ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

07 Փետրվար 2019

Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ Այս բովանդակութեան մէջ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեան քաղաքական յստակ արժեւորումը կը կատարէ հաստատելով, որ «Արցախը նաեւ Հայաստանի անվտանգութեան երաշխիքն է»: Ազատ ու հայկական Արցախը, իր բոլոր ազատագրուած տարածքներով, թիկունքն է Հայաստանին։ Առանց Արցախի խոցելի է Հայաստանը, ինչպէս առանց Սիւնիքի անպաշտպանելի է հայրենիքը։

Այսօր, բանակցային ու այլ միջոցներով ճնշումներ կը բանեցուին հայրենի իշխանութեան վրայ, որպէսզի Արցախեան հարցին «բարւոք լուծման» համար հայութիւնը զիջումներ կատարէ Արցախի հաշւոյն։

Ներկայ քաղաքական միջավայրը այն կացութիւնն է, որ ազգային առաջնորդը կը զանազանէ միամիտ ղեկավարէն, եւ յանդուգն ղեկավարը՝ կորաքամակ քաղաքական գործիչէն։
Քաղաքական, ապահովական եւ ռազմավարական մերկ ճշմարտութիւնը այն է, որ Արցախեան հարցի խաղաղ հանգուցալուծման կողմնակից ըլլալով հանդերձ, մեր նպատակը սոսկ խաղաղութիւնը չի կրնար ըլլալ։ Հայկական կողմին համար գերադասելին Հայաստանի անվտանգութիւնը եւ պատմական արդարութիւնն է:

Մեր պետական այրերը իրաւունք չունին խաղաղութեան սիրոյն վտանգել հայրենիքը եւ զիջումներ կատարել` ի վնաս հայրենիքի անվտանգութեան ու պատմական արդարութեան։
Հակառակ մեր մշակութային հարուստ ժառանգութեան, մենք տակաւին քաղաքական ու զինուորական դասեր չենք քաղեր մեր պատմութենէն։ Կը կարդանք մեր պատմութիւնը, բայց չենք սորվիր անոր փոխանցած փորձառութենէն։ Նոյնը պէտք չէ պատահի անկախ Արցախի եւ ազատագրուած տարածքներուն նկատմամբ։

Յատկապէս Արցախի պարագային, ուսանելի դասեր կան մեր նորագոյն պատմութեան քաղաքական գրականութեան մէջ։ Բաւ է դիմել Հայաստանի պաշտպանութեան նախարար Ռուբէն Տէր Մինասեանի ցուցմունքներուն, որոնք սեւով ճերմակի վրայ ու յստակօրէն դրուած են իր «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆ» ուսումնասիրութեան մէջ, որ լոյս տեսած էր «Հայրենիք» ամսագրի 1927ի 8րդ համարին մէջ։

Ռուբէնի աշխարհաքաղաքական վերլուծումը կը պահէ եւ պիտի շարունակէ պահել իր այժմէականութիւնը։ Կարդացէք զայն եւ պիտի գտնէք, թէ ինչո՞ւ Արցախեան տարածք կարելի չէ զիջիլ, եթէ նպատակ ունինք պահելու ներկայ Հայաստանը եւ ապահովելու անոր անվտանգութիւնը։

Ռուբէն մեկնակէտ ունի քաղաքական այն մերկ ճշմարտութիւնը, որ «մեր հիւսիսի հարեւան Ադրբեջանը, ըլլայ մուսավաթ, ըլլայ կոմունիստ, բնաւ միտք չունի իր շահերը հայոց շահերու համադրութեամբ ղեկավարելու»։

Հետեւաբար, «քանի որ հայ ժողովուրդը քաղաքական աննպաստ պայմաններու մէջ է դրուած, քանի Կուրի ձախ ափը գտնուող Ղազախի, Գանձակի, Ղարաբաղի եւ Ջիբրայէլի դաշտային մասերուն համար տնտեսական եւ ռազմական մեծ նշանակութիւն ունին լեռնային Գանձակ, Ղարաբաղ եւ Զանգեզուր, ուստի առնուազն այժմ պէտք է յիշեալ հայկական եւ հայաբնակ գաւառները միացնել Ադրբեջանին։ Եւ որովհետեւ Արաքսի ու Կուրի մէջ ինկած ամբողջ փոքր կովկասեան Հայաստանը կը ներկայացնէ տնտեսական մէկ միութիւն, եւ որովհետեւ նոյնիսկ ներկայ Հայաստանի հողերը պէտք են դաշտաբնակներու համար իբր արօտատեղի, ուստի պէտք է ամբողջ Հայաստանը վերացնել եւ զայն կցել Ադրբեջանին, ստեղծելու համար միապաղաղ երկիր մը Կասպից ծովէն մինչեւ Ղարս, ուր այժմ նստած են իրենց եղբայրակից համարուող թուրքերը»:

Մուսավաթ, կոմունիստ թէ Ալիյեւեան Ատրպէյճան, վարքագիծը կը մնայ ու պիտի մնայ նոյնը։ Այս վարքագիծը անցեալին պատճառ եղած է հայ-թաթարական ընդհարումներուն Գանձակի, Զանգեզուրի, Ղարաբաղի ապստամբութեանց, Հայաստանի ու Ադրբեջանի պատերազմներուն։ Նոյն վարքագիծը ներկայիս կը շարունակէ պատճառ ըլլալ Հայաստանի եւ Արցախի դէմ ազերիական նախայարձակումներուն։

Ինչպէս Ռուբէն դիտել կու տայ, «այս ողորմելի իրողութիւնը նախատեսելով էր, որ Դաշնակցութիւնը չվարանեցաւ զէնքի դիմելու եւ պատերազմելու։ Ան իր կռիւներով կրցաւ միայն շատէն քիչը փրկել՝ իր ձեռքին պահելով Դիլիջանն ու Զանգեզուրը»:

Այս վարքագծին վերջնական կասեցման համար է, որ Դաշնակցութիւնը չվարանեցաւ իր բոլոր ուժերով մասնակցելու Արցախեան ազատամարտին, որպէսզի Արցախը ազատագրուի եւ հայրենիքի անվտանգութիւնը ապահովուի։

Իրաւունք չունինք հայրենիքի անվտանգութիւնը սակարկութեան դնելու։ Արցախեան հարցի լուծման որեւէ տարազ պէտք է մեկնի հայրենիքի անվտանգութեան նպատակէն, ոչ թէ «խաղաղութեան» սկզբունքէն։

Սեդօ Պոյաճեան
Լոս Անճելըս, ԱՄՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company