ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Դաշնակցության դեմ Փաշինյանի մղած պայքարը տեղավորվում է թշնամու թելադրած օրակարգում

03 Հոկտեմբեր 2025

«Հայ Յեղափոխական Դաշնակցության դեմ Նիկոլ Փաշինյանի մղած պայքարը տեղավորվում է թշնամու թելադրած օրակարգում. սա հենց իրական և պատմական Հայաստանների կեղծ խոսույթների շարունակությունն է, որով փորձում է արդարացնել այն աղետը, որը բերել է մեր հայրենիքի գլխին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի և նրա ղեկավարած ուժի կողմից ՀՅԴ-ի գործունեությունն օրենքով արգելելու մասին հայտարարություններին։

«Դաշնակցությունը կանգնել է իրենց կոկորդին։ Գլուխներդ պատի՛ն կտաք. Դաշնակցությունը փակել հնարավոր չէ՛. չե՛ն կարողացել, չե՛ն կարողանալու։ Դա իրենց և թուրքերի երազանքն է։ Ցանկությունը մեկ բան է, դա անելը՝ այլ։ Կրկնում եմ՝ չե՛ն կարողանալու։ Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, ում էլ ձերբակալեն, հաջորդն է գալու։ Բայց ուզում եմ հարցնել՝ լավ, եթե ձեր համար այդքան ձեռնտու ընդդիմություն ենք, ինչո՞ւ եք լույսը բացվելուն ու մթնելուն զուգահեռ՝ խոսում մեզանից, ինչո՞ւ եք մեր ընկերներին ձերբակալում։ Խոսում եք, որովհետև վտանգ եք զգում Դաշնակցությունից։ Ուզում եմ նշել, որ անգամ Խորհրդային Միության ժամանակ Դաշնակցության դեմ այսքան աշխատանք չի տարվել։ Կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք ամեն սցենարի։ Իրենք են փակվելու և հեռանալու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՔՊ-ական իշխանությանը հեռացնելու համատեքստում Սաղաթելյանը խոսեց Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ մեկնարկած գործընթացի մասին՝ ընդգծելով ՝ իրենց խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունները դրված են համապատասխան ձևաթղթի տակ, սակայն, իրենք վստահ են՝ քանի դեռ չկա փողոցային պայքար, հնարավոր չի լինելու ՔՊ-ականներին համոզել միանալ այդ գործընթացին։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ կա գործընթացի քաղաքական պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժ, ուստի իրենք նրանց կողմից ներկայացված քայլերի հերթականությունն են ուզում տեսնել՝ հասկանալու համար՝ գործընթացի շարունակականությունն ի՞նչ տեսք է ունենալու, միաժամանակ աջակցելով այդ գործըթացին։

«Կա պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը ստանձնած ուժ, հետևապես՝ պետք է իրենց հրավիրել ու հարցնել՝ փողոցային պայքարը ե՞րբ եք գեներացնում։ Գիտեք, եթե ես վաղը դուրս գամ փողոց, մինչև դուրս գալս մարդիկ, որոնք մինչև հիմա իրենց ֆեյսբուքյան էջերից դուրս չեն եկել, ասելու են՝ նորից դո՞ւ։

Կրկնում եմ՝ ձեռքներս չենք ծալում և սպասենք, պարզապես պետք է տեսնենք՝ ի՞նչ են անում մեր գործընկերները։ Չի կարող լինել գործընթաց, ու մենք դրանից ձեռնպահ մնանք»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։


Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ընկան հերոսաբար ու հավատով․ այսօր Վարն

44-օրա գոյապայքարի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը՝ պատերազմի

06 Հոկտեմբեր 2025
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

06 Հոկտեմբեր 2025
Արցախցիների վերադարձի հարցը և Ադրբեջան

Արցախցիների բռնի տեղահանությունը 2023 թվականի սեպտեմբերին դարձավ Հարավային Կով

06 Հոկտեմբեր 2025
Արցախահայությունը իր բնօրրանը վերադառն

Ինչո՞ւ են լռում արցախցիները, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախ վերադարձի անհն

04 Հոկտեմբեր 2025
Թուրքիան Դէպի Հարաւային Ամերիկա. «Լոս

Էրտողան՝ Վենեզուելա այցելութեան ընթացքին Գէորգ Եագուպեան Թուրքիան իբրեւ որ

04 Հոկտեմբեր 2025
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբն ողջուն

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբն ողջունում է Թրամփի յանձնառութիւնը՝ վերադարձնել

04 Հոկտեմբեր 2025
Դաշնակցության դեմ Փաշինյանի մղած պայ

«Հայ Յեղափոխական Դաշնակցության դեմ Նիկոլ Փաշինյանի մղած պայքարը տեղավորվում է

03 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջա

03 Հոկտեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյա

03 Հոկտեմբեր 2025
Թոշակների, նպաստների և նվազագույն աշխա

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Պոպուլիստակա

03 Հոկտեմբեր 2025
Ինքնութեան յենասիւնը՝ մշակոյթը…

Ինքնութեան մասին յաճախ կը խօսուի։ Մշակոյթին մասին՝ նոյնպէս։ Կ՚արժէ, սակայն, մտ

03 Հոկտեմբեր 2025
Քարոզչական ձեռնածությունը իշխանության

Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը բազմաթիվ տեսանյութեր ու հրապարակումներ ե

03 Հոկտեմբեր 2025
Խմբագրական.«Զանգեզուրի միջա՞նցք», թէ՞

Վերջին շրջանում, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդութեամբ նախաստորագրւած

02 Հոկտեմբեր 2025
Հին գաղութարարը՝ երէկ եւ այսօր…

Ա- Գաղութարար ծեր աղւէս՝ Անգլիան մերթ ընդ մերթ դրդելով արաբական որոշակի երկրնե

02 Հոկտեմբեր 2025
Արցախ վերադարձի օրակարգը` բարի ցանկութ

Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է: Արցախի Հանարապետության

02 Հոկտեմբեր 2025
Ալիևի հետ հանդիպումից առաջ Փաշինյանը հ

«Պետք է հասկանալ՝ այս մարդն ինչ է ուզում, ինչ է անում։ Երեկ հերթական ցինիկ հայ

02 Հոկտեմբեր 2025
Ընդդիմադիր գործիչները ԵԽԽՎ Հայաստանի հ

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ընդդիմադիր անդամներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստ

02 Հոկտեմբեր 2025
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

ՔՊ-ն ս.թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ է բերել մի հայ

02 Հոկտեմբեր 2025
Ի Զուր․․ Զանգեզուր եւ Միջանցք

Մարդ որքա՜ն տխմար, ապուշ եւ սահմանափակ ուղեղով պիտի ըլլայ, որ չհասկնայ, թէ ի՞ն

02 Հոկտեմբեր 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ընտրությունը բո

Սեպտեմբեր ամսին Հայաստանի ու Արցախի անկախությունների հռչակումից հետո, մայիսի պ

02 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company