ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խմբագրական. Օրհներգն Ու ՀՀ Սահմանադրութիւնը

05 Փետրվար 2019 Հայաստանի Հանրապետութեան օրհներգի փոփոխութեան առումով քննարկումներ կազմակերպելու նախաձեռնութիւնը կը թուի, որ դադար առած է: Դադար առնելը չի նշանակեր անշուշտ, որ այս հարցը վերստին օրակարգ պիտի չվերադառնայ:

Օրհներգի փոփոխութեան մասին տեսակէտներու բարձրաձայնումը նոր չէ: Առաջին վարչակարգէն սկսեալ այս խնդիրը զուգահեռ ընթացած է եւ մերթ ընդ մերթ հրապարակ եկած իրերայաջորդ իշխանութիւններու օրով: Ընդ որում ո՛չ միայն երաժշտագիտական եւ գրականագիտական, այլ նաեւ պետական-քաղաքական շրջանակներու կողմէ:

Անշուշտ խնդիրը պէտք է դիտարկել պետական մտածողութեան դիտանկիւններէ, վերյիշել, որ Հայաստանի Ա. Հանրապետութեան ժառանգորդ ըլլալու հանգամանքը ամէն բանէ առաջ կ՛ենթադրէ երկրին անուանումին, խորհրդանիշներուն` դրօշակին, զինանշանին եւ օրհներգին վերաորդեգրումը` իբրեւ իրաւավաւերական հիմքեր ժառանգորդութեան:

Քաղաքականօրէն շատ տրամաբանական կը հնչէ, որ երկրին առջեւ ծառացած բազմաթիւ խնդիրներուն մէջ առաջնահերթութիւնը ոչ թէ նման քննարկումներով հրապարակը խճողելն է, այլ անվտանգութեան եւ ընկերային, տնտեսական ոլորտներու ուղղութեամբ թռիչքաձեւ զարգացման խոստումներու ուղղութեամբ լսումներ, խորհրդակցութիւններ եւ փորձագիտական քննարկումներ կազմակերպելը:

Պարզ է, որ խորհրդարանական լսումներու կամ քննարկումներու ընթացակարգ պիտի չմտնէ օրհներգի փոփոխութեան առաջարկը: Ազգային ժողովի փոխնախագահին տեսակէտը այս պահուն չունի խմբակցութեան որոշում` հարցի ընթացակարգումին: Առ այժմ: Զուգահեռ սակայն, սփիւռքի նախարարութեան անունով տեսակէտներու հաւաքագրման նախաձեռնութիւն առնուած է օրհներգի պահպանմա՞ն, թէ՞ փոփոխութեան հարցադրումով, ինչոր աւելի կը համոզէ, որ հարցը պիտի վերադառնայ:

Խնդիրի բարոյագաղափարական կողմին մասին հրապարակուեցան բազմաթիւ տեսակէտներ, կազմակերպուեցան քննարկումներ, կատարուեցան գրառումներ: Անհրաժեշտ է մօտենալ նաեւ իրաւական կողմէն:

Գործող Սահմանադրութեան յօդուած 21-ը կ՛ըսէ.-

Յօդուած 21. Հայաստանի Հանրապետութեան խորհրդանիշերը

1.- Հայաստանի Հանրապետութեան դրօշը եռագոյն է` կարմիր, կապոյտ, նարնջագոյն հորիզոնական հաւասար շերտերով:

2.- Հայաստանի Հանրապետութեան զինանշանն է. կենտրոնում` վահանի վրայ, պատկերուած են Արարատ լեռը` Նոյեան տապանով, եւ պատմական Հայաստանի չորս թագաւորութիւնների զինանշանները: Վահանը պահում են արծիւը եւ առիւծը, իսկ վահանից ներքեւ պատկերուած են սուր, ճիւղ, հասկերի խուրձ, շղթայ եւ ժապաւէն:

3.- Դրօշի եւ զինանշանի մանրամասն նկարագրութիւնը սահմանւում է օրէնքով:

4.- Հայաստանի Հանրապետութեան օրհներգը սահմանւում է օրէնքով:

Նախորդ Սահմանադրութեան համապատասխան յօդուածը կ՛ըսէր.

Յօդուած 13. Հայաստանի Հանրապետութեան դրօշը եռագոյն է` կարմիր, կապոյտ, նարնջագոյն` հորիզոնական հաւասար շերտերով:

Հայաստանի Հանրապետութեան զինանշանն է.

կենտրոնում, վահանի վրայ, պատկերուած են Արարատ լեռը` Նոյեան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագաւորութիւնների զինանշանները: Վահանը պահում են արծիւը եւ առիւծը, իսկ վահանից ներքեւ պատկերուած են սուր, ճիւղ, հասկերի խուրձ, շղթայ եւ ժապաւէն:

Հայաստանի Հանրապետութեան օրհներգը «Մեր Հայրենիք»-ն է:

Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքը Երեւանն է:

Փաստօրէն գործող Սահմանադրութեան երրորդ եւ չորրորդ կէտերը չէին ներառուած նախորդի պարագային: Իսկ այժմ օրէնքի կարգով Սահմանադրութիւնը կ՛արտօնէ փոփոխութիւններ բերել դրօշին, զինանշանին եւ օրհներգին:

Այսօրուան պայմանները չեն բացառեր, որ պետականութեան խորհրդանիշներուն առնչութեամբ փոփոխութեան քննարկումի առաջարկներ վերահնչեն: Քանի մը ուղղութեամբ, յատկապէս Հայ յեղափոխական դաշնակցութիւնը պետութեան խորհրդանիշները անհպելի պահելու համար քարոզչաքաղաքական աշխատանքներ իրականացնելու հրամայականին առջեւ կրնայ կանգնիլ: Արտախորհրդարանական քննարկումներ, տարբեր երկիրներու մէջ համայնքի անունով եւ դեսպանատան ճամբով համահայկական մօտեցումի ամրագրման հանդիպումներ, հիմնաւորումներ եւ գրաւոր_բանաւոր քննարկումներու եզրակացութեան փոխանցումներ` ընդգծելու համար հարցին համահայկական էութիւնը:

Եւ ամէնէն կարեւորը: Սահմանադրութեան բարեփոխման օրակարգի ընթացակարգումի պարագային նախ եւ առաջ սահմանադրական բացարձակ ամրագրումի տեսք տալ երկրի պետութեան երեք խորհրդանիշներուն` կանխարգիլելու համար որեւէ իշխանութեան կողմէ վաւերական ժառանգորդութեան խորհրդանիշները ըստ ճաշակի փոփոխութեան ենթարկելու փորձերը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company