ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

03 Հոկտեմբեր 2025

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը և պատասխանեց լրագրողների հարցերին:

Վերջին օրերին նկատելի է սննդամթերքի գների աճ, հատկապես կաթի, ձավարի, ձվի և ձեթի դեպքում։ Այս հարցին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորն հետաքրքրվեց, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստե՞լ է որևէ քայլ սոցիալական խնդիրների մեղմման համար այս գների աճի պայմաններում, թե՞ գերադասում են զբաղվել արտաքին հանդիպումներով։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ է այս թանկացումներով պայմանավորված սոցիալական բարդությունները մեղմելու համար, թե՞ դարձյալ մտածում է իր թուրք գործընկերուհու հետ հաջորդ հանդիպման մասին»,-ասաց նա։

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ «մեղմօրոր բողոքին՝ ՄԱԿ-ում, զայրույթին՝ ԵԽԽՎ-ում և ՔՊ-ի հապշտապ հայտարությանը»։

««Միջանցք բառը ոչ միայն Ալիևի բերանից է թռել, նաև Թրամփի։ Կողքը նստած էր, բա թող ասեր՝ ինչ միջանցք»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա, այս պայմաններում, երբ որ ամենակարևոր հարցերի շուրջ չկա համաձայնություն, հապշտապ գնալ ու նախաստորագրել խաղաղության պայմանագիրը, ու դա ներկայացնել որպես խաղաղություն՝ մառազմ է։

Ինչ վերաբերում է նախօրին ՔՊ խմբակցության «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագծին, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այն մեկ նպատակ ուներ. հանկարծ Ալիևը չմտածի, որ մեղմօրոր բողոքը, պոռթկումը ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում, հանկարծ նշանակում է, որ Փաշինյանը կարող է Ալիևին ասել՝ դա լավ, հերիք եղավ»։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ ներկուսակցական ժողովրդավարության մասին, Արթուր Խաչատրյանն ասաց. Մի մարդ, որ ասում է կառավարությունը ես եմ, հանկարծ խոսում է ներկուսակցական ժողովրդավարության մասին:

«Շատերս ենք տեսել, թե ինչ տեղի ունեցավ ՔՊ համաժողովի ժամանակ՝ Ստալինի, Խուրշչովի, Բրեժնևի, Գորբաչովի ոճով ծափահարությունները, և հիմա խոսում է ներկուսակցական ժողովրդավարության մասին։ Ակնհայտ է, որ Ալիևին զիջումներն ինքը լրացնում է ներսում բռնակալություն հաստատելու անթաքույց ջանքերով և այս ամենն ուղղված են լինելու ՀՀ-ում կուսակցությունները վերահսկելու, իսկ Դաշնակցությունը փակելու գործողություններով»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստան ընտրութիւններէն ետք’ Յ

Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրութիւնները առաջին հայեացքով տպաւորիչ թուաց

13 Հունիս 2026
Հայաստանը «Լա-Լա Լանտ» Մը Չէ

«Լա-Լա Լանտ»-ը (La-La Land) համեմատաբար նորաստեղծ հանրածանօթ դարձուածք մըն է,

12 Հունիս 2026
Այս ընտրությունները չեն կարող համարվել

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Ք

12 Հունիս 2026
Չե՛ք լռեցնի…

Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/

12 Հունիս 2026
Յետընտրական Հայաստանը քաղաքական խաչմեր

­Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թիւն­նե­րը ա­ւար­տե­ցան, սա­կայն ա­նո

12 Հունիս 2026
Երկու Այրող Հրամայականներ Ընտրութիւննե

(Ա) Անկախ իշխանական դաշտի ընտրակեղծիքներէն, որոնք ամէն օր աւելի կը բացայայտուի

12 Հունիս 2026
ՀՀ-ԱՄՆ միջեւ ԹՐԻՓՓ-ի վերաբերեալ ռազմավ

Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի՝ Հայաստան կատարած կարճատեւ այցի

11 Հունիս 2026
Իրականում ի՞նչ է պարտավորեցնում ԹՐԻՓՓ-

ԹՐԻՓՓ շրջանակային համաձայնագիրը 7 էջ է։ Այն ստորագրվել է Հայաստանում ընտրությո

11 Հունիս 2026
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազա

10 Հունիս 2026
Քուէարկութիւնը Աւարտեցաւ, Ընտրութիւնը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները աւարտեցան կիրակի, 7 յունիսի ժամը 20:00

10 Հունիս 2026
Խմբագրական. Աշխարհաքաղաքականութիւն Եւ

Միջազգային ընտանիքը քաղաքական եւ ոչ թէ իրաւական գնահատական կը շարունակէ տալ Հա

10 Հունիս 2026
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Մենք վիճարկելու ենք ընտրությունների ար

Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յո

08 Հունիս 2026
Պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանա

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմ

08 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր

08 Հունիս 2026
«Կարուսել», ձերբակալություններ, ընտրախ

Այսօր՝ հունիսի 7-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արծ

07 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքու

07 Հունիս 2026
Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի հա

Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործող

07 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company