ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • «Հայաստան» դաշինք
  • Ասուլիսներ

Չի կարող արդարադատության հիմքում լինել վրեժխնդրությունը

14 Սեպտեմբեր 2026

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը։

Հայաստանի չորս առաջատար ընդդիմադիր ուժերի ղեկավարների նկատմամբ իրականացվում են քաղաքական ճնշումներ և հալածանքներ․ նրանք կա՛մ ճաղերի հետևում են, կա՛մ գտնվում են տնային կալանքի տակ. հայտարարեց Լիլիթ Գալստյանը։

«Ընդդիմության առաջնորդների նկատմամբ նախաձեռնվող ապօրինի գործընթացները վկայում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խորացող ճգնաժամի, արմատավորվող ավտորիտար ռեժիմի և սաստկացող քաղաքական հալածանքների մասին», — հավելեց նա։

Պատգամավորը ցավով նշեց, որ իշխանությունների կողմից «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանը իրականում վերածվել է կոնցլագերի կամ համակենտրոնացման ճամբարի։ «Սրանք այսօրվա Հայաստանի ահավոր իրողություններն են, որոնք օրեցօր վատթարանում են։ Սակայն, երբ մենք մարդու իրավունքների ոտնահարման և ուժեղացող քաղաքական ճնշումների հետ կապված իրավիճակը ներկայացնում ենք դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ակնհայտ է դառնում, որ հռչակված եվրոպական արժեքները, որոնց մենք այդքան հավատում էինք, չեն համապատասխանում իրականությունը», — ասաց Գալստյանը։

Չնայած դրան, նրա խոսքով, ընդդիմությունը շարունակում է ակտիվորեն համագործակցել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ և նրանց է փոխանցում փաստաթղթեր ու փաստեր, որոնք վերաբերում են ոչ միայն ընդդիմադիր առաջնորդների հետապնդումներին, այլև ընդհանուր առմամբ ժողովրդավարական իսկական սկզբունքներից նահանջին։ «Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք ինտենսիվ շփումներ պահպանել միջազգային իրավապաշտպան կառույցների հետ, նրանց ենք ներկայացնում տարբեր փաստաթղթեր և փաստեր, որոնք վերաբերում են ոչ միայն ընդդիմադիր առաջնորդների հետապնդումներին, այլև առհասարակ ժողովրդավարության այն ցավալի նահանջին, որն այսօր արձանագրում ենք», — եզրափակեց նա։

Այնտեղ, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը կենտրոնացած են գործադիրի ձեռքում, չի կարող արդարադատության հիմքում լինել վրեժխնդրությունը։ Չեն կարող վրեժխնդրությունը, հալածանքը, մարդու իրավունքների հնարավոր բոլոր ոտնահարումները լինել արդարադատության հիմքում։ Չի կարող ժողովրդավարական երկրում ջնջված լինել սահմանը դատական, գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև, ինչը Հայաստանում, ցավոք, իրականություն է»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Փաստաբան Տաթևիկ Սողոյանն էլ ասաց, թե Քոչարյան ընտանիքի բնակարաններում իրավապահ համակարգի խուզարկություններից տպավորություն է ստացել, որ դա ունեցել է ոչ թե հանցագործությունը բացահայտելու կամ դրան առնչվող առարկաներ առգրավելու նպատակ, այլ՝ քարոզչական։

Նա նշեց, թե խուզարկության որոշումները բողոքարկվել են։

Մեսրոպ Մանուկյանի գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի առաջ մի շարք լուրջ մարտահրավերներ են ծառացած։

Պատգամավորի խոսքով՝ այդ մարտահրավերներից առաջինը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից բարձրաձայնվող անկլավների հարցն է։

Մանուկյանի մատնանշած հաջորդ մարտահրավերը Սահմանադրության փոփոխությունն է։

«Ալիևյան սահմանադրությունը, պահանջը դրել է Ալիևը, այս իշխանությունն ամեն կերպ փորձում է կյանքի կոչել»,- ասաց նա։

Ասուլիսի ավարտին Լիլիթ Գալստյանն իր ամփոփիչ խոսքում ասաց. «Հայաստանի եվրոպական ուղղության ընտրությունը պետք է համապատասխանի Հայաստանում առկա քաղաքական բովանդակությանը։

Սա նշանակում է, որ երկրում չպետք է լինեն քաղաքական հալածյալներ, չպետք է լինեն քաղաքական բռնաճնշումներ, ինչի ականատեսն ենք այսօր։ Այն իրականությունը, որը սահմանադրական է, իրավական է, բխում է մեր միջազգային պարտավորություններից, բոլորովին կապ չունի այսօրվա նահանջող ժողովրդավարական արժեքների հետ։ Եվ միջազգային բոլոր ինդեքսներն այդ մասին են խոսում՝ Հայաստանը ժողովրդավարության լուրջ նահանջ ունի։

Այնտեղ, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը կենտրոնացած են գործադիրի ձեռքում, չի կարող արդարադատության հիմքում լինել վրեժխնդրությունը։ Չեն կարող վրեժխնդրությունը, հալածանքը, մարդու իրավունքների հնարավոր բոլոր ոտնահարումները լինել արդարադատության հիմքում։ Չի կարող ժողովրդավարական երկրում ջնջված լինել սահմանը դատական, գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև, ինչը Հայաստանում, ցավոք, իրականություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաջիևը մանիպուլյացիա է անում

Արցախի մշակույթի նախկին նախարար, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խ

14 Սեպտեմբեր 2026
Չի կարող արդարադատության հիմքում լինել

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի

14 Սեպտեմբեր 2026
Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա,

Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպական էժան շանտաժը Ամեն անգամ, երբ խոսվում է

12 Սեպտեմբեր 2026
Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով

Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյա

12 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

12 Սեպտեմբեր 2026
Դամբանական` Ընկեր Եդուարդ Ֆրունճեանի յ

Ստորեւ կը ներկայացնենք հանգուցեալ Եդուարդ Ֆրունճեանի յուղարկաւորութեան ընթացքի

11 Սեպտեմբեր 2026
Քանի Մը Օրուան Ծրագրուած Պատերազմ Մը,

«Երկարատեւ պատերազմը երբեք որեւէ ազգի ի նպաստ չէ եղած»։ Սուն Ցու (544-496 Ք

11 Սեպտեմբեր 2026
Պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աս

«Ոչ մի անմեղ հանդիպում կամ ծանոթություն։ Ոչ մի ընկերական ձեռքսեղմում կամ լուսա

11 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Տասներեք եվրոպական համայնքներ պատասխան

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներքո միավորված՝ եվրոպական տասներե

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company