ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Հաջիևը մանիպուլյացիա է անում

14 Սեպտեմբեր 2026

Արցախի մշակույթի նախկին նախարար, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից հայկական ձեռագիր մատյանների մակետների ցուցադրությունը «մանիպուլյացիա» է որակում:

Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում նախօրեին դիվանագետներին ցուցադրել էր, իբրև թե, հին հայկական գիրքերը: Բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:

Արցախի նախկին պաշտոնյան, մինչդեռ, նշում է, որ որ Գանձասարի Մատենադարանը, որ Հայաստանի Մատենադարանի մասնաճյուղն էր, իր տնօրինության տակ գտնվող արժեքավոր գրքերը, նաև տպագիր այլ արժեքավոր գրքեր ապահով վայր էր տեղափոխել դեռևս 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: Ցուցասրահում մնացել էին միայն մակետները, իսկ մշակութային արժեքները դուրս էին բերվել:

«Հաջիևի ցուցադրությունը հերթական մանիպուլյացիան է: Ինչ վերաբերում է դրանց վրա ծիծաղող դիվանագետներին, ապա նրանք շատ լավ հասկանում էին, շատ լավ գիտեին ինչ է տեղի ունեցել: Իրենց ուղղակի պետք էր հավատալ՝ հավատում են: Նույն Գրոնոն, մյուս դիվանագետները, այնտեղ կային նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագետներ: Իրենք տեղյակ չէ՞ին այդ խնդրի մասին, իհարկե շատ լավ տեղյակ էին: Ուղղակի այսօր պետք է այդ քաղաքականությունը վարել, վարում են», – «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը:

Ադրբեջանի մշակութային էթնոցիդի քաղաքականությունը միջազգային հանրության մի մասի կողմից խրախուսվում է

Արցախում տեղի ունեցածը ցույց տվեց, որ հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի մշակութային էթնոցիդի քաղաքականությունը միջազգային հանրության մի մասի կողմից առնվազն խրախուսվում է։ «Առավոտ»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված այցին բռնազավթված Արցախ։

«Մենք տեսանք, թե ինչպիսի հորթային հրճվանք էին ապրում օտարերկրյա դիվանագետները, և մեր պատմության, մշակույթի խեղաթյուրման ինչպիսի գործողություն էր ընթանում Արցախում, հատկապես այնպիսի մի վայրում, ինչպիսին Գանձասարն է»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ադրբեջանի ներկայացրած թեզերը, Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, նոր չեն։ Ադրբեջանցիները ոչնչացնում ու բռնայուրացնում են հայկական մշակութային հուշարձանները։

«Նախ ասեմ, որ որոշ արձանագրություններ աղճատված էին։ Այն գերեզմանաքարը, որի մասին խոսում են, բոլոր կողմերից արձանագրություններ ունի, հայկական մասը քերված էր։ Համենայնդեպս, լուսանկարներով այդպես երևաց, այն, որ քերված էր, դա միանշանակ է։ Իրենց նախագահը դեռեւս 2021 թվականի մարտին էր հայտարարել, թե Արցախի տարածքում գտնվող բոլոր եկեղեցիների, խաչքարերի եւ տապանաքարերի վրա գտնվող բոլոր վիմագիր արձանագրություններն իբր հետագայում են արվել հայերի կողմից եւ ենթակա են ոչնչացման։

Փաստորեն հրապարակված լուսանկարներում ու տեսահոլովակում երեւում է, որ ի կատար է ածվում Ալիևի այդ ասածը»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ ադրբեջանցիները դեռեւս 1930-ական թվականներից են փորձել այսպես կոչված «աղվանական» ներկայացնել հայկական մշակութային ժառանգությունը։

«Դեռեւս 1968 թվականին Զիյա Բունիաթովն իր «Ադրբեջանը 7-9-րդ դարերում» աշխատության մեջ գրել էր, թե իբր հայերը աղվանական գրերը ոչնչացրել են, տեղը գրել են հայերեն։ Ինքը նշում էր պատմական Ուտիքի, Սյունիքի եւ Արցախի տարածքները, ինչպես նաեւ Նախիջեւանը։ Ներկայացնում էր, թե իբր դա եղել է 9-րդ դարում՝ Բագրատունիների ժամանակաշրջանում։ Այսինքն՝ յուրացման քաղաքականության սկիզբը դրվել է 1930-ական թվականներից սկսած, իսկ ավելի վառ դա արտահայտվել է 1960-ական թվականներին։ Դա իրականություն են դարձրել 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին եւ առավել ևս այսօր, երբ Արցախն ամբողջությամբ օկուպացված է»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս պետք է պայքարել Ադրբեջանի այս քաղաքականության դեմ՝ Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց․ «Համախմբված ուժերով պայքար պետք է տանենք, բայց տեսնում ենք, թե Հայաստանի իշխանություններն ինչ դիրքորոշում ունեն, և այստեղ ամեն ինչ ասված է։ Բացառությամբ մի քանի ՀԿ-ների, սփյուռքյան մի քանի կազմակերպությունների, այդ թվում՝ ակադեմիական շրջանակների տարած աշխատանքի, որևէ այլ գործողություն չկա։ Եվ, բնականաբար, տեսանք, թե ադրեջանցիներն ինչպես են ներկայացնում, երբ հակազդեցություն չկա։

Նաեւ տեսանք միջազգային հանրության արձագանքը։ Այդ թվում՝ նախկին Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները, որոնք այնտեղ էին գտնվում, ձեւացնում էին, թե կարծես այդ հարցի մասին ոչինչ չգիտեն։ Շատ լավ էլ գիտեն, և մենք տեսնում ենք, թե Արցախի հայաթափումից հետո ինչպիսի քաղաքականություն է վարվում մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company