ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կրակի բռնկումը պատահական չէ

26 Նոյեմբեր 2025

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են, մի քանի օր առաջ ճամբարակի հատվածում է շատ մեծ ցանքատարածություններ և անտառներ այրվում էին, այնուհետև կրակը տեղափոխվել է Տավուշի մարզ, Դիլիջան ազգային պարկի տարածք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Երեկ ինձ ահազանգեցին, որ չորս օջախ կա, դա Կազաչի հանդամաս կոչվող օջախն էր, մեկը «Լեռնային Հայաստան» հանգստյան տան վերևի հատվածն էր, երրորդը ոլորանների մոտ էր մեծ օջախ, և չորրորդը Սեմյոնովկա գյուղի հարակից հատվածում էր, որ սպառնում էր հասնել գյուղ։

Ամբողջ գիշեր աշխատանքներ են կատարվել և ի պատիվ փրկարարների և կամավորների անձնվեր աշխատանքի որոշակի արդյունքներ առավոտվա դրությամբ կար։ Այնտեղ, որտեղ ես գիշերը եղել եմ, այդտեղ հաջողվել է կրակը մարել։ Առավոտյան ինձ տեղեկացրեցին, որ ՊՆ–ի ուղղաթիռներ են ներգրավել։

Գիշերը ինչ-որ մի պահի թվում էր, որ արդեն հնարավոր չի կառավարել, որովհետև կրակը մեծ ուժգնությամբ մոտենում էր ներքևի հատվածներին, բայց փրկարարների պայքարը այս պահի դրությամբ իր պտուղները տվել է»,–ասաց պատգամավորը։

Անդրադառնալով պատճառներին, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Այն օջախները, որ կան, դրանք իրար հետ այդքան էլ կապված չեն, իրարից բավականին հեռու են, այսինքն տարբեր օջախներ են եղել։

Անմեղության կանխավարկածը չխախտելով, չեմ ուզում հիմա գնահատականներ տալ, որովհետև շատ նախնական կլինի և կարող է և այդքան էլ օբյեկտիվ չլինի, բայց ես ունեմ հիմնավոր կասկածներ իմ մեջ՝ հաշվի առնելով այդ իրավիճակը։ Ես այս ամեն ինչը պատահական բռնկված կրակ չեմ կարող համարել։ Այն, որ հրդեհները տարբեր տեղերում են, ինձ հիմնավոր կասկած տալիս է, որ որոշակի առումով մարդկային ներգործություն է եղել։ Անզգուշություն է, դիտավորություն է, թե ինչ է, պիտի պարզի քննությունը, բայց իմ խորին համոզմամբ, դա պատահական չի եղել, դա իմ կարծիքն է»։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ հրդեհի տարածմանը նպաստում է չոր խոտը, չորացած, քամատապալ ծառերը։

Հարցին՝ վտանգ կա՞, որ հրդեհը կտարածվի, թե՞ արդեն հիմնական օջախները մարված են, Դանիելյանը պատասխանեց. «Անգամ այն տեղերը, որ կրակը մարվել է, մերթ ընդ մերթ այդ մարած կրակը նորից բռնկվում է։ Քամին է նաև նպաստում։

Ես տեսա, որ բավականին շատ տեխնիկա, փրկարարներ Հայաստանի տարբեր մարզերից գիշերը համալրում էին և գալիս էին։ Իմ կարծիքն այն է, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ այդ ամեն ինչը արվեր նախնական փուլում և այս ծավալները չընդգրկեր։ Ամեն դեպքում, էկոլոգիային, ֆլորային, բնությանը մեծ վնաս է հասցվել։ Դա Դիլիջան ազգային պարկի տարածքն է, ազգային պարկի տարածքն է։

Թե հիմա ո՞վ է շահագրգռված եղել, ի՞նչ է եղել, ես չեմ ուզում նախնական գնահատականներ տալ, բայց վարկածներ կան, որ իրավապահ համակարգը պիտի այդ վարկածների հետևից գնա, ստուգի, և մեղավորները պիտի խիստ պատասխանատվության արժանանան»։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ճգնաժամերի կուտակում է բազմաթիվ ուղղու

Լիբանանային համայնքը ընդհանրապես բախումնային գոտիներից հեռու է։ Այս մասին NEWS

10 Մարտ 2026
Գործող իշխանությունները երկրում ձևավոր

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման տվյալները, որո

10 Մարտ 2026
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Վանգուվըրի մէջ արժանավայել կերպով նշու

Ուրբաթ, 6 մարտ 2026-ին, երեկոյեան ժամը 7-ին, Վանգուվըրի Հայ կեդրոնի «Լազարեան»

09 Մարտ 2026
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company