ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • Սփիւռք

Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի Կլոր Սեղաններու Համառօտագիրներ (Գ․)

16 Սեպտեմբեր 2026

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չորս կլոր սեղաններու քննարկումներուն ամփոփումը փուլ առ փուլ կը ներկայացնենք մեր ընթերցողներուն։ Այս համառօտագիրները կ՛անդրադառնան Սփիւռքի դերակատարութեան, ազգային ինքնութեան, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն եւ համազգային կազմակերպման հիմնական մարտահրաւէրներուն ու հեռանկարներուն։

Անոնք միայն քննարկումներու արձանագրութիւններ չեն, այլ նաեւ փորձ մը՝ համակարգելու Սփիւռքի առջեւ ծառացած հիմնական խնդիրները եւ նախանշելու ապագայի ռազմավարական, քաղաքական, կրթական ու կազմակերպչական ուղենիշները։ Քննարկումներուն մէջ հնչած գաղափարներն ու առաջարկները կոչուած են նպաստելու համահայկական քննարկումին, երկխօսութեան եւ նոր նախաձեռնութիւններու ձեւաւորման։ Խորհրդաժողովին, կլոր սեղաններու մասնակիցներուն եւ քննարկուած նիւթերուն մասին լրացուցիչ տեղեկութիւններ կարելի է գտնել Խորհրդաժողովի պաշտօնական կայքէջին մէջ՝ spyurkconference.org/hy/։

ՍՓԻՒՌՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԶՕՐԱՇԱՐԺԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄ

14 Սեպտեմբեր 2026

Կլոր Սեղան 3․

Հայաստան-Սփիւռք Յարաբերութիւններու Հիմնահարցեր եւ Հորիզոններ

Համաշխարհային պատմութեան ամբողջ ընթացքը պայքար է ազդեցութեան մեծացման համար։ Մենք այդ պայքարում որդեգրել ենք պաշտպանական քաղաքականութիւն, մինչդեռ մենք նոյնպէս պէտք է մրցակցութեան մաս կազմենք՝ տնտեսական, գիտական եւ այլն, ապահովենք մեր ժողովրդի ու պետութեան համալիր զարգացումը։

Մենք զարմանալի ժողովուրդ ենք։ Կարողացել ենք դժբախտութիւնների միջով անցնել եւ պետութիւն ստեղծել, չենք վերացել։ Մենք պէտք է հպարտանանք նաեւ մեր անցեալով, ինչը կարող է ոգեւորել երիտասարդութիւնը։

Մեր Սփիւռքի առկայութիւնը մեզ համար այդ մրցակցութեան մէջ ապահովում է շատ մեծ առաւելութիւն։ Սփիւռքը, իր ցանցային կառուցուածքով կարող է անել այն, ինչ չի կարող անել Հայաստանի Հանրապետութիւնը։

Պէտք չի վհատուել ներկայ պարտութիւններից, պարտութիւնները ժամանակաւոր են, դրանց կը յաջորդեն յաղթանակները, եթէ մենք գիտենք թէ ուր ենք գնում։

Դու պէտք է կռուես ու առաջ գնաս, որ գոյատեւես։ Հակառակ դէպքում քեզ չեն թողի զարգանաս։ Թուում է թէ ազգերի պայքարի գաղափարը յետամնացութիւն է, որովհետեւ երբեմն առաջանում են համաշխարհային շարժումներ, որոնք առաջին հայեացքից քօղարկում են ազգերի պայքարի գաղափարը, սակայն կատաղի մրցակցութիւնը, թէկուզ քօղարկուած, շարունակւում է։

Արցախի հարցը կարեւորագոյն հարցն է․ այդ օղակը պէտք է ճիշդ բռնել, որ ամբողջ շղթան ճիշդ կարողանանք քաշել։ Արցախի հայաթափումը նոր է եղել․ եթէ պետութիւնները նոյնիսկ իրենց շահերից դրդուած դէմ լինեն արցախահայութեան վերադարձին, այնուամենայնիւ չեն կարող հրապարակային դա ասել եւ չպաշտպանել վերադարձի իրաւունքը, որպէս այդպիսին։

Դժբախտաբար, մինչեւ այսօր Սփիւռքի ներուժը լիարժէք չի օգտագործուել։ Սփիւռքի աջակցութիւնը շատերի կողմից գնահատւում է միայն նիւթական չափանիշերով, եւ այդ պատճառով էլ ոմանք Սփիւռքը կոչում են «կթան կով»։

Չնայած 1997ին երկքաղաքացիութեան օրէնքը ընդունուեց, սակայն Հայաստանի կառավարութիւնը չխրախուսեց, որ սփիւռքահայերը դառնան Հայաստանի քաղաքացի։ Սփիւռքի նախարարութեան վերացումն ու յանձնակատարի նշանակումը ձախող որոշում էր, քանի որ վերջինս քանդեց Հայաստան-Սփիւռք աւանդական կապերը։ Կազմակերպութիւնները փոխարինուեցին մերձիշխանական անհատներով։

2024ի Հայաստան-Սփիւռք խորհրդաժողովի ժամանակ Փաշինեանը յայտարարեց․ «Մեզ ձեր մարդասիրական օգնութիւնը պէտք չէ», ինչը վիրաւորական էր Սփիւռքի համար։

Փաշինեանի քաղաքականութիւնը, յատկապէս սփիւռքեան կազմակերպութիւնների հետ, ինչպէս նաեւ ներազգային քաղաքականութեան ուղենիշերը՝ պատուհաս են դարձել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների համար։

Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների պահպանման կարեւորութիւնը կայանում է մարդկային եւ մասնագիտական տեսլականների զարգացման մէջ։ Սփիւռքի նախարարութեան վերացումը ազդակ էր՝ ուղղուած այդ յարաբերութեան քայքայման։ Ակնյայտ է, որ ներկայիս հայկական կառավարութեան նպատակներից մէկն է այդ կապի խզումը։ Այն, ինչ դեռ ամբողջութեամբ պարզ չէ, այն է՝ արդեօք դա պարտադրուա՞ծ է արտաքին ուժերի կողմից։ Միւս խնդիրը սահմանադրական փոփոխութիւններն են (այսինքն՝ Անկախութեան հռչակագրին եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը վերաբերող հատուածների հեռացումը)։

Մենք պէտք է գործենք այնպէս, որ առաջնահերթութիւն տրուի Հայաստանի բոլոր հարեւանների հետ լաւ յարաբերութիւններին։ Սակայն դա չի ենթադրում Ռուսաստանի լռութեան ընդունումը Հայաստանի ինքնիշխան սահմանների ներխուժման հարցում, ոչ էլ այն ուժերի աջակցութիւնը, որոնք նոյնիսկ չգիտեն՝ «ովքեր եւ ինչ են հայերը»։

Ո՛չ ԱՄՆը, ո՛չ ԵՄը, ո՛չ Ռուսաստանը իրականում հոգ չեն տանում Հայաստանի մասին։ Հայաստանի ազգային անվտանգութեան նպատակը պէտք է սկսուի հենց այս գիտակցումից։

Մեր լուռ դերը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական շահերի առաջմղումն է։ Մենք ունենք մի շարք քաղաքական նպատակներ, որոնցից մի քանիսն արդէն հետապնդւում են․

1. Շուէյցարիայում SOCAR Trading SA-ի դէմ իրաւական գործընթացի իրականացումը (OECD սկզբունքներին չհամապատասխանելու հիմքով), քանի որ մայր ընկերութիւնը՝ SOCAR-ը, ֆինանսաւորել է 2020ի պատերազմը եւ Ատրպէյճանի ռազմական սարքաւորումները։

2. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած մարդկանց վերադարձի իրաւունքի պաշտպանութիւնը։

3. Պաքւում ապօրինաբար պահուող հայերի ազատ արձակումը։

4. Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հարցը։

5. Հայերի բնակավայրերի եւ ունեցուածքի բռնազաւթումն ու ոչնչացումը (օրինակ՝ Ստեփանակերտում)։

6. Ատրպէյճանի կողմից Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի 240 քառ․ քմ․ի բռնագրաւումը։

Ուստի մենք պէտք է․

– Այս փաստարկները ծանրակշիռ դարձնենք միջազգային կառոյցների (առաջին հերթին՝ ՄԱԿի) եւ ազգային պետութիւնների համար։

– Քանդենք այն թէզը (ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին դաշտում), թէ այս հարցերը կարող են պատերազմի յանգեցնել Ատրպէյճանի հետ։

Այս ամէնը կարելի է անել առանց ներկայիս հայկական կառավարութեան դէմ ամբոխավարական մեղադրանքների (որոնք միայն սնուցում են արդէն գոյութիւն ունեցող ատելութեան խօսքը)։

Մենք պէտք է մեր դաշնակիցներին առաջարկենք որակեալ գործողութիւններ՝ առանց մեզ ազգայնական ուժերի պէս ներկայացնելու, այլ որպէս փոքրամասնութիւնների իրաւունքների իրական պաշտպանութեան ալիք։ Պէտք է ֆինանսաւորել այդ ուղղութեամբ գործող ուժերին։ Եւ պէտք է աջակցել նաեւ այն լրատուամիջոցներին, նոյնիսկ մեր քաղաքական շրջանակից դուրս, որոնք անկախ կերպով իրականացնում են այդ գործը։ Մտածէք՝ ինչո՞ւ Հայաստանում անկախ հարցումներ իրականացնող հիմնարկ չի ընտրուել։ Աւելի լաւ չէ՞ր լինի ունենալ աւելի յստակ պատկերացում, թէ ինչ է իրականում տեղի ունենում։ Կառավարութիւնները գալիս ու գնում են, միջազգային իրաւունքը մնում է։

Հայաստանի պարագան առանձնայատուկ է սփիւռքային ուսումնասիրութիւնների մէջ։ Ինչպէս սփիւռքագէտ Խաչիկ Թէօլէօլեանն է սահմանել, Հայաստանը ընդհանուր իմաստով պարզապէս ազգ-պետութիւն չէ, այլ transnation է՝ այսինքն ազգ, որի մեծամասնութիւնն ապրում է սահմաններից դուրս։ Այս իրականութիւնը պահանջում է կառավարման յատուկ օրինակ։

Նիկոլ Փաշինեանի իշխանութեան արդիւնքում հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններում երեք ուղղութիւններով վատթարացում արձանագրուել է՝ հաստատութենական, գաղափարախօսական եւ ռազմավարական։

Հաստատութենական խզման պարունակում հասկանում ենք Սփիւռքի նախարարութեան լուծարում եւ սփիւռքեան հարցի լուսանցքայնացում, համահայկական խորհրդաժողովների դադրեցում, համատեղ կառուցողական ծրագրերի կտրուկ նուազում։

Գաղափարախօսական խզման պարունակում հասկանում ենք ազգային ինքնութեան վերասահմանումը եւ դրա սփիւռքեան հետեւանքները, «Իրական Հայաստան» ընդդէմ «Պատմական Հայաստան»ի հայեցակարգը, պատմութեան դասագրքերի վերափոխումը, եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների վատթարացումը։

Ռազմավարական խզման պարունակում հասկանում ենք Արցախի կորուստը եւ սփիւռքային վստահութեան փլուզումը, Արցախի ցեղային զտումը, Հայոց Ցեղասպանութեան օրակարգից հրաժարումը։

Իբրեւ սփիւռքեան քաղաքականութեան ձախողման հիմնական պատճառներ կարելի է նշել պետութեան եւ Սփիւռքի միջեւ քաղաքական տեսլականի տարբերութիւնը, փոխադարձ անվստահութիւնը, հաստատութենական համապատասխան տիպարի բացակայութիւնը եւ այլն։

Իբրեւ հետեւանք Ցեղասպանութեան՝ տարբեր երկրներում հայկական ներկայութիւն ապահովուեց։ Երբ այդ երկրներից արտագաղթ եղաւ, հայերն իրենց հետ տարան այդ երկրներից վերցրած մշակոյթը։ Դրա վրայ աւելացաւ Հայաստանից մեկնածները եւ առաջացան սփիւռքեան նոր համայնքներ։ Մենք այսօր ունենք խայտաբղէտ սփիւռքներ։

Լիբանանում այդ օրինակն ունենք։ Սփիւռքում միասնութիւնը յաճախ կենսական ներկայութիւն է ունենում, յաճախ այլ երկրներ կարող են փորձել շահագործել մեր սփիւռքեան պառակտումը։

Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում խնդիրներն էլ նոր երեւոյթ չեն։ Սակայն այս վարչախմբի օրերին, բոլոր սահմանները հատուեցին։ Յստակ է՝ Սփիւռքից դժգոհողը յաճախ միայն հիմա չի որ դժգոհում է։ Ցեղասպանութիւնից յետոյ, երբ Ազգերի լիկան քննարկում էր տեղահանուած հայերի հաստատման տեղի հարցը, Թուրքիան աշխատանքներ էր տանում, որ հայերը չբնակեցուեն Թուրքիայի սահմանների վրայ՝ Սիրիա, Լիբանան, Իրաք, այլ գնան Կիպրոս ու Մատակասքար։ Այն ինչ չկարողացան այն ժամանակ անել, արդեօք պիտի չփորձէ՞ր Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ անել, որպէսզի տկարացնի սփիւռքահայութիւնը եւ դժուարացնի գոյատեւումը։

Հիմա Հայաստանի ներկայ իշխանութիւնների համար Սփիւռքը գլխացաւանք է այնպէս, ինչպէս Արցախը։

Մենք, այնուամենայիւ, պէտք է շարունակենք մեր յանձնառութիւնը Հայաստանի պետականութեան հանդէպ եւ իշխանափոխութիւնից յետոյ նուիրուենք կորցրածը վերականգնելու գործին։

Վերջերս մի մտայնութիւն կայ, որ Մերձաւոր Արեւելքի գաղութները կարող են միայն մշակութային միաւորներ լինել, սակայն պէտք չէ աչքաթող անել, որ Մերձաւոր Արեւելքի գաղութներում մենք նաեւ քաղաքական իրաւունքներ ու ներկայութիւն ունենք։ Սա անձնասպանութիւն կը դառնայ այդ գաղութների համար։ Մերձաւոր Արեւելքի գաղութները դեռ կարող են շարունակել պայքարը Հայաստանի եւ Սփիւռքի միասնութեան համար։

Երազները չեն կարող ժամանակ ունենալ, դրանք յաւիտենական են։ Մեր հիմնական նպատակների մէջ չենք կարող զիջումներ ունենալ, կարող են ժամանակաւոր առաջնահերթութիւններ ճշդուել, սակայն պայքարը Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստանի համար պէտք է շարունակուի։

ՀԱՅՐԵՆԻՔ- ՍՓԻՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

ԻՍՐԱՅԷԼ․ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՍՓԻՒՌՔԻ ՀԵՏ

Ի՞ՆՉ ԵՆ ԱՐԵԼ

– Վերադարձի մասին օրէնք (զանգուածային եւ համակարգուած հայրենադարձութեան կազմակերպում)։

– Ուժեղ համաշխարհային կազմակերպութիւն (jewish agency for Israel)։

– Յստակ ծրագրեր, օրինակ երիտասարդների հայրենիք ճամբորդութիւններ Birthright Israel։

ԱՐԴԻՒՆՔԸ

– Զանգուածային ներհոսք մարդկանց եւ կապիտալի։

– Հզօր լոպպի աշխարհում։

– Երկրի պաշտպանութիւն՝ ճգնաժամերի պահերին։

Մեծ նշանակութիւն է տրւում հայրենադարձութեան եւ ինքնութեան պահպանմանն ու ձեւաւորման:

ՍՓԻՒՌՔԸ ՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԱՍՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԷ «ԴՐՍԻ ԲԱԶՄՈՒԹԻՒՆ»

ԻՌԼԱՆՏԻԱ

Ի՞ՆՉ ԵՆ ԱՐԵԼ

– Ստեղծել են իռլանտացիների համաշխարհային ընդհանուր ցանց։

– Աշխուժօրէն ներգրաւել են սփիւռքը երկրի ներդրումային ծրագրերի մէջ։

– Մեկնարկ են տուել այնպիսի նախաձեռնութիւնների, ինչպիսին է Global Irish Network-ը։

ԱՐԴԻՒՆՔԸ

– Իրենց տնտեսութեան մէջ ներգրաւել են միջազգային ընկերութիւններին։

– Դարձել են Եւրոպայի արհեստագիտութեան կեդրոնը։

Սփիւռքը օգնել է վերամեկնարկելու երկրի տնտեսութիւնը, ձեւաւորուել է համաշխարհային ցանց:

ՀՆԴԿԱՍՏԱՆ

Ի՞ՆՉ ԵՆ ԱՐԵԼ

– Մասնագէտների պաշտպանութիւն արտերկրում․ արտերկրի հնդիկները օգտւում են յատուկ կարգավիճակներից, ինչպիսիք են՝ OCI եւ PIO։

– Կապ են հաստատել այսպէս կոչուած IT-սփիւռքի հետ (յատկապէս Silicon Valley-ում)։

– Հայրենադարձութեան եւ գործակցութեան ծրագրեր։

– Կազմակերպում են ամէնամեայ հաւաքներ (Pravasi Bharatiya Divas)։

ԱՐԴԻՒՆՔԸ

– IT-ի զարգացում։

– Գիտելիքի եւ ներդրումների ներհոսք։ Սփիւռքը դա արհեստագիտութեան կամուրջ է։

ՉԻՆԱՍՏԱՆ

Ի՞ՆՉ ԵՆ ԱՐԵԼ

– Ստեղծուել է արտերկրի չինացիների գործերի վարչութիւն։

– Աշխուժօրէն վերադարձել են գործարարներին։

– Ստեղծել են պայմաններ սփիւռքից ստացուող ներդրումների համար։

– Օգտագործել են սփիւռքը արտաքին շուկաներ դուրս գալու համար։

ԱՐԴԻՒՆՔԸ

– Արդիւնաբերական արագ զարգացում։

– Համաշխարհային ձեռնարկութիւններ, ընդլայնում։

ՍՓԻՒՌՔԸ ՈՐՊԷՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

ԹՈՒՐՔԻԱ

Ի՞ՆՉ ԵՆ ԱՐԵԼ

– Ունի արտերկրի թուրքերի գործերի վարչութիւն (YTB)։

– Ապահովում է թուրքական դպրոցների եւ մշակութային կեդրոնների պետական աջակցութիւն։ Արդիւնքը

– Մշակութային եւ քաղաքական աշխատանքների զուգակցման շնորհիւ կազմակերպում է Սփիւռքի քաղաքական զօրաշարժը։

ՖՐԱՆՍԻԱ

Ի՞ՆՉ ԵՆ ԱՐԵԼ

– Ստեղծուել է արտերկրի ֆրանսիացիների վեհաժողովը, որպէս սփիւռքը ներկայացնող կառոյց։

– Արտերկրի ֆրանսիացիները կարող են ընտրել եւ ընտրուել։

ԱՐԴԻՒՆՔԸ

– Ապահովուել է արտերկիր ֆրանսիացիների հաստատութենական ներգրաւումը քաղաքականութեան մէջ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

1. Սփիւռքի կողմից Արցախի իրաւունքների հռչակագրի որդեգրում (իրաւունքների պաշտպանութեան ճանապարհային քարտէզի պատրաստում)։

2. Սփիւռքահայ խորհրդարանի ստեղծում, որպէս Սփիւռքի կողմից ընտրուած ներկայացուցչական մարմին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղ

15 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Նոր Ռազմավարութիւն` Ազրպէյ

Ազրպէյճանի մէջ հաւատարմագրուած դեսպաններու այցելութիւնը Արցախ առաջին քարոզչակ

15 Սեպտեմբեր 2026
Հայաստանը պետք է պահանջեր, որ Ադրբեջան

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցու

14 Սեպտեմբեր 2026
Հաջիևը մանիպուլյացիա է անում

Արցախի մշակույթի նախկին նախարար, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խ

14 Սեպտեմբեր 2026
Չի կարող արդարադատության հիմքում լինել

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի

14 Սեպտեմբեր 2026
Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա,

Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպական էժան շանտաժը Ամեն անգամ, երբ խոսվում է

12 Սեպտեմբեր 2026
Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով

Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյա

12 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

12 Սեպտեմբեր 2026
Դամբանական` Ընկեր Եդուարդ Ֆրունճեանի յ

Ստորեւ կը ներկայացնենք հանգուցեալ Եդուարդ Ֆրունճեանի յուղարկաւորութեան ընթացքի

11 Սեպտեմբեր 2026
Քանի Մը Օրուան Ծրագրուած Պատերազմ Մը,

«Երկարատեւ պատերազմը երբեք որեւէ ազգի ի նպաստ չէ եղած»։ Սուն Ցու (544-496 Ք

11 Սեպտեմբեր 2026
Պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աս

«Ոչ մի անմեղ հանդիպում կամ ծանոթություն։ Ոչ մի ընկերական ձեռքսեղմում կամ լուսա

11 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Տասներեք եվրոպական համայնքներ պատասխան

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներքո միավորված՝ եվրոպական տասներե

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company