինի ամբողջությամբ կամավոր և առանց հարկադրանքի։
2. Անվտանգություն – պետությունները պարտավոր են երաշխավորել, որ վերադարձողներն ունենան ֆիզիկական անվտանգություն, պաշտպանված լինեն հետապնդումից, խտրականությունից և բռնությունից։
3. Արժանապատվություն – վերադարձը պետք է հնարավորություն տա վերականգնելու սեփականության իրավունքը, օգտվելու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներից և լիարժեքորեն վերաինտեգրվելու համայնքային և պետական կյանքին։ Վերադարձի իրավունքն իրագործողները պետք է ունենան հավասար իրավունքներ և չդառնան խտրականության զոհ։4

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, միջազգային իրավունքի նորմերի տեսանկյունից, արցախցիները` վերադարձի իրավունք ունեն, և որքան էլ Հայաստանի թրքասպասարկու իշխանությունը փորձում է համոզել, որ հնարավոր և իրատեսական չէ Արցախ վերադառնալը` միջազգային օրենքները, և պատմական փորձը ցույց են տալիս, որ «Արցախ հավաքական վերադարձը հնարավոր է․ այսօր, վաղը, թե 10 տարի հետո մենք դա անելու ենք»5 – իսկ վերադարձի հնարավորությունն ավելի իրական դարձնելու համար անհրաժեշտ է, որ նախ և առաջ հնարավորինս արագ հեռացվի Արցախի էջը փակած և վերադարձին խոչընդոտող հայաստանյան իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բացի այդ, ևս երկու կարևոր քայլ պետք է կատարվի. դրանք են.

«● Հայաստանում գործող բոլոր քաղաքական միավորները պարտավոր են իրենց ծրագրերում հստակ դիրքորոշում արտահայտել Արցախ հավաքական վերադարձի և մեր ժողովրդի արցախցի հատվածի խլված իրավունքների վերականգնման վերաբերյալ։

● Արցախ հավաքական վերադարձը պետք է դառնա հայության ինքնության նոր ձևակերպումների ամենաանհրաժեշտ բաղադրիչը։ Հայ ժողովուրդը սնանկ չէ ո՛չ մտոք, ո՛չ կազմակերպչական առումով։ 400 տարի շարունակ Արցախը ենթարկվել է զավթիչներին, 5 անգամ վերականգնել է պետականությունը՝ չենք խորշի 6-րդ անգամ վերականգնել այն։ Արցախ անկախ պետություն ունենալը ոչ մի հայի երազանքը չի եղել՝ մեր պայքարի նպատակը եղել է Մայր Հայաստանին միանալը»։6

Կարևոր է նաև, թույլ չտալ, որ այս մեծ նպատակի ճանապարհին հայ ժողովուրդը խաբվի «վաշինգտոնյան համաձայնագիր» կոչված «թղթե շերեփին», որը մեզ ոչինչ չի տալիս, բացի մի նոր ցեղասպանության առաջ կանգնեցնելուց, քանի որ, այդ մեր շահերից չբխող փաստաթղթով`
«– Թղթե խաղաղության և ոչնչով չերաշխավորված զինադադարի դիմաց իրացվում է Ադրբեջանի պահանջների հերթական չափաբաժինը:

– Անտեսված են Արցախում իրականացված էթնիկ զտման և Ցեղասպանության գործողությունների, Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների, այնտեղ պահվող մեր պատանդների, արցախահայության վերադարձի իրավունքի և Հայաստանի տարածքների բռնազավթման հետ կապված մեր շահերից բխող բոլոր հարցերը, սակայն, դրան հակառակ, Ադրբեջանի պահանջով համաձայնեցվում են Մինսկի խմբի լուծարման, միջազգային դատարաններում մեր շահերի պաշտպանությանն ուղղված հայցերը հետ կանչելու հարցերը: Ինչը պետք է Ադրբեջանին Արցախի հարցը փակելու, հետագայում պատասխանատվությունից խուսափելու եւ իրեն ապահովագրելու համար: Ավելին, Ադրբեջանին ոչինչ չի խանգարելու օրակարգ բերել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը, հանդես գալու տուժողի դիրքերից և Հայաստանից իր տարածքները գրաված լինելու համար՝ պահանջել փոխհատուցում:

– Ադրբեջանին Հայաստանի տարածքով տրամադրվում է «անխոչընդոտ հաղորդակցություն», ինչն իրականում ծառայելու է «թուրանական միջանցքի» գաղափարի իրականացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման հաշվին: Որպես հետևանք Հայաստանը կարող է կորցնել սուբյեկտի իր նշանակությունը և դառնալ աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ:

– Իրավական անորոշությունները և թերի կարգավորումները հակասության մեջ մտնելով՝ մինչ այժմ ընդունված երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի հետ անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացնում և խարխլում Հայաստանի տնտեսական, պաշտպանական ու անվտանգային համակարգերը»։7

Այս մասին պետք է խոսվի ամեն օր. «քանի որ ժողովուրդն ամենօրյա ռեժիմով լսում է միայն իշխանությունների քարոզչությունը, թե «նախաստորագրված այդ փաստաթուղթը Հայաստանին խաղաղություն է բերելու»8 – իսկ այդ վտանգավոր քարոզը բթացնում է հանրության զգոնությունն ու ոչ միայն փակում Արցախ վերադարձի ճանապարհը, այլև վտանգում Հայաստանի Հանրապետության գոյությունն ընդհանրապես, որի լուծարման մասին, պաշտոնապես հայտարարվեց ՔՊ համագումարում, որտեղ «Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կուսակցության հռչակագիրը։

Այն 2026-ի ընտրություններին մասնակցության ծրագիրն է լինելու։ Հռչակագիրը ՀՀ երրորդ հանրապետությունը լուծարելու և չորրորդ հանրապետության հռչակումը ՔՊ ռազմավարական նպատակ հայտարարելու մասին է»։9 Այս ռազմավարության վտանգները բացատրելու և Հայաստանի Հանրապետության լուծարումը կանխելու համար «հայ հանրության հետ բավականին ծավալուն աշխատանքներ պետք է տարվեն, և այդ աշխատանքը պետք է տանեն այն ուժերը, որոնք ազգային են, մտահոգված են Հայաստանի ապագայի համար։ Անկախ փորձագետները ևս պետք է աշխատանքներ իրականացնեն ամենօրյա ռեժիմով»,10 որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, որ դեպի Արցախ իր վերադարձի ճամփան արհեստականորեն փակող իշխանությունն իրական վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության գոյության համար:

Ամփոփելով, ցանկանում ենք նշել, որ. «…. Արցախի հարցը փակված չէ, և չի կարող փակված համարվել, քանի դեռ արցախահայությունը զրկված է իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքից։

Պաշտոնական Երևանը և Բաքուն փորձում են համոզել մեր ժողովրդին ու միջազգային հանրությանը, թե իբր խնդիրը լուծված է։ Բայց բոլորս գիտենք, որ այս կեղծ թեզը ծառայում է մեկ նպատակի՝ արդարացնելու պարտվողական քաղաքականությունը, որը շարունակվում է միակողմանի զիջումների և ժողովրդի թիկունքում ընդունված դավադիր որոշումների միջոցով։

Մեր մոտեցումը շատ պարզ է՝ ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով պարտադրված որևէ փաստաթուղթ չի կարող համարվել լեգիտիմ։ Արցախի ճակատագրի շուրջ կայացված ոչ մի որոշում չի կարող ունենալ իրավական ու քաղաքական ուժ առանց արցախահայության անմիջական մասնակցության։ Վերադարձի և ինքնորոշման իրավունքը հիմնարար իրավունքներ են, որոնք չեն կարող անտեսվել կամ առևտրի առարկա դառնալ»։11

Արցախ վերադարձը և Արցախի վերամիավորումը Հայաստանին, համայն հայության ազգային խնդիրն է, որը միջազգային իրավունքի նորմերի հիման վրա հնարավոր է իրականացնել, հաշվի առնելով նաև այն փաստը, որ միջազգային իրավունքի նորմերի համաձայն յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք և Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան 1991 թ. ԼՂԻՄ տարածքում անցկացրել է անկախության հանրաքվե և իրացրել իր ինքնորոշման իրավունքը` հետևաբար Արցախի ժողովուրդը` գոնե ԼՂԻՄ տարածքում` Հայաստանի հետ ցամաքային կապ ունեցող սեփական պետության իրավունք ունի, ինչն անգամ այս իրավիճակում միանգամայն իրատեսական է, եթե Հայաստանի իշխանությունները հայկական երկու պետությունների շահերից վեր չդասեին Ադրբեջանի շահերը:

Կարծում ենք, առաջիկա ամիսներն ու 2026 թ. վճռորոշ են լինելու հայության համար, ուստի ժամանակն է, որ հայ ժողովուրդն ինքը որոշի` Արցախ-Հայաստան միասնությամբ անկախ և ուժեղ հայրենի՞ք է ցանկանում թե՞ «Արևմտյան Ադրբեջան» վարչական միավորի կարգավիճակ` այսինքն՝ հայ ժողովուրդը այլևս չի կարող խուսափել վահանով կամ վահանի վրա ընտրությունից` խուսանավելու տեղ այլևս չկա:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. https://www.facebook.com/ARFArmenia/videos/550169868188334
2. https://www.aravot.am/2025/09/12/1509984/
3. https://www.arlis.am/hy/acts/18500
4. https://www.aravot.am/2025/09/12/1509984/
5.https://abcmedia.am/glxavor-noruthyunner/179640/?fbclid=IwY2xjawM8i1RleHRuA2FlbQIxMQABHiaCZMjvKPV3y1LIK0SZpn7wT9V59VIp2wNLGqiAkKOBrioq3h4B-1lujrPB_aem_Y64DQHhmfuGcf04Y2psjmA
6. Նույն տեղում:
7.https://www.arfd.am/new/news/82182/?fbclid=IwY2xjawM8i0tleHRuA2FlbQIxMABicmlkETFSNklqd204bk5LT2pHTWZsAR4MFh2POVuT1ohI8erGj767Nk2TDdWrY2xu_w-YyUEKchP2531O4cjt77TpoQ_aem_mCGsrBIIpT3mnU6r4_Z6Ig
8.https://168.am/2025/09/11/2276522.html?fbclid=IwY2xjawM8jTVleHRuA2FlbQIxMQABHpYxeImYUZo7jEuL2Pjeka4Letnu3r1EvFyy2VX8pAcA6npbL-0mBhqv4ZXG_aem_lqc14d0jwYGcYz1YNfJtig
9. https://www.aravot.am/2025/09/20/1511454/
10.https://168.am/2025/09/11/2276522.html?fbclid=IwY2xjawM8jTVleHRuA2FlbQIxMQABHpYxeImYUZo7jEuL2Pjeka4Letnu3r1EvFyy2VX8pAcA6npbL-0mBhqv4ZXG_aem_lqc14d0jwYGcYz1YNfJtig
11.https://www.arfd.am/new/news/82170/?fbclid=IwY2xjawM8sUFleHRuA2FlbQIxMABicmlkETFEeDkwcTRyQ0luaExFcGJUAR5ZjuPh6JDqz6ptQrX-p_fKrLrXWN25X5efSTJueRSWA5_4SIQ7TFkjrjn_eg_aem_nVt5xpBpQNETx6HLspmmDw

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՑԱՆԿ

1. https://www.facebook.com/ARFArmenia/videos/550169868188334
2. https://www.aravot.am/2025/09/12/1509984/
3. https://www.arlis.am/hy/acts/18500
4. https://www.aravot.am/2025/09/12/1509984/
5.https://abcmedia.am
6.https://www.arfd.am
7.https://168.am
8. https://www.aravot.am/2025/09/20/1511454/

Անի Մելքոնյան
«Դրօշակ» թիվ 9, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company