ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Դ. Կէտի Հանգոյցը

27 Մարտ 2026

Միացեալ Նահանգներ-Իրան միջնորդաւորուած բանակցութիւններու մասին կան հակասական տեղեկութիւններ: Շրջանառուող տեղեկութիւններէն բաժին մը պաշտօնական է, կարեւոր մասն ալ լրատուական արտահոսքերու վրայ հիմնուած հրապարակումներ են. տեղեկատուական պատերազմ է իր բոլոր ուղղութիւններով, եւ կարելի չէ յստակ հետեւութիւններ ընել շրջանառուող տեղեկութիւններէն կամ ապատեղեկութիւններէն:

Եթէ պահ մը ընդունինք, որ իրօք Ուաշինկթըն 15 կէտնոց առաջարկներ փոխանցած է Թեհրանին Փաքիստանի ճամբով, ապա այս լուրին վրայ հիմնուելով նկատի կ՛ունենանք նաեւ Իրանի պատասխանը: Ի դէպ, Թեհրան կը շարունակէր հերքել, որ բանակցութիւններ տեղի չեն ունենար: Պաշտօնական բաժինէն Փաքիստանի արտաքին գործոց նախարարն էր, որ հաստատեց իր երկրին մասնակցութիւնը այդ բանակցութիւններուն:

Ըստ այս հրապարակումներուն, Միացեալ Նահանգներու պայմանները կարելի է ամփոփել այս ձեւով.

Ա.- Իրանի մէջ հիւլէական երեք կեդրոններու փակում:

Բ.- Հրթիռային արտադրութեան կրճատում:

Գ.- Արտաիրանեան յենակէտերու ուղղութեամբ օժանդակութիւններու դադրեցում:

Դ.- Հորմուզի նեղուցով ազատ նաւագնացութիւն:

Իսկ Իրանի պայմանները`

Ա.- Պատերազմի անմիջական դադրեցում:

Բ.- Երաշխիքներ պատերազմական գործողութիւններ չվերսկսելու:

Գ.- Իրանի նկատմամբ գործուած վնասի հատուցում:

Դ.- Հորմուզի նեղուցին վրայ իրանեան ամբողջական գերիշխանութիւն:

Կան անշուշտ ածանցեալ խնդիրներ, պայմաններ, բանակցելի կէտեր: Ամփոփումը մօտաւորապէս այս կէտերն են. իսկ այս կէտերուն պարագային ալ ամէնէն հանգուցայինը` Դ. կէտն է:

Դ.- կէտին ամէնէն հանգուցային ըլլալը կը վերընդգծուի, երբ կարդանք Փենթակոնի հաղորդագրութիւնը առ այն, որ եթէ ճշդուած ժամկէտին Իրանը համաձայնութիւն չտայ այս պայմաններով բանակցելու, ապա Ուաշինկթըն վերջնական հարուածներու ծրագիր պատրաստած է: Այդ ծրագիրին համաձայն`

. Ներխուժել կամ շրջափակել Խարք կղզին` Իրանի հիմնական նաւթային արտահանման կեդրոնը:

. Ներխուժել Լարակ կղզի, որ կ՛օգնէ Իրանին վերահսկելու Հորմուզի նեղուցը:

. Վերահսկողութիւն հաստատել Ապու Մուսա ռազմավարական կղզիին եւ երկու փոքր կղզիներու վրայ, որոնք Իրանի վերահսկողութեան տակ են, բայց նաեւ կը պահանջուին Արաբական Միացեալ Էմիրութիւններուն կողմէ:

. Արգելափակել կամ գրաւել նաւերը, որոնք իրանական նաւթ կ՛արտահանեն Հորմուզի նեղուցի արեւելեան հատուածին մէջ:

Այսպիսով կը բացայայտուի նաեւ այս պատերազմին բուն շարժառիթը: Մնացեալը, հիւլէականէն մինչեւ հեռահար հրթիռներ եւ փրոքսիներ այս նպատակին հասնելու համար ենթահող պատրաստող միջոցներ կը թուին ըլլալ:

Ուրեմն. եթէ կայանան բանակցութիւններ, օրակարգի առանցքը պիտի ըլլայ Հորմուզը: Այսինքն` այդ նեղուցէն անցնող ոչ միայն իրանեան ուժանիւթային աղբիւրներու արտադրութիւնը, այլ նաեւ ուժանիւթի համաշխարհային շուկայի կարեւորագոյն կենսաճանապարհներէն մէկը: Հիմա, պէտք է մտածել, որ ինչ տեսակի փոխզիջումնային բանաձեւ կարելի պիտի ըլլայ գտնել այս հանգուցալուծումը ապահովելու համար:

Այս բոլորի վերահսկողութեան եւ գերշահոյթներու բաշխումը` անշուշտ Իրանի դէմ գործադրուող պատժամիջոցներու ամբողջական վերացումին դիմաց: Բայց տակաւին հոն հասնելու համար ցնցումային հանգրուաններ կան:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կացութիւնը Կը Պահանջէ Հայաստան-Սփիւռք

Ստորեւ կու տանք 14 եւ 15 Մարտին, Պըրպենքի «Պեշիր Մարտիրոսեան» Երիտասարդական կե

28 Մարտ 2026
Առանց արդարության վերականգնման հնարավո

Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, էթնիկ զտում էր, ու դա անարդարության դրսևորու

28 Մարտ 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պետությունը դո

2026 թ. մարտի 16-ին Երևանում, պաշտոնական միջոցառմամբ ազդարարվեց նոր նախընտրակա

28 Մարտ 2026
Իսրայելը մինչև բանակցությունները սկսվե

Լիբանանի դեմ Իսրայելի ամբողջ գործողություններն այս պահին կենտրոնացած են երկրի

28 Մարտ 2026
Խմբագրական. Պատմական Արդարութեան Պահան

Հայաստանի մէջ, յունիսի խորհրդարանական ընտրութիւններուն ընդառաջ ընտրարշաւը արդէ

28 Մարտ 2026
Լեռնալիբանանի Սովին Վերաբերող Ուսումնա

Հովանաւորութեամբ Հայ կաթողիկէ Պէյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գրի

27 Մարտ 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

ՀՅԴ պաշտոնաթերթի մարտյան համարը սկսվում է անդրադարձով վերջերս Երևանում տեղի ու

27 Մարտ 2026
Հայ դատի 60-ամեակ — ­Բացառիկ հատորի մը

Հա­տո­րի ա­ռա­ջին է­ջե­րուն մէջ տեղ գտած խմբագ­րա­կան նշու­մը ար­ժե­ւո­րու­մը

27 Մարտ 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ մարտի 27-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հ

27 Մարտ 2026
Ակնարկ. Դ. Կէտի Հանգոյցը

Միացեալ Նահանգներ-Իրան միջնորդաւորուած բանակցութիւններու մասին կան հակասական տ

27 Մարտ 2026
Յայտարարութիւն ՀՕՄ-ի Կեդրոնական վարչու

ՀՕՄի Կեդրոնական վարչութիւնը իր վերջին լիագումարին ընթացքին հանգամանօրէն քննարկ

26 Մարտ 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

Դիմել ենք Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության

26 Մարտ 2026
Ռոբերտ Քոչարյանի և Իշխան Սաղաթելյանի հ

«Հայաստան» դաշինքի անդամները, դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը և ՀՅ

26 Մարտ 2026
«Մեր հայրենիքը վաճառքի ու սակարկման են

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն այսօր բողոքի ցույց է իրականացրել ՀՀ կա

26 Մարտ 2026
Ֆրանսիացի լրագրողները հանդիպել են Արցա

Սույն թվականի մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախ

26 Մարտ 2026
Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցությ

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձն

26 Մարտ 2026
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռու

26 Մարտ 2026
Պետական մակարդակով դադարեցվել է Հայոց

Հայաստանի իշխանությունները Հայոց Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցը

26 Մարտ 2026
Կարևոր է Արցախի հարցն օրակարգում պահել

Մարտի 23-ին Երկիր մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է

25 Մարտ 2026
Իրական խաղաղությունը սկսվում է այնտեղ,

Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար։ Նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանա

25 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company