ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ազգային օրհներգը ենթակայ չէ փոփոխութեան եւ վերջ

01 Փետրվար 2019

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

Յանկարծ կ՚իմանանք, որ անհասկնալի փութկոտութեամբ մը և դեռ որևէ այլ փոփոխութիւններու չձեռնարկած՝ ՀՀ իշխանական համակարգը հրապարակ իջած է Հայաստանի Հանրապետութեան օրհներգը փոխելու… Այո՛, սիրելիներ, ճիշտ լսեցիք. բազմաթիւ սերունդներու հաւատքով վճռահատուած և հաստատագրուած և մեր ազգային միասնականութիւնը խորհրդանշող ազգային օրհներգը՝ «Մեր Հայրենի՛ք»ը այսօր յանկարծ ենթակայ է շնորհազրկման ձեր իսկ ընտրած խորհրդարանի ղեկավարութեան կողմէ։ Եւ այս գործին նախաձեռնողը նոյնինքն ՀՀ Ազգային Ժողովի Փոխ-Նախագահ՝ Ալէն Սիմոնեանն է, այսինքն Վարչապետ Փաշինեանով գլխաւորուած նոր վարչակարգի կեդրոնական դէմքերէն մին ։

Իսկ ի՞նչ կը փորձէ իրագործել Պր. Սիմոնեան իր այս նախաձեռնութեամբ։ Իր իսկ վկայութեամբ, ան կ՚ուզէ «Մեր Հայրենիք»ը «հանգստեան» կոչել զայն յանձնելով պատմութեան զամբիւղին և զայն փոխարինելով Խորհրդային Հայաստանի «հիմն»ով (ինչպէս անուանակոչուած էր ան խորհրդային իշխանութեանց կողմէ)… Եւ քանի որ Պր. Սիմոնեան յայտնօրէն կ՚անդրադառնայ, որ բոլշևիկ իշխանութեան պատուէրով գրուած բանաստեղծ Սարմէնի բառերը ահաւոր բաներ կը պարունակեն («…ժողովրդոց սուրբ դաշինքով ստալինեա՜ն…»), Պր. Սիմոնեան արագօրէն կ՚առնէ յաջորդ քայլը…Անջատե՛լ խորհրդային «հիմն»ը իր սկզբնական բովանդակութենէն և Արամ Խաչատուրեանի երաժշտական նախագծին հագցնել նոր բառեր շղարշելով խորհրդային «հիմն»ին էութիւնը և ապակողմնորոշելով նոր օրերու հանրութիւնը։

Իսկ ինչո՞վ կը հիմնաւորուի, ըստ Պր. Սիմոնեանի, այս նոր «յեղափոխութիւն»ը…Պր. Սիմոնեան հաւատացած է, որ ի տարբերութիւն «Մեր Հայրենիք»ին՝ խորհրդային «հիմն»ը, որ բախտաւորուած է Արամ Խաչատուրեանի երաժշտական նախագծով, կը վայելէ որակի շեշտակի առաւելութիւն մը։ Ան կը կրէ հանճարի դրոշմը, հետևաբար օրհներգը փոխելու այս նոր գաղափարը չի կրնար առարկելի ըլլալ։ Այսինքն, սիրելինե՛ր, «յեղափոխական» այս քայլը հիմնաւորուած է զուտ գեղագիտակա՜ն պատճառաբանութեամբ և ոչ ուրիշ բանով։

Անշուշտ չի յիշատակուիր այն իրողութիւնը, որ «Մեր Հայրենիք»ի դաշնաւորման հեղինակը Կոմիտասի հարազատ աշակերտ՝ մեծանուն Բարսեղ Կանաչեանն է – հեղինա՛կը մեր ազգային կամաւորական քայլերգին՝ «Յառաջ Նահատակ»ին և բազմաթիւ այլ երաժշտական գոհարներու — և որ անոր երաժշտութիւնը ոչինչով չի զիջիր Խաչատուրեանի ստեղծագործութեան։ Չի յիշատակուիր այն փաստը, որ անոր բառերը հիմնուած են Միքայէլ Նալբանդեանի յեղափոխական երգի բառերուն վրայ։ Չի յիշատակուիր այն պատմական ճշմարտութիւնը, որ մեր ազգային օրհներգը աւելի հին է քան մեր անկախ պետականութիւնը։ Ան եղած է մեր ազատագրական շարժման ակունքներուն վրայ և որ անոր դարբնած ոգիէն է ծնած մեր անկախ պետականութեան հերոսական իրականութիւնը այսօր։ Չի յիշատակուիր նաև այն, որ «Մեր Հայրենիք»ը (որպէս ազգային օրհներգ) սկզբնապէս օրինագրողը որևէ պատահական խորհրդարան չէ, այլ մեր ժողովուրդը՝ ի՛նք իր սրտին ամենէն անկապտելի խորերէն։ Ո՛չ, չեն յիշատակուիր այս բոլորը, քանի որ այս անհեթեթ ոոտնձգութեան ետին նոյն այլասերող գաղափարախօսութիւնն է, նոյն թշնամի՛ն՝ որ միամտօրէն կարծեց մեզմէ խլել մեր օրհներգը, մեր դրօշը, մեր զինանշանը և մեր հայրենիքը և պաշտօնապէս թաղել այդ բոլորին պաշտպանութեան լծուած անկեղծ զինուորը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութի՛ւնը։ Վերջ տուէք այս մոլորութեան, Պր. Սիմոնեան, դուք իրական գործեր ունիք ընելիք և մեր ազգային խորհրդանիշներու աղաւաղումը անոնցմէ մէկը չէ և չի կրնար ըլլալ։

Դուք և մենք և ամէն հայ խոնարհաբար պիտի լռէ և սորվի մեր Առաջին (և յաւիտենակա՛ն) Հանրապետութեան դարբիններէն։ 1918-ին, երբ ծով արիւններու մէջէն ծնունդ առաւ մեր անկախութիւնը, մեր հիմնադիր հայրերը, որոնք ազգին իսկական յեղափոխականներն էին, առանց այլևայլի իւրացուցին ժողովուրդին կողմէ վաղուց վճռուած «Մեր Հայրենիք»ը որպէս Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական օրհներգ։ Ճաշա՞կը կը պակսէր իրենց նոր օրհներգի մը մասին մտածելու։ Միթէ երաժշտական նրբազգացութենէ ողբալիօրէն զրկուա՞ծ էին մեր մեծերը։ Չէի՞ն կրնար արդեօք գործի լծել իրենց ընկերներ՝ Յովհաննէս Թումանեանն ու Աւետիք Իսահակեանն ու Արմէն Տիգրանեանը նոր օրհներգի մը նախագիծը կեանքի կոչելու համար…Ո՛չ, Պր. Սիմոնեան, անոնք ընտրեցին այն, որ մեր ժողովուրդը ընտրած էր արդէն՝ յստակ, վճիտ, վճռակա՛ն…Եւ ոչ ոք, ոչ իսկ մէկ հոգի, մտքին ծայրէն անցուց առարկել անոր հարազատութեան։

Եւ, անշուշտ, իրենք ճի՛շտ էին։ Մեր օրհներգը կրկին ու կրկին հրաշագործեց այն ոգին, որ մեզ պիտի առաջնորդէր ազատութեան և յաղթանակի։ Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի. բայց երանի, որ իւր ազգի ազատութեան կը զոհուի…Պր. Սիմոնեան,1921 Փետրուարի 18-ին, Երևանի բանտին դիմաց գտնուող որբանոցի սաները – Հայոց Ցեղասպանութենէն ճողոպրած հայորդինե՛ր – խուռներամ սկսան երգել «Մեր Հայրենիք»ը առանց յստակ գիտնալու, թէ դուրսը ի՞նչ կը կատարուէր…Իսկ բանտի բոլշևիկ տէրերը, որոնք նոր կացինահարումներու կը պատրաստուէին ի մտի ունենալով Յովհաննէս Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալեանը…եկան մեծ անակնկալի կարծելով, որ ապստամբութեան ալիքը արդէն կը բախէր բանտին դռները և այդ ողորմելիները դիմեցին խուճապահար փախուստի դէպի իրենց թուրք պաշտպաններու գիրկը։ «Մեր Հայրենիք»ն էր, որ քշեց զիրենք դուրս։ «Մեր Հայրենիք»ն էր, որ տապալեց բոլշևիկեան բանտին դռները։ «Մեր Հայրենիք»ն էր, որ ազատեց Վարչապետ Քաջազնունին, Խորհրդարանի Նախագահ Լևոն Շանթը և Կրթութեան և Գիտութեան Նախարար Նիկոլ Աղբալեանը, որոնք դեռ հարիւր տարի պիտի նետէին հիմքերը մեր անկախ պետականութեան…

Պէտք է ենթադրեմ, որ ազգային օրհներգին այս հսկայ կենսագրութիւնը ծանօթ չէ ձեզի։ Դուք տակաւին իրազեկ չէք այն իրողութեան, որ Հայաստանի վերանկախացման առաջին տարեդարձին օրը աշխարհի բոլոր երկիրներուն մէջ ՀՀ դեսպանները (ի տարբերութիւն մեր ժողովուրդին) դեռևս գիտակ չէին օրհներգի բառերուն և մեր երեխաներն էին, որ իրենց ջինջ վանկերով լեցուցին տօնակատարութեանց սրահները։ Այդպէս էր, քանի որ օրհներգը յաջողութեամբ յաղթահարած էր գերութեան տարիները ճզմելէ ետք քանի մը կայսրութիւններ, ներառեա՛լ Խորհրդային Միութիւնը։

Տեսէք, հինգ հանրապետութիւններու բովէն անցնելէ ետք, յեղափոխութեան դրօշակիրը հանդիսացող Ֆրանսան կը շարունակէ գուրգուրանքով պահպանել իր «Մարսէլյէզ»ը։ Ի՞նչ պատահեցաւ յանկարծ մեզի։ Ի՞նչ բան յանկարծ դրդեց, որ որոշենք տապալել մեր ազգային օրհներգը փոխանակ տապալելու մեր երկրի տնտեսութիւնը պատուհասող մենաշնորհային համակարգը…Եւ թախանձագին կը խնդրեմ, որ այս խաղէն դուրս պահէք մեծն Արամ Խաչատուրեանի անբասիր անունը։ Ինք այդ «հիմն»ը չգրեց մեր ազգային օրհներգին որպէս հակաճառութիւն։ Այդ հիմնը գրուեցաւ ողբերգական պայմաններու մէջ, երբ մեր ժողովուրդը կը փորձէր վերապրիլ իրեն պարտադրուած Ստալինեան Եղեռնի ծանր հետևանքներուն կուրծք տալով։

Հիմա իմ վերջին խօսքը ձեզի։ Այս բոլորը ըսելէ ետք, ես տակաւին համոզուած եմ, որ դուք և ձեր ընկերները պիտի դադրեցնէք այս անորակելի արշաւը։ Համոզուած եմ, քանի որ կը հաւատամ մեր էական միասնութեան։ Բայց եթէ իրօք գայ այն ողբերգական օրը և ձեր նախաձեռնութիւնը – հաւաքական մեծ խելագարութեան մը մէջ — օրինական ուժ ստանայ և օրհներգը վերստին տարագրուի մեր պետականութեան կեանքէն, գիտցէ՛ք, որ ան նորէն պիտի ապրի։ Ան նորէն պիտի մնայ կանգուն և յաղթանակէ։ Ան պիտի նորէն մեր հերոսուհի Սօսէի բառերով յաղթականօրէն հնչէ «ամէն օր և ամէն ժամ», մեր հայրենիքին և մեր հոգեկան հայրենիքին՝ Սփիւռքի մէջ, մղելով իր դարաւոր կռիւը ու ծաղր ու ծանակի մատնելով բոլոր շինծու «հիմն»երը, բոլոր անհարազատ խորհրդանիշները, տապալելով բոլոր տխմար դռները ու վերստին ներս գալով։ Ազգային օրհներգը վերատեսութեան ենթակայ չէ։ Հեռու կեցէք այս մոլորութենէն։

Փետրուար 1, 2019
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company