ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Պատմական Արդարութեան Պահանջին Իրաւականութիւնը

28 Մարտ 2026

Հայաստանի մէջ, յունիսի խորհրդարանական ընտրութիւններուն ընդառաջ ընտրարշաւը արդէն թափ հաւաքած է: Վարչապետ Փաշինեանի յայտարարութիւնները նորութիւն չեն բերեր: Պարզապէս հետզհետէ աւելի բացայայտ, աւելի շեշտակի կ՛ըսեն այն, ինչ որ երբեմն անուղղակի, երբեմն նուազ շեշտադրումներով պատեհ-անպատեհ առիթներու կ՛արծարծուէին:

Կեդրոնանանք վերջին յայտարարութեան վրայ, որ կը վերաբերի կայսերական կամ ստալինեան հայրենասիրութենէն հրաժարելուն: Աւելի յստակ` պատմական արդարութիւն հետապնդելու պահանջներէն հրաժարելու եւ մեղադրելու ընդդիմախօսները` ժողովուրդը Արցախ վերադարձնելու «պատրանքներ» առաջ քշելու:

Վարչապետին բառերով, «ինչքան գնացինք պատմական արդարութեան յետեւից, այնքան առերեսուելու ենք նորանոր պատմական անարդարութիւնների: Պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել մեր ժողովրդին: Ես ուզում եմ նաեւ կառավարութեան նիստում արձանագրել եւ նոյնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանուած մեր հայրենակիցներին եւ ընդհանրապէս հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է»: Ըստ անոր, խաղաղութեան մասին խօսիլը նաեւ հոգեկան-ընկերային խաղաղութիւն կ՛ենթադրէ, «որովհետեւ խաղաղութիւնը միայն պայմանագիր չէ, խաղաղութիւնն այն է, որ մարդը խաղաղուի: Չկայ աւելի դաժան եւ տառապալի բան, քան սպասումը»:

Գուցէ անտեղի է այս հաստատումներուն հակափաստարկները ներկայացնելով բանավէճի ներքաշուիլը: Այս գաղափարախօսութիւնը, գործող իշխանութիւններուն ետին կանգնած ուժին վարքագիծը հունաւորողն է:

Այս բանավէճի հրահրումը ընդդիմութեան ռազմատենչ ուժի պիտակաւորումը կը հետապնդէ եւ կը զգուշացնէ ընտրազանգուածը, որ եթէ իշխանափոխութիւն իրականանայ, ապա պատերազմը անպայման կը թակէ Հայաստանի Հանրապետութեան դռները:

Հիմա սակայն կեդրոնանանք իրաւական կէտերու վրայ: Գործող Սահմանադրութիւնը իրաւական աղերս ունի Անկախութեան հռչակագիրին հետ: Այլ խօսքով` Անկախութեան հռչակագիրը կը շարունակէ պահպանել իր սահմանադրականութիւնը: Հետեւաբար իրաւական հարց կը ծագի: Պետական ոեւէ պաշտօնեայ իրաւական խախտում կատարած կ՛ըլլա՞յ, եթէ սահմանադրական-իրաւական դրոյթ ունեցող հռչակագիրին կէտերուն հակասական յայտարարութիւն կատարէ:

Անկախութեան հռչակագիրը կը խօսի պատմական արդարութեան վերահաստատման, Արցախի Հայաստանի վերամիաւորման եւ համայն հայութեան իղձերու կենսագործման հրամայականներուն մասին:

Ասոնք հռչակագրային հիմնադրոյթներ չեն միայն: Ասոնք, Սահմանադրութեան նախաբանի յղումով իրաւադրոյթներ են, եւ հետեւաբար բարձրագոյն մակարդակներէ հնչած նման միտքեր պարզապէս հակասահմանադրական կը նկատուին: Այս բոլորի մասին կարելի կ՛ըլլայ խօսիլ, փոփոխութեան առաջարկներ հիմնաւորել, երբ պաշտօնապէս ճշդուած կ՛ըլլայ Սահմանադրութեան փոփոխութեան կամ նոր Սահմանադրութեան յատկացուած հանրաքուէի թուականը եւ անոր ընդառաջ քարոզչութիւն իրականացնելու օրէնքով սահմանուած կարգը:

Պարզ է, որ այս յայտարարութիւնները նաեւ կը ծառայեն Սահմանադրութիւնը փոխելու եւ Անկախութեան հռչակագիրը սահմանադրական ուժէ զրկելու որոշումին ապահովման աշխատանքներուն:

Վարչապետը կը յայտարարէր, որ եթէ հանրաքուէով չորդեգրուի նոր Սահմանադրութիւն, ապա դարձեալ պիտի փորձեն եւ այդպէս շարունակ, մինչեւ հաստատուի նոր Սահմանադրութիւնը:

Ժողովրդավար երկիրներու պարագային նման շրջադարձային եւ գաղափարական կտրուկ փոփոխութեան կեցուածքի մերժումը ժողովուրդին կողմէ համազօր է վստահութեան քուէի մերժումին: Ժողովրդային մերժումը, ժողովրդավար հասկացողութեամբ եւ գործնական ընկալումներով վարչակարգի փոփոխութիւն կ՛ենթադրէ: «Դարձեալ փորձելու» խոստումը ժողովրդավարական հասկացողութիւններէն հեռու է:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կացութիւնը Կը Պահանջէ Հայաստան-Սփիւռք

Ստորեւ կու տանք 14 եւ 15 Մարտին, Պըրպենքի «Պեշիր Մարտիրոսեան» Երիտասարդական կե

28 Մարտ 2026
Առանց արդարության վերականգնման հնարավո

Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, էթնիկ զտում էր, ու դա անարդարության դրսևորու

28 Մարտ 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պետությունը դո

2026 թ. մարտի 16-ին Երևանում, պաշտոնական միջոցառմամբ ազդարարվեց նոր նախընտրակա

28 Մարտ 2026
Իսրայելը մինչև բանակցությունները սկսվե

Լիբանանի դեմ Իսրայելի ամբողջ գործողություններն այս պահին կենտրոնացած են երկրի

28 Մարտ 2026
Խմբագրական. Պատմական Արդարութեան Պահան

Հայաստանի մէջ, յունիսի խորհրդարանական ընտրութիւններուն ընդառաջ ընտրարշաւը արդէ

28 Մարտ 2026
Լեռնալիբանանի Սովին Վերաբերող Ուսումնա

Հովանաւորութեամբ Հայ կաթողիկէ Պէյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գրի

27 Մարտ 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

ՀՅԴ պաշտոնաթերթի մարտյան համարը սկսվում է անդրադարձով վերջերս Երևանում տեղի ու

27 Մարտ 2026
Հայ դատի 60-ամեակ — ­Բացառիկ հատորի մը

Հա­տո­րի ա­ռա­ջին է­ջե­րուն մէջ տեղ գտած խմբագ­րա­կան նշու­մը ար­ժե­ւո­րու­մը

27 Մարտ 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ մարտի 27-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հ

27 Մարտ 2026
Ակնարկ. Դ. Կէտի Հանգոյցը

Միացեալ Նահանգներ-Իրան միջնորդաւորուած բանակցութիւններու մասին կան հակասական տ

27 Մարտ 2026
Յայտարարութիւն ՀՕՄ-ի Կեդրոնական վարչու

ՀՕՄի Կեդրոնական վարչութիւնը իր վերջին լիագումարին ընթացքին հանգամանօրէն քննարկ

26 Մարտ 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

Դիմել ենք Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության

26 Մարտ 2026
Ռոբերտ Քոչարյանի և Իշխան Սաղաթելյանի հ

«Հայաստան» դաշինքի անդամները, դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը և ՀՅ

26 Մարտ 2026
«Մեր հայրենիքը վաճառքի ու սակարկման են

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն այսօր բողոքի ցույց է իրականացրել ՀՀ կա

26 Մարտ 2026
Ֆրանսիացի լրագրողները հանդիպել են Արցա

Սույն թվականի մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախ

26 Մարտ 2026
Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցությ

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձն

26 Մարտ 2026
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռու

26 Մարտ 2026
Պետական մակարդակով դադարեցվել է Հայոց

Հայաստանի իշխանությունները Հայոց Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցը

26 Մարտ 2026
Կարևոր է Արցախի հարցն օրակարգում պահել

Մարտի 23-ին Երկիր մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է

25 Մարտ 2026
Իրական խաղաղությունը սկսվում է այնտեղ,

Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար։ Նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանա

25 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company