ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Թռիչքաձև զարգացումը բացառվում է

08 Փետրվար 2019

Կառավարության ծրագրերը առհասարակ պետք է լինեն այնպիսին, որ հնարավոր լինի չափել սպասելիքները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, խնդրում եմ Ձեր գնահատականը կառավարության ներկայացրած ծրագրի տնտեսական բլոկի վերաբերյալ:

– Կառավարության ծրագրերը, առհասարակ, պետք է լինեն այնպիսին, որ հնարավոր լինի չափել սպասելիքները, պետք է ներառված լինեն չափելի գործիքներ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ու ակնկալվող արդյունքների համար: Ավելի պարզ լինելու համար փորձեմ ներկայացնել օրինակներով: Օրինակ՝ ծրագրի 4.2 կետը վերաբերում է աղքատության հաղթահարմանը՝ որպես սկզբունք կիրառելով հավասար հնարավորություններն ու աշխատանքի քաջալերումը: Մինչդեռ հաջորդ պարբերությամբ նախատեսվում է պահպանել կուտակային բաղադրիչը, դրանով իսկ հանրությանը բաժանելով երկու մասի՝ համակարգին մաս կազմողների և չկազմողների: Աղքատության հաղթահարումը բացառապես պետք է չափվի նվազագույն կենսապահովման զամբյուղի և նվազագույն կենսապահովման բյուջեի հետ, իսկ ծրագրում այդ գործիքը բացակայում է:

Գիտեք, կարելի է ամեն պարբերության մեջ գրել, քաղաքացու արժանապատիվ կյանքի ու աշխատանքի հնարավորության մասին նախադասությունը, առանց հստակ ուղենիշերի և գործիքակազմի, որը թեև հաճելի է լսել, բայց իրականում դա մասնագիտական բազմաշերտ ուսումնասիրության լուծումներ պետք է պարունակեր: Տնտեսական բլոկն ամբողջությամբ համեմված է նեոլիբերալ մոտեցումներով, որտեղ պետության դերակատարումը ավարտվում է դաշտը պարզեցնելու գործառույթով:

– Վերջին շրջանում իշխանությունները, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է խոսում տնտեսական հեղափոխության մասին: Արդյոք առաջիկա հինգ տարվա համար ներկայացված ծրագիրը կարո՞ղ է ապահովել խոստացված թռիչքաձև զարգացումը և տնտեսական հեղափոխությունը:

– Սկզբից ասեմ, որ տնտեսական հեղափոխության որևէ էլեմենտ հստակ չի նշմարվում:
Տնտեսական հեղափոխությունը կլիներ, եթե ծրագրում հստակ գրված լիներ. սիրելի ժողովուրդ, մենք այս տարի արմատապես փոխելու ենք տրանսպորտի տրամաբանությունը և ներդնելու ենք ա՛յ այս համակարգը ու տրվեր հիմնավոր բացատրություն, կամ չորս տարի հետո ստեղծելու ենք ազգային ավիափոխադրող, կամ ներդնելու ենք գյուղատնտեսական այնպիսի համակարգ, որտեղ չեն գործի բիզնեսի կանոնները և ուժեղները չեն կործանի թույլերին:

Օրինակները շատ են, բայց թվացյալ փոփոխությունները անհայտ ժամկետներում և անհայտ չափի սպասելիքներով չի կարելի անվանել հեղափոխական: Վարչապետը թեպետ ասել է դրա անհրաժեշտության մասին, բայց տնտեսական բլոկի պատասխանատուները պարտավոր էին պատշաճ ձևով ներկայացնեին և հստակեցնեին, որտեղից էլ պարզ կլիներ, ուզում են իրականացնել այդ թեզի տրամաբանությունը, թե ոչ:

Թռիչքաձև զարգացում բացառվում է. ծրագրում հստակ գրված է, որ ուղղակի հարկերը նվազեցվելու են (եկամտային հարկ և շահութահարկ), փոխարենը ավելացվելու են անուղղակի հարկերը (ակցիզային հարկ և ավելացված արժեքի հարկ), սա նշանակում է, որ որոշ ապրանքատեսակներ և ծառայություններ կթանկանան ինչն էլ անհետևանք չի մնա և լուրջ սոցիալական խնդիր կառաջացնի հասարակության որոշ շերտերի վրա: Կունենանք կարճաժամկետ և անարդյունավետ էֆեկտ, մարդը կստանա 3% եկամտային հարկի չափով շատ գումար, բայց ձեռք կբերի մի քանի անգամ ավելի թանկ ապրանք: Սա կսրի սոցիալական բևեռացումն ու վիճակը:

Ծրագրում արտահանման խրախուսմանը անդրադարձ է եղել, ինչը շատ լավ է, բայց չկա արտահանում-ներմուծում հարաբերակցության մասին, առհասարակ ներմուծում բառը կարծես թե բացակայում է, որպես տնտեսական գործոն:

– Իսկ նշված առաջնահերթություններում նորություն նկատեցի՞ք: Ի՞նչ դրույթ կամ առաջնահերթություն կար նախանշված այս ծրագրում, որ չկային նախորդ կառավարությունների ծրագրերում:

– Առաջնահերթություններ որպես այդպիսին չկան, նկատի ունեմ, որ չկա որևէ ոլորտ որին նախապատվություն է տված: Ծրագիրը բացի նրանից որ չունի չափիչներ, ժամկետներ, զուրկ է գործիքներից, մի բան էլ ավելի նեոլիբերալ մոտեցումներ ունի: 5-րդ գլուխը սկսվում է, ինչպես բոլոր նախորդ կառավարությունների ծրագրերում, համախառն ազգային արդյունքի ձևավորման մասին անհրաժեշտությամբ, այս անգամ հպանցիկ, մեկ տողով գրվել է արդյունքների հավասար բաշխման մասին, որտեղ նորից բացակայում է այն գործիքներ, որը պիտի դա ապահովեր: Կարծում եմ արդյունքների արդար բաշխումը պետք է արտացոլվեր և կարմիր թելի նման անցներ ամբողջ ծրագրով, քանի որ հարնրության բարիքներից ավելի շատ օգտվողը ավելի շատ պարտականություն ունի հանրության առաջ: Կոռուպցիայի դեմ պայքարը իհարկե ողջունելի է, բայց դա բավարար չի կարող հանդիսանալ աղքատության հաղթահարման համար: Հստակ կոնցեպցիաներ են պետք: Ընդհանուր առմամբ կառավարության ծրագրի տնտեսական բլոկից սպասելիքներ չունեմ, քանի որ նմանեցնում եմ բարի ցանկությունների մասին շարադրության:

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company