ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Այցելություն Արամ Մանուկյանի շիրիմին

29 Հունվար 2019

Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցը հոգու կանչով նրա շիրիմի մոտ էր բերել ոչ միայն ՀՅԴ անդամների, այլև պետական անվանի գործչի հիշատակը գնահատող բազմաթիվ հայորդիների: Նրանք և մեր ժողովուրդը ավելի քան մեկ դար է, ինչ դասեր են քաղում Արամ Մանուկյան պետական գործչի և պարզապես օրինակելի ու հայրենասեր մարդու ապրած կյանքից:

Դաշնակցական հրապարակագիր Վաչե Բրուտյանն իր խոսքում հատկապես կարևորեց Արամ Մանուկյանի մարդկային, գաղափարական և պետականաշինության արժանիքները: Նրա կարծիքով` Արամն աճել էր գաղափարական աշխարհի այն մեծ ձուլարանում, որը ստեղծվել էր Դաշնակցության կողմից: Նա առաջիններից էր մեզանում, որ գործնականորեն ցույց տվեց, թե ինչ են նշանակում համաժողովրդական բանակ ասվածը, ազգ-բանակ համագործակցությունը և պետականության արժեքը մասնավորապես հայ ժողովրդի համար:

«Մենք նշեցինք Հայոց բանակի 27-ամյակը, իսկ այսօր` Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցը: Կարծես տարօրինակ զուգադիպությամբ է այդպես ստացվել, որ թվում է, թե նա մեկնել է այս աշխարհից` իր հիմնական գործը կատարած: Առաջին հանրապետության և պետական բանակի հիմնադրման մեջ նա ստանձնել էր կենտրոնական գործառույթ: Նա նաև այն գաղափարական կուսակցության ու դաշտի ներկայացուցիչն էր, որն առաջադրում էր ազատագրել հայ մարդուն բռնություններից, հայությանը ցանկանում էր համախմբել իր հայրենի հողի վրա` նրան օժտելով պետականությամբ, որովհետև միայն անկախ պետականությունն է կարող երաշխավորել ժողովրդի ապահով և բարգավաճ ապագան»,- ասաց Բրուտյանը:

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, պատմական գիտությունների դոկտոր Խաչատուր Ստեփանյանն այսօրվա սերնդի համար հայրենանվեր գործունեության լավագույն օրինակ է համարում Արամ Մանուկյանի կյանքը, մի անհատի, որը պատկանում է ոչ միայն ՀՅԴ կուսակցությանը` իր հայացքներով և գաղափարներով, այլև ողջ հայությանը` Հայաստանում և Սփյուռքում: «Դա վերաբերում է մեծ հայի ապրած յուրաքանչյուր օրվան և անգամ մահվանը, երբ նա, անտեսելով վարակվել այն ժամանակ անբուժելի հիվանդությամբ, չէր զլանում լինել սիրելի ժողովրդի կողքին, իսկ վարակվելուց հետո այդպես էլ չմեկնեց արտերկրում բուժվելու` իրեն վեր չդասելով տիֆից ամեն վայրկյան մահացողներից, որոնք հնարավորություն չունեին բուժվելու»,- ասաց նա:

Ըստ պատմաբանի` բոլորովին պատահական չէր այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը, գնահատելով սեփական զավակի արժանիքները, նրան տվել էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրի պատվավոր կոչումը` անգամ աստվածացնելով նրան, ով ապրեց ժողովրդի կողքին` կիսելով նրան բաժին ընկած դժվարությունները, կարիքները, ինչպես նաև հաղթանակի բերկրանքն ու ուրախությունը:

Արամ Մանուկյանի մասին նոր չէ, որ պետք է պատկերացում կազմենք: Պարզապես նա կարող է օգնել ամեն մի հայի` հասկանալու համար հայրենիքի ու պետականության իրական արժեքը:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company