ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ
25 Նոյեմբեր 2025
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Գեւորգյանը, Արթուր Խաչատրյանը եւ Լեւոն Քոչարյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ:
Պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին ներկայացրել են Հայաստանում խորացող տոտալիտար ռեժիմի, քաղբանտարկյալների, բռնաճնշումների, Բաքվում ընթացող շինծու դատավարությունների, դատական իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացած լինելու, իշխանության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ իրենց տեսակետները:
ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին հետաքրքրել է նաև ԹՐՒՓ-ի շուրջ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մոտեցումները:
Պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին են տրամադրել Հայաստանում տիրող ներկա կացության շուրջ փաստարկված տեղեկություններ։
Հանդիպումը երկկողմանիորեն գնահատվել է արդյունավետ։



