ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով խորհրդարանական հետաքննության հարթակին

27 Փետրվար 2026

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական հետաքննության հարթակի երրորդ նիստի ընթացքում զեկույց է ներկայացրել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը՝ մասնավորապես անդրադառնալով քննության առարկա հարցերի իրավական և պատմական հիմքերին։ Հանձնախումբը վկայակոչել է մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ 1907 և 1954 թվականների Հաագայի, Ժնևի կոնվենցիաները, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 բանաձևը։ Հանձնախումբն անդրադարձել է նաև Ցեղասպանության կոնվենցիայի կիրառելիության և միջազգային իրավունքի նախադեպերին, որոնք ճանաչում են՝ մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կարող է հանդիսանալ ցեղասպանական մտադրության ապացույց։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի զեկույցը հիմնված է եղել տարբեր փուլերում իրականացված՝ Արցախի էթնիկ զտման օրինաչափությունների վրա։ Քննարկման ժամանակ Հայ դատի հանձնախումբը ներկայացրել են հանձնախմբի նախխագահ Անեթ Մոսկոֆյանը և Անդրե Վարդանյանը, որոնք հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելուց բացի, նաև կոչ են արել․

1. Ավելացնել աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը։

2. Ընդունել, որ Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ դիտարկված շրջափակման և մարդասիրական իրավունքի խախտումների համատեքստում, հանգեցրել է էթնիկ զտման։

3. Կիրառել թիրախային պատժամիջոցներ ադրբեջանական վարչակարգի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր պատասխանատու են էթնիկ զտման համար։

4. Հանրայնորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) միջանկյալ միջոցի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) 13-րդ հոդվածի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 194 (III) բանաձևի։

5. Հանրայնորեն աջակցել այդ վերադարձի իրականացմանը՝ բազմազգ կամ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, որպեսզի բացառվի հայ ժողովրդի նկատմամբ նոր վայրագությունների իրականացումը, ինչպես նաև տեղական բնակչությանը վերապահված ինքնակառավարման իրավունքների ապահովում։

6. Ավելի ակտիվորեն նպաստել հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության՝ միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում։

7. Կասեցնել Ադրբեջանի հետագա հավակնությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և հանդես գալ օկուպացված տարածքներից նրանց դուրսբերման պահանջով։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
27 փետրվար 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զ

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական

27 Փետրվար 2026
Ամփոփուեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի

18 Փետրուար 2026ին, Երեւանի մէջ, կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեա

27 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամ

27 Փետրվար 2026
Ազատության համար պայքարի ձայնը երբեք չ

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ազգային արժեքների, եկեղեցու և հայրենաս

27 Փետրվար 2026
Խմբագրական. Չփակելո՛ւ Համար Արցախի Էջը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ երէկ նշուեցաւ Արցախի ազատամար

27 Փետրվար 2026
Լիբանանի մէջ տեղի ունեցաւ Արցախի ազատա

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, հինգշաբթի, 26 փետրուար 2026

27 Փետրվար 2026
ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութենէն 6 ն

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երէկ` հինգշաբթի, 26 փետրուար

27 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Մարկ Քարնի Տաւոսի մէջ տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի (Worl

27 Փետրվար 2026
«Խաղաղութեան» Խեղւած «Բրենդը»…

ՀՅԴ վաստակաշատ գործիչ, Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը ժաման

26 Փետրվար 2026
Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձ

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակ

26 Փետրվար 2026
Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հ

26 Փետրվար 2026
Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդո

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայ

26 Փետրվար 2026
Խաղաղութեան խորհուրդը՝ Թրամփին ՄԱԿ-ը

«Խաղաղութիւնը ուժով կարելի չէ պարտադրել։ Միայն հասկացողութեամբ կարելի է ձեռք ձ

26 Փետրվար 2026
Արցախեան շարժման 38-ամեակ. արցախահայու

Արցախի հայաթափումը եւ անոր բռնագաղթը բնականաբար իրենց ծանր անդրադարձը ունեցան

25 Փետրվար 2026
Թուրքիան պատրաստ է դիմել ցանկացած միջո

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը բացահայտում են նրա ց

25 Փետրվար 2026
ՀՅԴ Օրուան Տօնակատարութիւն՝ Սան Ֆրանսի

7 Փետրուարի երեկոյեան, Սան Ֆրանսիսքոյի «Խաչատուրեան» կեդրոնին մէջ, առաւել քան

25 Փետրվար 2026
Պատերազմը Խաղաղութեան Միջոց Չէ

Ամերիկայի Միացեալ Նահանգներ եւ Իրան համաձայնած են հինգշաբթի, 26 փետրուարին Ժըն

25 Փետրվար 2026
Երկու հայ պաշտոնյաներ վատնում են հարկա

Հայաստանում տիրող աղետալի իրավիճակը բարելավելու և հայրենիքի անվտանգությունն ամ

25 Փետրվար 2026
Ակնարկ. Իսրայէլի Թիրախափոխումները

Ուաշինկթըն-Թեհրան հանդիպումի նախաշեմին արձանագրուող լարուածութեան բարձր աստիճ

25 Փետրվար 2026
ԼԵՄ-ի Նահատակներու Յուշաքարի Բացում

«Սարգիս Սարգիսեան» սրահին մէջ «Յարգա՛նք ձեզի, ընկերնե՛ր» կարգախօսով կազմակերպո

24 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company