ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է

12 Սեպտեմբեր 2026

Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպական էժան շանտաժը

Ամեն անգամ, երբ խոսվում է հերթական միակողմանի զիջումը կանխելու մասին, գործող իշխանությունը գործի է դնում նույն պարզունակ շանտաժը.

– «Տիգրանաշենը չհանձնե՞նք, ինչ է՝ պատերա՞զմ եք ուզում»։

– «Ալիևի պահանջով Սահմանադրությունը չփոխե՞նք, ինչ է՝ պատերա՞զմ եք ուզում»։

Ո՛չ։ Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է։

Բայց Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու և պատերազմի արանքում կա գլխավոր օղակը, որն այս իշխանությունն իսպառ ջնջել է. պետական շահերի վրա հիմնված, գրագետ ու արդյունավետ բանակցելը և երկրի տարածքային ամբողջականության պաշտպանելը։

Ինչպե՞ս կգործեր պետականամետ բանակցողը.

– Սահմանադրական պահանջների հարցում. Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում ուղիղ հղում կա 1991 թ. Ադրբեջանի Անկախության ակտին, որն իր հերթին Ադրբեջանին հռչակում է 1918–1920 թթ. Մուսավաթական հանրապետության իրավահաջորդ՝ մի պետության, որի պաշտոնական քարտեզներով ու փաստաթղթերով Հայաստանի տարածքի կեսից ավելին ներկայացվում է որպես «ադրբեջանական»։

Գրագետ բանակցողը սեղանին կդներ հենց սա. եթե խաղաղության նախապայմանը սահմանադրական տեքստերն են, ապա Ադրբեջանը պետք է առաջինը փոխի իր Սահմանադրությունը։ Այլապես, երկու կողմերն էլ պետք է փոխադարձաբար զերծ մնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։

– Տարածքային պահանջների հարցում. Որպեսզի Բաքուն անընդհատ չներկայացնի նոր պահանջներ, հայկական կողմը պետք է բանակցությունների առաջնահերթ և առանձին օրակարգ դարձնի 2020 թ. հետո ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությունից բռնազավթված տարածքների դեօկուպացիայի հարցը։

– «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի հարցում. Այս կեղծիքին պետք է հակադրել Ադրբեջանի քաղաքներից ջարդերի հետևանքով բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության հիմնավոր հայեցակարգը, ոչ թե լռեցնել ու հետապնդել արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խոսողներին կամ սեփական ժողովրդին պատերազմով սպառնալ։

Բացի այդ կենսական անհրաժեշտություն է բանակցային սեղանին հստակ պահանջով առաջ քաշել բոլոր ռազմագերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը։ Սա կարող է լինի սեփական բանակցային օրակարգ ունենալու դրսևորումներից մեկը։

Քանի դեռ բանակցային օրակարգը թելադրում է միայն Ադրբեջանը, դրանք դադարում են բանակցություն լինելուց և վերածվում են միակողմանի զիջումների անվերջ շղթայի։

Հետևաբար «պատերազմ, թե ամեն ինչ հանձնել» երկընտրանքը կեղծ է, այլընտրանքային լուծումներ կան և դա հնարավոր է հայկական իշխանություն ունենալու պարագայում։

Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company